Արտետա․ Եթե չկա արդյունք, առավելագույն պատասխանատվությունը կրում է մարզիչը

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է քննադատություններին՝ ընդունելով պատասխանատվությունը թիմի անհաջող մեկնարկի համար։ Անգլիայի առաջնության 12 խաղից հետո «Արսենալը» 13 միավորով 15-րդ տեղում է։
«Ես միշտ ճնշում եմ զգում։ Անցած մրցաշրջանի վերջնամասում էլ ամեն ինչ հրաշալի չէր, բայց հաղթանակի դեպքում ձեւավորվում է այլ տրամադրություն։
Մենք պետք է խիզախությամբ ընդունենք այդ ճնշումը եւ պատասխանենք հաղթանակով։ Իսկ քանի դեռ պարտություն ենք կրում, պետք է ընդունենք հարվածներ։
Եթե չկա արդյունք, առավելագույն պատասխանատվությունը կրում է մարզիչը։ «Արսենալի» նման ակումբը չի կարող համակերպվել այսքան պարտությունների հետ»,- Արտետայի խոսքը մեջբերում է BBC-ն։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Արսենալն» արդեն կրել է 7 պարտություն։ Դեկտեմբերի 16-ին լոնդոնյան թիմը հերթական տուրում կընդունի «Սաութհեմփթոնին»։