Աստղագուշակ․ հունվարի 20

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Երբեմն կարծես ոչ մի հատուկ բան չեք անի, որ հարաբերությունները դեպի լավը փոխվեն, բայց միևնույն է կհասկանաք, որ շփվելը հեշտացել է: Մարդիկ, որոնք դեռ մինչև վերջերս ձեզ չէին համակրում, կարող են ձեր համախոհներն ու օգնականները դառնալ: Չի բացառվում նաև այն մարդկանց աջակցությունը, որոնց հետ միասին նախկինում արդեն աշխատել կամ ստեղծագործել եք:

Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք կամ արագ շահույթ խոստացող բիզնես-նախագծում մասնակցություն առաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարող եք հույս դնել մեծ հաջողությունների վրա, հատկապես ոչ ստանդարտ, ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում: Դուք կկարողանաք մի բան մտածել, որն ուրիշների մտքով չի անցել: Զարմանալի չէ, որ ձեր շատ գաղափարներ շրջապատողները հանճարեղ կհամարեն: Վճռականությունը, համառությունն ու նպատակասլացությունը կօգնեն ձեզ առաջ շարժվել:

Աշխատեք ուշադիր լինել ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ: Մտերիմների հետ հարաբերություններում կարող են լարված պահեր ծագել, ամեն անգամ հեշտ չի լինի ընդհանուր լեզու գտնելը: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումն ու փորձեք մի գործ գտնել, որը բոլորին կգրավի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի օր է շփումների համար: Պատմեք ձեր ծրագրերի մասին, կիսվեք գաղափարներով, աշխատեք ոգեշնչել շրջապատողներին: Ձեզ կհաջողվի համախոհներ գտնել ու աջակցություն ստանալ, փոխհամաձայնության հասնել ոչ վաղ անցյալի մրցակիցների հետ ու ձեր կողմը գրավել մի մարդու, որը իրադարձությունների բերումով ձեզ իր թշնամին է համարում:

Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վարձատրեն մի աշխատանքի դիմաց, որն ավելի վաղ եք կատարել: Լավ է հրաժարվեք սպոնտան գնումներից, իսկ ահա ծրագրված գնումների դեմ աստղերը ոչինչ չեն ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք պետք է կարևոր որոշումներ ընդունեք, որոնցից հնարավոր է կախված լինի իրադարձությունների հետագա զարգացումը: Խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք, վերլուծեք ուրիշների սխալները, օգտվեք շրջապատողների փորձից: Այդ ամենը կօգնի ճիշտ վարվել:

Մտերիմ մարդկանց հետ կարող եք քննարկել անհանգստացնող հարցերը: Ձեզ կլսեն, կհասկանան ու կաջակցեն: Հենց այսօր կարող են ընդհանուր ծրագրեր հայտնվել, որոնց իրագործմամբ զբաղված կլինեք մինչև տարվա վերջ: Դուք հարգանքով և հետաքրքրությամբ կվերաբերվեք ուրիշների ցանկություններին, շրջապատողներն էլ կփորձեն նույն ձևով պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ միտումների ազդեցությունը զգալի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Կաճի գործնական ակտիվությունը, շահավետ գործարքներ կկնքվեն: Հավանական է համագործակցություն սկսեք մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Դժվար չի լինի հարազատների, ընկերների, սիրելիի հետ լեզու գտնելը:

Ծանոթությունները, որոնք կարող են սիրային շարունակություն ստանալ, հավանական են օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածոմ հեշտությամբ դեպի ձեզ կգրավեք նույնիսկ այն մարդկանց, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Շրջապատողները կնայեն ձեզ ու կհասկանան, որ շատ լավ մարդու հետ հանդիպելու բախտ են ունեցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն անհանգիստ ու հագեցած կլինի: Նույնիսկ հույս էլ մի ունեցեք, որ կարողանալու եք շեղվել բարդ գործերից ու հաղթանակ տոնել, առանց դրա համար ջանքեր գործադրելու: Դուք մարդկանց հետ լեզու կգտնեք, լավ գործնական բանակցություններ կանցկացնեք, բայց այսօր ձեռք բերած բոլոր պայմանավորվածությունները նախնական բնույթ կկրեն: Սակայն դա այնքան էլ վատ չէ. ճկունությունը կօգնի ձեզ ավելի շահեկան պայմանների հասնել:

Հավանական են չծրագրված հանդիպումներ: Ընդհանրապես, օրը անակնկալներով լի կլինի, նրա ընթացքում շատ բան նախատեսվածի նման չի դասավորվի: Այնպես որ՝ պատրաստվեք անակնկալների, որոնք մեծ մասամբ հաճելի կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք պետք է մի քանի բարդ առաջադրանք լուծեք: Դա ստիպված եք լինելու միայնակ անել, քանի որ շրջապատողները նույնիսկ խորհուրդներով չեն կարողանա օգնել: Կասկած չկա, որ հրաշալի գլուխ կհանեք և ձեզանով հպարտանալու առիթ կունենաք: Սակայն փայլուն արդյունքի հասնելուց առաջ խոչընդոտներ պիտի հաղթահարեք:

Օրը հարմար է երկարաժամկետ մասնագիտական ու անձնական ծրագրեր կազմելու համար: Դուք հաճախ կկարողանաք կռահել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, այդ իսկ պատճառով ինքներդ էլ սխալներ չեք անի, շրջապատողներին էլ հրաշալի խորհուրդներ կտաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենահասարակ օրը չէ, բայց այն հետաքրքիր կանցնի: Դուք երբեմն բավական կտրուկ կարտահայտվեք, բայց շրջապատողները ձեզ կներեն ու չեն նեղանա, կլսեն ձեր կարծիքը: Կարող եք պոտենցիալ գործընկերների հետ քննարկել ապագայի ծրագրերն ու համատեղ աշխատանքի հեռանկարները: Լավ է նոր գործեր սկսեք. կասկած չկա, որ դրանք ժամանակին բարեհաջող կերպով ավարտին կհասցնեք:

Մեծ կլինի ստեղծագործ պոտենցիալը: Դուք շատ բաների մյուսների նման չեք նայի, այդ իսկ պատճառով ձեր գաղափարները շրջապատողներին անսովոր կթվան: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, դուք կկարողանաք ոգեշնչել նրանց, ովքեր վերջերս իրենց մեջ առաջ շարժվելու համար ուժ չէին գտնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է կարևոր բանակցությունների, համատեղ գործունեություն սկսելու, գործնական և ընկերական շփումների համար: Դուք դեպի ձեզ կձգեք արժանավոր ու հետաքրքիր մարդկանց, հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, իսկ ձեր համակրանքը կնվիրեք միայն նրանց, ովքեր իսկապես արժանի են դրան:

Հնարավոր է սիրային պատմության սկիզբ, որը ձեր կյանքը կզարդարի և վառ հույզեր կպարգևի: Հազիվ թե ինչ-որ մեկն անտարբեր մնա ձեր հմայքին, որի զոհը կդառնան նույնիսկ նրանք, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Դուք կկարողանաք պտտեցնել դիմացինի գլուխը, բայց ինքներդ չեք կորցնի առողջ դատելու ունակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բավական բարդ, բայց խոստումնալից օր է: Ամեն անգամ չէ, որ ակներև լուծումները ճիշտ կլինեն, և երբեմն ձեր հարցին պատասխան ստանալու համար պիտի գլուխ կոտրեք: Եթե չշտապեք, զգույշ գործեք, ապա բարեհաջող ավարտին կհասցնեք սկսած բոլոր գործերն ու ինչ-որ կարևոր նախաձեռնության մեջ հաջողության կհասնեք:

Օրվա սկզբին հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ, բայց երեկոյան ներդաշնակությունը կվերականգնվի: Ձեզ շատ պետք կգա մեկ ուրիշ մարդու լսելու, նրա տեսակետը հաշվի առնելու ունակությունը: Հենց այդպես ձեզ կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լուրջ տրամադրվեք: Օրը շատ բաների հասնելու հնարավորություն կտա: Մի կողմ վանեք կասկածները, տագնապները և անցյալի մասին մտորումները, կենտրոնացեք ներկա պահին ստեղծված իրավիճակի վրա. հիմա դուք կկարողանաք այն ճիշտ գնահատել ու որոշել՝ ինչ անել հետո:

Որոշ Ջրհոսներ կուզենան օրվա մեծ մասը սիրելի մարդու հետ շփումներին նվիրել: Դա կօգնի ամրապնդել զույգի հարաբերությունները, մոռանալ տարաձայնությունների ու վեճերի մասին: Չի բացառվում՝ գտնվի մի գործ, որը երկուսիդ կգրավի, ընդհանուր նախասիրություն կդառնա: Հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնք թանկ են ձեզ համար, քննարկել խնդիրները, կիսվել գաղափարներով ու ծրագրերով: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, իսկ նախկին գործընկերները կարող են համագործակցություն առաջարկել: Գործնական բանակցությունների ժամանակ ձեր տեսակետը հանգիստ ու ամուր պաշտպանեք, մի գնացեք զիջումների, որոնք ձեր սրտով չեն, և ձեր բռնած դիրքը հարգանքի կարժանանա:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Հիմա դուք պատրաստ կլինեք հանգիստ ու կառուցողական զրուցել մի բանի մասին, որը նախկինում չէիք համարձակվում հիշատակել: Կասկած չկա, որ ձեզ կլսեն ու ճիշտ կհասկանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Հասարակությունը մերժում է անհույս անցյալն ու ամոթալի ներկան. «Հայոց արծիվներ» Չենք կարող մեզ թույլ տալ՝ պոլիտեխնիկում ունենալ ոչ բանիմաց, շրիշակից ցածր մակարդակ ու կառավարման ոչ պատշաճ հմտություններ ունեցող ղեկավար․ «Փաստ» «Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանն այսօր սպառնալիքներով պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին». Կարեն Վրթանեսյան Ջալալ Հարությունյանը ծանր վիրահատության է ենթարկվելու Օնիկ Գասպարյանն ապտակել է Արայիկ Հարությունյանին ՀՐԱՏԱՊ. Փաշինյանը գաղտնի այցով նախագահի մոտ է. Հայտնի է նպատակը ՀՐԱՏԱՊ. Գեներալիտետն ու ԳՇ պետը նախագահին հարյուրավոր փաստեր են ներկացրել պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի անտրամաբանական ու դավաճանական հրահանգների վերաբերյալ՝ հայտարարելով, որ իրենց որոշումը չեն փոխելու, նա պետք է հեռանա ԳՇ հայտարարությունը մենք ընկալում ենք առանձին գեներալների կոչ․ պետք չէ դա վերագրել բանակին Ծեծկռտուք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. Ահա պատճառը Հայաստանի ՊՆ-ն չի մեկնաբանում «Իսկանդերի» վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի հայտարարությունը «Փաշինյանը վերահսկվում է Թուրքիայի կողմից. Նրանք Փաշինյանի վրա գումարներ են ծախսել» ՌԴ ԶՈՒ գնդապետը փակագծեր է բացում Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը անվտանգության տասնյակ աշխատակիցների ուղեկցությամբ «Կասկադի» սրճարանում է Փաշինյանի առանձնատան դիմաց 4 ավտոբուս ոստիկանական ուժեր են բերվել «Եթե բանակն ուժեղ կանգնած է, իշխանությունը չի կարող թպրտալ»․ Վազգեն Մանուկյան Նախագահն այցելել է Օնիկ Գասպարյանին Բաղրամյան պողոտայում բեմադրվեց Նարեկ Մալյանի «Չաուշեսկուների գնդակահարությունը» ներկայացումը Ռազմական ղեկավարությունը պետք է իշխանությունը իր ձեռքը վերցնի, եթե դավաճանում են ժողովրդին. Սեֆիլյան Ինչո՞ւ են ռուս խաղաղապահներն արգելում շատերի մուտքն Արցախ. մեկնաբանում է Զախարովան Շոյգուն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին Ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում. Արոնյան Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Լիլիթ Մակունցի, Էդմոն Մարուքյանի եւ Արման Աբովյանի հետ Կասեցվել է հրուշակեղենի արտադրությունը ԳՇ հայտարարությունն ու նոր, այլընտրանքային բևեռը Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է վարորդը Mercedes-ով տապալում «Կինո Հայրենիքի» տուֆե քարե հսկայական հենասյուներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամենաընթերցվածները