Աստղագուշակ․ հունվարի 14

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է աշխատանքի համար: Շատ գործերում հաջողությունների հասնելու հնարավորություն կունենաք: Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի: Հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն, հնարավոր են մտքի փայլատակումներ: Որոշ Խոյեր կլսեն ինտուիցիայի ձայնին, մյուսները օգտակար խորհուրդներ կստանան, բազում կարևոր հարցերին պատասխաններ կհայտնվեն:

Հաջող օր է անձնական հարաբերությունների տեսանկյունից, մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ կլինի: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ձեր կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդնեն: Դուք կվստահեք ձեր սրտին և ճիշտ կվարվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող կդասավորվի, եթե հետ կանգնեք չմտածված արարքներից, ոչ մեկի ասածին չհետևեք: Կարևոր որոշումներն ինքնուրույն է պետք ընդունել: Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնք առաջին հայացքից գրավիչ կթվան: Մի շտապեք ընդունել դրանք: Եթե մի փոքր սպասեք, ավելի շահեկան պայմանների կհասնեք:

Հուզական դաշտը բարենպաստ է, տրամադրությունը ողջ օրվա ընթացքում լավը կլինի: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լավ օր է, որը թույլ կտա շատ գործերում հաջողությունների հասնել: Ճիշտ է՝ հոգսեր սպասվածից շատ կլինեն, բայց ծագած բոլոր խնդիրները կկարողանաք արագ լուծել: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը. մտածեք, թե ինչով եք զբաղվելու առաջին հերթին:

Հարմար օր է ոչ ֆորմալ հանդիպումների համար՝ լինեն ընկերական, թե սիրային բնույթի: Ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփումները դրական հույզեր կպարգևեն, երբեմն հերոսությունների կմղեն: Չի բացառվում՝ հենց այսօր հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում և կսկսեք նոր ուղղությամբ առաջին քայլերն անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ուրախ, հետաքրքիր, հաճելի օր է: Նրա իրադարձությունները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, կոգեշնչեն, կօգնեն կյանքին լավատեսությամբ նայել: Հնարավոր են դրամական մուտքեր, արժեքավոր նվերներ, ինչպես նաև գործնական առաջարկներ, որոնք ընդունելով կկարողանաք ոչ միայն բարձրանալ մասնագիտական սանդուղքով, այլև լավ գումար աշխատել:

Դրական միտումների ազդեցությունը միայն գործնական ոլորտում չէ, որ նկատելի կլինի: Ներդաշնակ կդասավորվեն նաև անձնական հարաբերությունները, մտերիմների հետ տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: Եթե աջակցության կարիք զգաք, անպայման կստանաք այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք ճիշտ կծախսեք ուժերն ու ժամանակը, անսխալ կորոշեք, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ, ոչ մեկի ասածներին չեք հետևի: Այդ ամենը կօգնի օրը չափազանց արդյունավետ անցկացնել: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված ընկերներին կամ ծանոթներին, ինչ-որ օգտակար բան անել ուրիշների համար:

Բարենպաստ օր է գնումների, ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. նրա հուշումների շնորհիվ արագ օպտիմալ որոշումներ կընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Թեթև ու հաճելի օր է: Շատ բան առանց դժվարության կտրվի. երբեմն բավական կլինի միայն ցանկություն պահեք, որպեսզի դրա իրագործումից մեկ քայլի վրա հայտնվեք: Դուք ուշադիր կլինեք, ոչ մի մանրուք աչքաթող չեք անի, տեսածից ու լսածից ճիշտ եզրակացություններ կանեք, անսխալ կզուգադրեք փաստերը: Դա օգտակար կլինի ոչ միայն աշխատանքի մեջ, այլև անձնական գործերում, քանի որ թույլ կտա ավելի արագ լուծել լուրջ խնդիրները:

Օրը շատ հաջող կլինի մասնագիտական տեսանկյունից: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, կվերադարձնեն հին պարտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է այնպիսի գործեր սկսելու համար, որոնք նման չեն լինի նախկինում արած ձեր գործերին: Կհաջողվի արագ գլուխ հանել նոր գործերից, գտնել մարդկանց, որոնք պատրաստ կլինեն կիսվել փորձով և իրական օգնություն առաջարկել: Շատ սուր կլինի գործնական հոտառությունը. գործարքներն ու գնումները շահեկան կլինեն:

Օրը բարենպաստ է շփումների համար, դուք ամենատարբեր մարդկանց հետ արագ ընդհանուր լեզու կգտնեք: Հնարավորություն կունենաք վերականգնել հին հարաբերությունները, որոնք ավարտվել էին անհասկացողության կամ իրադարձությունների անբարենպաստ ընթացքի պատճառով: Կարող եք հաշտվել նրանց հետ, որոնց հետ վիճել եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր երազանքներն ու ֆանտազիաները կարող են իրականություն դառնալ, եթե գործին ճիշտ մոտենաք: Հաջողությունը ձեր շատ նախաձեռնություններին կուղեկցի, բայց եթե միայնակ չգործեք, այլ ինչ-որ մեկին դիմեք օգնության, հաջողության ավելի արագ կհասնեք: Ամենահուսալի համախոհներ կդառնան մարդիկ, որոնց նախկինում բազմից օգնել եք:

Հավանական են հաճելի հանդիպումներ, անսպասելի ծանոթություններ: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում: Երեկոն կուրախացնի հետաքրքիր առաջարկներով, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավագույն օրը չէ կենտրոնացվածություն և ուշադրության կենտրոնացում պահանջող հոգնեցնող գործերի համար: Դադարներ վերցրեք, հանգստացեք. այդպես կպահպանեք լավ տրամադրությունն ու ինքնազգացողությունը: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, հետաքրքիր վայրերում լինելը: Կարող եք տանը նոր գործով զբաղվել, այդպես նույնպես դրական հույզեր կստանաք:

Օրը հարմար չէ տհաճ իրադարձությունները հիշելու, ձեր սխալների մասին մտածելու, մտովի լարված իրավիճակներին վերադառնալու համար, որոնք մեկ անգամ չէ, որ վերլուծել եք: Կենտրոնացեք ինչ-որ հաճելի բանի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք ունակ կլինեք հաղթահարել ցանկացած խոչընդոտ, բայց դա անելուց առաջ մտածեք՝ արդյոք նպատակին տանող ավելի հեշտ ճամփա չկա: Ամենայն հավանականությամբ այն կհայտնաբերվի, և դուք կկարողանաք խնայել և՛ ձեր, և՛ ուրիշի ժամանակը: Ձեզ շատ պետք կգան հնարամտությունը, ոչ ստանդարտ լուծումներ առաջարկելու կարողությունը:

Օրը հարմար է գործնական բանակցությունների համար, աշխատանքային հարցերի քննարկումն արդյունավետ կլինի: Ցանկալի է հետ կանգնել սպոնտան գնումներից, իսկ ահա ծրագրված գնումների դեմ աստղերը ոչինչ չեն ունենա: Նշանի որոշ ներկայացուցիչների կվերադարձնեն հին պարտքերը, և դա շատ տեղին կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին հնարավոր են դժվարություններ ու փոքրիկ թյուրիմացություններ, բայց ժամ առ ժամ դրական միտումներն ուժ կհավաքեն: Նպատակասլաց եղեք և մի կորցրեք ինքնավստահությունը. ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Մի վախեցեք նոր բան առաջարկել: Ձեր բոլոր գաղափարները չէ, որ միանգամից ըստ արժանվույն կգնահատվեն: Քննադատներին տարահամոզելու համար մի փոքր համբերատրություն է պետք:

Լավ կանցնեն սիրային ժամադրությունները, հնարավոր են անսպասելի խոստովանություններ: Նոր ծանոթներին կարող եք վստահել, նրանց մասին ձեր առաջին տպավորությունը ճիշտ կլինի: Հավանական են անսպասելի նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Զրույցներ շատ կլինեն: Չեն բացառվում նույնիսկ սուր բանավեճերը: Եվ թող շրջապատողների հետ տարաձայնությունները ձեզ չանհանգստացնեն: Եկել է հենց այն օրը, երբ վեճի ժամանակ կարող է ճշմարտություն ծնվել. աշխատեք այդ պահը բաց չթողնել: Դուք կհասկանաք՝ ինչպես է պետք ձեզ պահել կոլեգաների, ղեկավարության և գործընկերների հետ, որպեսզի համագործակցությունն ավելի արդյունավետ դառնա: Հեշտությամբ մոտեցում կգտնեք նրանց, որոնց հետ նախկինում լեզու գտնել չի ստացվել:

Աշխատեք չկառչել նույնիսկ ամենակարևոր ու օգտակար գործերից: Լավ կլինի գոնե կարճ ժամանակով շեղվեք, զբաղվեք ինչ-որ նոր ու հետաքրքիր բանով: Հավանական են հաջողություններ ուսման մեջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

դիտվել է 396 անգամ
Լրահոս
ՍԵՆՍԱՑԻԱ. Սերժ Սարգսյանի և օրենքով գողերի մասնակցությամբ սենսացիոն տեսանյութ է հայտնվել համացանցում Աստղագուշակ․ հունվարի 20 Մանվել Գրիգորյանի գերեզմանը քանդե՞լ են. լուրերի հետքերով ԱԺ պատգամավորը վթարի է ենթարկվել (ֆոտո) Ազերիները Վահագն Հովակիմյանին թաղել են որպես հերոսի Ցավալի լուր. 20 ամյա հղին մահացել է Նիկոլ Փաշինյանը հեռանալու է․ Ալեքսեյ Մարտինով Անհետ կորած զինվորի դիակը 100օր անց հայտնաբերվել է Շուռնուխից վերադառնալիս ականատես եղանք իշխանության բեմադրած հերթական ցածրորակ, էժանագին շոուին․ Իվետա Տոնոյան Շուշին կրկին մերը կլինի Ժամանակ գտեք և կարդացեք. Սա պարտադիր տեղեկություն է բոլորիդ համար Իմացեք, թե ով է ձեր ճակատագիրը՝ հիմնվելով ձեր ծննդյան ամսվա վրա Տղաների խումբը բռնաբարում է 13-ամյա այս աղջկան. այն, ինչ կատարվեց 2 տարի անց, պարզապես փշուր-փշուր կանի ձեր սիրտը ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արայիկ Հարությունյանից եղել է զգուշացում, որ Սեյրան Օհանյանը բունկեր մտնելու իրավունք չունի». Ռուզան Խաչատրյան Ավելի շատ ադրբեջանցի զինվորներից էինք վախենում, քան հայերից․ վարձկան Հայտնի է դարձել իրականում սարսափելի մի տեղեկություն. Պուտինը բացահայտել է Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը Էլեկտրամատակարարման անջատումներ նշված հասցեներում Բացառիկ հարցազրույց ԱՍԱԼԱ-ի ներկայացուցիչ Արամ Հայկազյանի հետ Ադրբեջանցիները մի քանի օր առաջ սպանել են գերեվարված 44–ամյա տղամարդուն ու թաղել Հադրութում Ուշագրավ տեղեկություններ. կսարսափեք ,երբ իմանաք ի՞նչ են հայտնաբերել Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքների արդյունքում Ցրտահարությունից մահացության դեպք Մահից հետո տղաների մարմինները խոշտանգել են 13 և 12տարեկան աղջիկները ընկել են բարձրահարկ շենքի պատուհանից. Ցավոք սրտի մեկը մահացել է «Ռուսական Քիմ Քարդաշյանի» մերկ լուսանկարները «պայթեցրել» են համացանցը
Ամենաընթերցվածները