ՀՀ ՄԻՊ-ը նոր արտահերթ զեկույց է հրապարակել՝ Ադրբեջանում հայկական կողմի գերիների մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նոր արտահերթ զեկույց այն մասին, որ Ադրբեջանում հայկական կողմի գերիների հարցաքննությունների արդյունքները չեն կարող որևէ հիմք լինել նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար և չեն կարող ապացույց լինել միջազգային, այդ թվում` դատական ատյաններում:

Իրականում, շատ արժեքավոր զեկույց է (անգլերենով է): Կոնկրետ օրինակներով է:

 

Զեկույցը վերաբերում է Ադրբեջանում գերիների` թե´ զինծառայողների, թե´ քաղաքացիական անձանց նկատմամբ վերաբերմունքին։

Զեկույցում հատուկ շեշտադրում է արվում Ադրբեջանում նրանց հարցաքննությունների վրա՝ եզրահանգելով, որ հայկական կողմի գերիների հայտնած տեղեկությունները չեն կարող որևէ հիմք ծառայել նրանց նկատմամբ քրեական հետապնդման համար, ինչպես նաև չեն կարող ունենալ որևէ ապացուցողական նշանակություն միջազգային կառույցներում:

Մասնավորապես, արտահերթ զեկույցը ներկայացնում է ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները, որոնք ուղեկցվել են հայկական կողմի գերիներին խոշտանգելով, գործողություններ անել հարկադրանքով, նվաստացնելով և այլն:

Այս փաստերը հիմնված են զեկույցում բերված ապացույցների ու վերլուծությունների վրա, ինչը ևս մեկ անգամ հաստատում է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերիների նկատմամբ միջազգային բացարձակ պահանջներով արգելված մեթոդների կիրառման մասին:

Զեկույցի գնահատականները հիմնված են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի սեփական փաստահավաք աշխատանքների վրա:

 

Բացի այդ, ուսումնասիրվել են ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերմունքի և նրանց հարցաքննության հետ կապված միջազգային պահանջները և իրավական չափանիշները, օբյեկտիվ բնույթի ապացույցներ ու այլ նյութեր:

Արտահերթ զեկույցն իմ ստորագրությամբ վաղը կուղարկվի միջազգային կառույցներին, այդ թվում` Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Շնորհակալություն եմ հայտնում իրավապաշտպան տիկին Սիրանուշ Սահակյանին` զեկույցը կազմելու ու ապացույցների վերլուծության հարցում համատեղ աշխատանքի ու արժեքավոր աջակցության համար»:

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Ո՞րն է տղամարդկանց համար իդեալական կինը Լեզգիները անում են իրենց քայլը. Ադրբեջանի գլխին սև ամպեր են կուտակվել ՍԵՆՍԱՑԻԱ. Սերժ Սարգսյանի և օրենքով գողերի մասնակցությամբ սենսացիոն տեսանյութ է հայտնվել համացանցում Աստղագուշակ․ հունվարի 20 Մանվել Գրիգորյանի գերեզմանը քանդե՞լ են. լուրերի հետքերով ԱԺ պատգամավորը վթարի է ենթարկվել (ֆոտո) Ազերիները Վահագն Հովակիմյանին թաղել են որպես հերոսի Ցավալի լուր. 20 ամյա հղին մահացել է Նիկոլ Փաշինյանը հեռանալու է․ Ալեքսեյ Մարտինով Անհետ կորած զինվորի դիակը 100օր անց հայտնաբերվել է Շուռնուխից վերադառնալիս ականատես եղանք իշխանության բեմադրած հերթական ցածրորակ, էժանագին շոուին․ Իվետա Տոնոյան Շուշին կրկին մերը կլինի Ժամանակ գտեք և կարդացեք. Սա պարտադիր տեղեկություն է բոլորիդ համար Իմացեք, թե ով է ձեր ճակատագիրը՝ հիմնվելով ձեր ծննդյան ամսվա վրա Տղաների խումբը բռնաբարում է 13-ամյա այս աղջկան. այն, ինչ կատարվեց 2 տարի անց, պարզապես փշուր-փշուր կանի ձեր սիրտը ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արայիկ Հարությունյանից եղել է զգուշացում, որ Սեյրան Օհանյանը բունկեր մտնելու իրավունք չունի». Ռուզան Խաչատրյան Ավելի շատ ադրբեջանցի զինվորներից էինք վախենում, քան հայերից․ վարձկան Հայտնի է դարձել իրականում սարսափելի մի տեղեկություն. Պուտինը բացահայտել է Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը Էլեկտրամատակարարման անջատումներ նշված հասցեներում Բացառիկ հարցազրույց ԱՍԱԼԱ-ի ներկայացուցիչ Արամ Հայկազյանի հետ Ադրբեջանցիները մի քանի օր առաջ սպանել են գերեվարված 44–ամյա տղամարդուն ու թաղել Հադրութում Ուշագրավ տեղեկություններ. կսարսափեք ,երբ իմանաք ի՞նչ են հայտնաբերել Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքների արդյունքում Ցրտահարությունից մահացության դեպք Մահից հետո տղաների մարմինները խոշտանգել են
Ամենաընթերցվածները