Ադրբեջանցիները մի քանի օր առաջ սպանել են գերեվարված 44–ամյա տղամարդուն ու թաղել Հադրութում

Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից նախօրեին՝ հունվարի 18-ին սպանված հայտնաբերված հադրութցի 44–ամյա տղամարդը գերությունից շուրջ մեկ ամիս առաջ վերադարձած հադրութցի Սաշա Կարախանյանի որդին էր, որը նույնպես գերության մեջ էր։

Սաշա Կարախանյանի թոռը՝ Վրեժ Կարախանյանը NEWS.am-ին հայտնեց, որ հորեղբոր մարմինը Հադրութում որոնողական աշխատանքներ անողներն են գտել պատահաբար։ Արսեն Կարախանյանին ադրբեջանցիները սպանել են ու թաղել Հադրութի գյուղերից մեկում։

«Մի անգամ անցած են եղել նույն տեղով, նման բան չի եղել, այս անգամ տեսել են՝ փոսն ուրիշ ձեւ է, քանդել են, գտել մարմինը։ Մի քանի օրվա սպանված է եղել, մարմնին էլ՝ կապտուկներ»,- նշեց նա։

 
 

Արսեն Կարախանյանի ընտանիքը հունվարի 6-ին էր հաստատ իմացել, որ նա գերի է, երբ ադրբեջանցիները նրա տեսանյութն էին տարածել սոցիալական ցանցերում։

Հադրութի բնակիչ Սաշա Կարախանյանը գերեվարվել էր իր տնից հոկտեմբեր ամսին։ Նա 44 անձանց հետ շուրջ մեկ ամիս առաջ հայրենիք էր վերադարձել։ Նրա որդու՝ Արսենի մասին ընտանիքը լուր չուներ, ենթադրում էին, որ գերի է, ինչից հետո տեսել էին համացանցում տարածված տեսանյութը և համոզվել, որ գերեվարվել է։

դիտվել է 318 անգամ
Լրահոս
Չենք կարող մեզ թույլ տալ՝ պոլիտեխնիկում ունենալ ոչ բանիմաց, շրիշակից ցածր մակարդակ ու կառավարման ոչ պատշաճ հմտություններ ունեցող ղեկավար․ «Փաստ» «Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանն այսօր սպառնալիքներով պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին». Կարեն Վրթանեսյան Ջալալ Հարությունյանը ծանր վիրահատության է ենթարկվելու Օնիկ Գասպարյանն ապտակել է Արայիկ Հարությունյանին ՀՐԱՏԱՊ. Փաշինյանը գաղտնի այցով նախագահի մոտ է. Հայտնի է նպատակը ՀՐԱՏԱՊ. Գեներալիտետն ու ԳՇ պետը նախագահին հարյուրավոր փաստեր են ներկացրել պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի անտրամաբանական ու դավաճանական հրահանգների վերաբերյալ՝ հայտարարելով, որ իրենց որոշումը չեն փոխելու, նա պետք է հեռանա ԳՇ հայտարարությունը մենք ընկալում ենք առանձին գեներալների կոչ․ պետք չէ դա վերագրել բանակին Ծեծկռտուք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. Ահա պատճառը Հայաստանի ՊՆ-ն չի մեկնաբանում «Իսկանդերի» վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի հայտարարությունը «Փաշինյանը վերահսկվում է Թուրքիայի կողմից. Նրանք Փաշինյանի վրա գումարներ են ծախսել» ՌԴ ԶՈՒ գնդապետը փակագծեր է բացում Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը անվտանգության տասնյակ աշխատակիցների ուղեկցությամբ «Կասկադի» սրճարանում է Փաշինյանի առանձնատան դիմաց 4 ավտոբուս ոստիկանական ուժեր են բերվել «Եթե բանակն ուժեղ կանգնած է, իշխանությունը չի կարող թպրտալ»․ Վազգեն Մանուկյան Նախագահն այցելել է Օնիկ Գասպարյանին Բաղրամյան պողոտայում բեմադրվեց Նարեկ Մալյանի «Չաուշեսկուների գնդակահարությունը» ներկայացումը Ռազմական ղեկավարությունը պետք է իշխանությունը իր ձեռքը վերցնի, եթե դավաճանում են ժողովրդին. Սեֆիլյան Ինչո՞ւ են ռուս խաղաղապահներն արգելում շատերի մուտքն Արցախ. մեկնաբանում է Զախարովան Շոյգուն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին Ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում. Արոնյան Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Լիլիթ Մակունցի, Էդմոն Մարուքյանի եւ Արման Աբովյանի հետ Կասեցվել է հրուշակեղենի արտադրությունը ԳՇ հայտարարությունն ու նոր, այլընտրանքային բևեռը Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է վարորդը Mercedes-ով տապալում «Կինո Հայրենիքի» տուֆե քարե հսկայական հենասյուներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին. Ալիև
Ամենաընթերցվածները