Աստղագուշակ․ հունվարի 19

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է աշխատանքի համար: Եթե կենտրոնանաք նրա վրա, մեծ հաջողությունների կհասնեք, կլուծեք բոլորի համար կարևոր խնդիրները: Եվ նշանակություն չունի՝ ղեկավար եք դուք, թե շարքային աշխատող. այսօր անպայման ձեզ լավագույն կողմերով դրսևորելու շանս կունենաք: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր տաղանդներին, կհասկանան, որ շատ բանի եք ունակ: Հնարավոր են դրամական մուտքեր: Չի բացառվում՝ սպասվածից շատ բան ստանաք:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք կես խոսքից կհասկանաք մտերիմներին, ամեն հնարավոր բան կանեք, որպեսզի նրանց ցանկություններն իրականանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգիստ, բարենպաստ օր է: Այն ոսկե սարեր չի խոստանում, բայց լուրջ խնդիրներ էլ չի բերի: Կարող եք ավարտել ավելի վաղ սկսած գործերը, որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում, հնարավոր համախոհների հետ քննարկել համատեղ գործողությունները: Շրջապատողներն ամեն անգամ ձեզ հետ համաձայն չեն լինի, երբեմն կքննադատեն: Դուք այդ քննադատություններին փիլիսոփայորեն կմոտենաք, չեք վշտանա, հանգիստ ու կառուցողական կապացուցեք ձեր ճշմարտացիությունը:

Ձեզ բնորոշ է սեփական ուժերի հանդեպ հանգիստ վստահությունը, որն էլ կօգնի շահել շրջապատողների համակրանքը: Շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է պրակտիկ խնդիրները և կենցաղային հարցերը լուծելու համար: Միապաղաղ գործերը ձեզ ձանձրալի չեն թվա, դուք դրանցից արագ և անթերի գլուխ կհանեք: Կհաջողվի կենտրոնանալ կարևորի վրա և մի կողմ վանել ավելորդ բաները՝ ձեզ ու ձեր մտերիմներին ազատելով զուր ապրումներից:

Կուրախացնեն հին ծանոթներից ստացած լուրերը: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները: Դուք չեք զղջա, եթե դրանց առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանեք: Կարող եք նոր բան ստանձնել, ինչպես նաև կիրառում գտնել դեռ վերջերս հայտնաբերած ձեր տաղանդներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արդյունավետ օր է: Դուք էներգիայով լի կլինեք, կկարողանաք մի կողմ նետել ձեր ճանապարհին առաջ եկած խոչընդոտները: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կհուշի՝ երբ է պետք վճռական ու բաց գործել, իսկ երբ է պետք մնալ ստվերում ու սպասել:

Հնարավոր են դրամական մուտքեր: Գնումները ամեն անգամ հաջող չեն լինի, իսկ ծախսերը՝ արդարացված, բայց ֆինանսական պատկերն ընդհանուր առմամբ բարենպաստ է: Օրվա երկրորդ կեսին աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Դրանց իրագործմանն անցնելը դեռ վաղ է, բայց գրեք, որ չմոռանաք: Մի քանի շաբաթ հետո կվերադառնաք մտածածին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամենահասարակ օրը չէ: Դժվարություններ կարող են ծագել բարդ ու մասշտաբային գործերում, բայց ընթացիկ խնդիրներից հրաշալի գլուխ կհանեք: Հավանական են աշխատանքի հետ կապված անսպասելի, բայց հետաքրքիր առաջարկներ: Մի շտապեք ընդունել դրանք. ավելի շահավետ պայմանների հասնելու շանս կա:

Օրվա երկրորդ կեսին աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել: Օգտակար կլինի կարճ ժամանակով ստվերում մնալը: Այս ժամանակահատվածը հարմար է հանգստանալու և ուժերը վերականգնելու համար: Կարող եք բուժիչ պրոցեդուրաներ անցկացնել, որոնք շատ արդյունավետ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք լուրջ տրամադրված կլինեք, իսկ օրը գործերին հենց նմանատիպ մոտեցում կպահանջի: Արդյունավետ կանցնեն գործնական հանդիպումներն ու բանակցությունները: Դուք լավ տպավորություն կթողնեք, հմտորեն կցուցադրեք ձեր ուժեղ կողմերը, կհմայեք նրանց, ովքեր նախկինում չգիտես ինչու անտարբեր էին ձեր հանդեպ: Կարևոր կլինի առաջին հաջողություններից հետո չթուլանալը: Դուք պետք է ողջ օրը աշխատեք, և միայն օրվա վերջին կստանաք արժանի պարգևը:

Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Այսօր ձեզ շատ լավ կտրվի նույնիսկ այն, ինչը նախկինում չափազանց բարդ էր թվում: Եթե վաղուց էիք մտածում, բայց ոչ մի կերպ չէիք համարձակվում բարդ գիտություն ուսումնասիրել, արեք դա հիմա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է նոր ու հատկապես ստեղծագործ մոտեցում, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող նախաձեռնությունների համար: Ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու կարողությունը ձեզ այսօր շատ պետք կգա. բազմաթիվ բանակցություններ, մասնագիտական ու անձնական գործերի մասին զրույցներ կլինեն: Ամեն անգամ չի հաջողվի մեկ ընդհանուր կարծիքի գալ կամ փոխհամաձայնության հասնել, բայց կոնֆլիկտներ ու վեճեր էլ չեն լինի, և դա ձեր արժանիքը կլինի:

Նկատի ունեցեք, որ այսօր առաջ եկած ոչ բոլոր ծրագրերը կհաջողվի միանգամից կյանքի կոչել: Երբեմն շատ բան կախված կլինի պայմաններից, և լավագույն բանը, որ կարող եք անել, մի փոքր սպասելն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է ինքնուրույն կարևոր գործերով զբաղվելու համար: Դուք ոչ թե համախոհների օգնության կարիք կունենաք, այլ կենտրոնանալու, ստեղծված իրավիճակը վերլուծելու և վարքի ճիշտ ձև ընտրելու հնարավորություն: Երբեմն ձեր արարքները կողքից սպոնտան կթվան, իսկ իրականում դուք կհետևեք բոլորին անհայտ ձեր ծրագրին:

Չի բացառվում՝ ուզենաք տեղափոխել որոշ հանդիպումներ: Այդ հարցում մի շտապեք. ձեզ վրա կարող են բարկանալ կամ ձեզանից կնեղանան մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Արժե լսել ինտուիցիայի հուշումները, որը ուղղություն ցույց կտա՝ ինչպես վարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավատեսություն պահպանեք: Հնարավոր է՝ ամեն ինչ միանգամից չստացվի, բայց օրը հաջող կլինի, եթե ջանքեր գործադրեք: Պրովոկացիաներին մի տրվեք, ոչ ոքի թույլ մի տվեք մանիպուլյացիայի ենթարկել ձեզ: Ամրությունն ու սեփական հետաքրքրությունները պաշտպանելու պատրաստակամությունը շատ տեղին կլինեն: Օրվա վերջին ինքներդ էլ կզարմանաք, թե որքան բանի եք կարողացել հասնել:

Մտերիմները կփորձեն աջակցել ձեզ, բարձրացնել ձեր տրամադրությունը: Բարենպաստ օր է ընտանեկան տոների, հյուրեր ընդունելու համար: Դուք կկարողանաք աջակցել նրանց, ովքեր հուսահատվել են, բոլորի համար հետաքրքիր գործեր գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջ բերած բոլոր խնդիրները լուծելու համար վճռականության կարիք կլինի: Արդյոք պատրաստ կլինե՞ք մի կողմ վանել հնացած մոլորություններն ու կարծրատիպերը, իրավիճակին նորովի նայել: Այս հարցին դրական պատասխանը կմեծացնի հաջողության հասնելու ձեր շանսերը:

Մասնագիտական տեսանկյունից օրը բարենպաստ կլինի նրանց համար, որոնց գործունեությունը մարդկանց հետ լեզու գտնելու, լավ տպավորություն թողնելու ունակություն է պահանջում: Ձեր առաջարկները շատերի հետաքրքրությունը կառաջացնեն, իսկ ինտուիցին կօգնի ընտրել մարդկանց, որոնց հետ գործ ունենալը հեշտ ու հաճելի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բավական հաջող, բայց ձանձրալի օր է: Օրվա մեծ մասը զբաղեցնող գործերը ձեզ հետաքրքիր չեն թվա, հնարավորություն չեն տա ինքնադրսևորվել, այնպես որ՝ ոգևորվածությունն էլ ժամանակի ընթացքում կմարի: Լավ է, եթե կողքին լինեն ընկերներն ու համախոհները, որոնք կկարողանան աշխուժացնել և ուրախացնել ձեզ, բարձրացնել ձեր տրամադրությունը, երկար ժամանակով շեղել հոգսերից:

