Մեզ ասում են՝ գյուղը մնում է հայկական, բայց անում են այնպես, որ չմնա հայկական․ Աղավնոյի գյուղապետ

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում շարունակում է ապրել 9 ընտանիք։ Գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ մոտ 60 մարդ կա գյուղում այս օրերին։ Այդ ընտանքիներն ասում են, որ դուրս չեն գալու գյուղից։ Գյուղի տղամարդիկ ջոկատ են կազմել՝ հարկ եղած դեպքում պաշտպանվելու համար։

Անդրանիկ Չավուշյանի խոսքով՝ վերջին օրերին ռուս զինվորականներն ադրբեջանական կողմին ճանապարհ են տրամադրել Աղավնոյի տարածքով։ «Գյուղի միջի ճանապարհով ռուսն իրենց ճանապարհն ապահովում է, մեզանից մի քանի մետր հեռու, տեսնում ենք, անցնում են։ Ժամանակավոր տարածքներում, որտեղ իրենք պետք է մնան, սկսել են շատ զինվորականներ կուտակել»,- ասաց նա։

 

Պետական մարմիններից հստակ պատասխան այդպես էլ չեն տվել Աղավնոյի գյուղապետին՝ գյուղի հետագա կարգավիճակի վերաբերյալ։ «Ես այդ պայմանագիրը չեմ էլ նայել։ Մինչև հայի կողմից ինձ չգան ու պաշտոնապես չասեն՝ դուրս եկեք, մինչև համոզիչ չլինի, թե ինչ պատճառներով, քաղաքականությունն այնպես է, որ չտանք։ Ես կարծում եմ, որ մեր դրոշը պետք է ծածանվի համայնքապետարանի վրա, մնում ենք հայկական, քանի որ մեր մնալով երաշխավորում ենք նաև Ստեփանակերտի ժողովրդի գոյատևման հարցը։ Բերձորում նույնպես այդպես են մտածում։ Չենք նայում, թե ով ինչ կասի։ Մինչև այս պահը պաշտոնական բան չկա, թեկուզ և լինի, ես ուրախ եմ, որ կապ էլ չունենք, ինտերնետ էլ, չլսենք այդ լուրերը։ Մենք պաշտպանվելու իրավունք ունենք, խաղաղասերներ ենք և մնալու ենք ոնց կանք»,- ասաց նա։

Ըստ գյուղապետի՝ դժվարություններ, իհարկե, կան՝ գյուղում խանութ, հոսանք, ինտերնետ չկա։ Բայց դժվարությունը մարդու համար է։ «Խոստացել են, որ կվերականգնեն հոսանքը։ Եթե չէ, մենք դվիժոկով յոյալ կտանենք»,- ասաց գյուղապետը։

Անդրանիկ Չավուշյանը նշեց, որ Աղավնո գյուղի մայրուղու վրա կանգնած են ռուս խաղաղապահները, բայց, նրա խոսքով, իրենք հույսները չեն դնում խաղաղապահների վրա։ «Մենք հո մեր հույսը չենք դնում միայն իրենց վրա, մենք մեր անվտանգությունը պետք է ապահովենք։ Մենք մեր հողի վրա ապրելու իրավունք ունենք»,- հավելեց նա։

Աղավնոյի գյուղապետը նշում է, որ իրենց գյուղի տարհանումը կազմակերպված գործընթաց էր։ «Ես դեռ չեմ ուզում վերլուծություն անել, բայց մեզ ասում են՝ գյուղը մնում է հայկական, բայց անում են այնպես, որ չմնա հայկական։ Ասելով չէ, գործով է երևում։ Ասում են՝ մնում  է հայկական, բայց վառելանյութ, փոխադրամիջոց են տրամադրում, այսինքն՝ քաջալերում են, որ մարդիկ գնան։ Շատերն էին աջակցում, ես ասում էի՝ դրանով ինձ չեք օգնում, շատ շնորհակալ ենք, ընդհակառակը, սաղ դռները մեր դեմ փակեք»,- նշեց նա։

Ավելին՝ այստեղ

դիտվել է 241 անգամ
Լրահոս
Պուտինն ամբողջովին մերկ մտնում է սառցե ջրի մեջ. ՌԴ նախագահն ապշեցրեց ողջ աշխարհին (տեսանյութ) Կիևյան կամուրջը փլուզվել է՝ դառնալով 47 մարդու մահվան պատճառ․ լուսանկար Խուճապի չմատնվել․ Արցախից տեղեկացնում են ՀՐԱՏԱՊ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ. Ինչպես է դարանակալվում ու պայթեցվում թշնամու զավթիչների շարասյունը «Ես Աստվածուհի Եմ և Դա Չի Քննարկվում». Եվա Ռիվասն Անճանաչելի Է Դարձել ՏԵՍԱՆՅՈՒԹ։Ադրբեջանցի զինվորի քանոնով կատարումը․․․ Սեմյոն Պեգովի տելեգրամյան «wargonzo» ալիքն հրատապ տեղեկացնում է Զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Իշխան Սաղաթելյանի պատասխանը Արցախի նախագահին Դավաճանություն օրը ցերեկով. կինը չէր էլ պատկերացնում, որ տանը թաքնված տեսախցիկ է տեղադրված. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ադրբեջանցի կնոջ մարտահրավերը հայ տղամարդկանց․․․ ՏԵՍԱՆՅՈՒԹ։Զինվորի վերջին հուզիչ կատարում․․․իմ վերջին խոսքը հшսցրեք մшյրիկիu․․․մnրս չшսեք nր զnհվել եմ, խшբեք шuեք․․․․ Նոր զարգացումներ՝ Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործում «Փաստ». Բոլոր իրավական հիմքերը կան՝ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու․ դատախազն անկեղծացել է Ո՞րն է տղամարդկանց համար իդեալական կինը Լեզգիները անում են իրենց քայլը. Ադրբեջանի գլխին սև ամպեր են կուտակվել ՍԵՆՍԱՑԻԱ. Սերժ Սարգսյանի և օրենքով գողերի մասնակցությամբ սենսացիոն տեսանյութ է հայտնվել համացանցում Աստղագուշակ․ հունվարի 20 Մանվել Գրիգորյանի գերեզմանը քանդե՞լ են. լուրերի հետքերով ԱԺ պատգամավորը վթարի է ենթարկվել (ֆոտո) Ազերիները Վահագն Հովակիմյանին թաղել են որպես հերոսի Ցավալի լուր. 20 ամյա հղին մահացել է Նիկոլ Փաշինյանը հեռանալու է․ Ալեքսեյ Մարտինով Անհետ կորած զինվորի դիակը 100օր անց հայտնաբերվել է
Ամենաընթերցվածները