Ապագայի մասին մտորումները նույնպես կօգնեն չհուսահատվել: Ինտուիցիան կհուշի, որ եկել է ծրագրեր կազմելու և դրանք ամենայն մանրամասնությամբ մշակելու ժամանակը: Հաճախ ձեզ կհաջողվի զարմանալի հստակությամբ կանխատեսել ձեր և ուրիշների արարքների հետևանքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գործերը պետք է հնարավորինս շուտ ստանձնել: Հենց առավոտը հնարավորություն կտա հրաշալի գլուխ հանել դրանցից, պատասխաններ ստանալ կարևոր հարցերին կամ ծանոթություններ հաստատել, որոնք անպայման օգտակար կլինեն:

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք համառ կլինեք և կհասնեք ձեր ուզածին: Շրջապատողները կզարմանան ձեր հաջողությունների վրա. իրավիճակը նրանց բարդ կթվա, ձեր գործողությունները՝ սխալ, իսկ գաղափարները՝ հեռու իրականությունից: Բայց դուք չեք կասկածի ձեզ վրա ու կգործեք: Աստիճանաբար համախոհներ ու ազդեցիկ մարդիկ կհայտնվեն, որոնք պատրաստ կլինեն օգնել: Երեկոն կուրախացնի լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

դիտվել է 249 անգամ
Լրահոս
Չենք կարող մեզ թույլ տալ՝ պոլիտեխնիկում ունենալ ոչ բանիմաց, շրիշակից ցածր մակարդակ ու կառավարման ոչ պատշաճ հմտություններ ունեցող ղեկավար․ «Փաստ» «Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանն այսօր սպառնալիքներով պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին». Կարեն Վրթանեսյան Ջալալ Հարությունյանը ծանր վիրահատության է ենթարկվելու Օնիկ Գասպարյանն ապտակել է Արայիկ Հարությունյանին ՀՐԱՏԱՊ. Փաշինյանը գաղտնի այցով նախագահի մոտ է. Հայտնի է նպատակը ՀՐԱՏԱՊ. Գեներալիտետն ու ԳՇ պետը նախագահին հարյուրավոր փաստեր են ներկացրել պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի անտրամաբանական ու դավաճանական հրահանգների վերաբերյալ՝ հայտարարելով, որ իրենց որոշումը չեն փոխելու, նա պետք է հեռանա ԳՇ հայտարարությունը մենք ընկալում ենք առանձին գեներալների կոչ․ պետք չէ դա վերագրել բանակին Ծեծկռտուք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. Ահա պատճառը Հայաստանի ՊՆ-ն չի մեկնաբանում «Իսկանդերի» վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի հայտարարությունը «Փաշինյանը վերահսկվում է Թուրքիայի կողմից. Նրանք Փաշինյանի վրա գումարներ են ծախսել» ՌԴ ԶՈՒ գնդապետը փակագծեր է բացում Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը անվտանգության տասնյակ աշխատակիցների ուղեկցությամբ «Կասկադի» սրճարանում է Փաշինյանի առանձնատան դիմաց 4 ավտոբուս ոստիկանական ուժեր են բերվել «Եթե բանակն ուժեղ կանգնած է, իշխանությունը չի կարող թպրտալ»․ Վազգեն Մանուկյան Նախագահն այցելել է Օնիկ Գասպարյանին Բաղրամյան պողոտայում բեմադրվեց Նարեկ Մալյանի «Չաուշեսկուների գնդակահարությունը» ներկայացումը Ռազմական ղեկավարությունը պետք է իշխանությունը իր ձեռքը վերցնի, եթե դավաճանում են ժողովրդին. Սեֆիլյան Ինչո՞ւ են ռուս խաղաղապահներն արգելում շատերի մուտքն Արցախ. մեկնաբանում է Զախարովան Շոյգուն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին Ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում. Արոնյան Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Լիլիթ Մակունցի, Էդմոն Մարուքյանի եւ Արման Աբովյանի հետ Կասեցվել է հրուշակեղենի արտադրությունը ԳՇ հայտարարությունն ու նոր, այլընտրանքային բևեռը Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է վարորդը Mercedes-ով տապալում «Կինո Հայրենիքի» տուֆե քարե հսկայական հենասյուներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին. Ալիև
Ամենաընթերցվածները