Սեմյոն Պեգովի տելեգրամյան «wargonzo» ալիքն հրատապ տեղեկացնում է

Փետրվարի 1-12-ը Հայաստանին սահմանակից Կարսում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու: Զորավարժությանը ներգրավելու են նաև տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերթյուրք» լրատվական գործակալությունը:

Ըստ Ռազմինֆո-ի՝ զորավարժություններին նախատեսվում են նաև նոր սպառազինություն մտած կամ դեռ չմտած զինտեխնիկայի դաշտային փորձարկումներ: Թուրքական լրատվամիջոցի ձևակերպմամբ` զորավարժությունը նախատեսում է լինել վերջին ժամանակների ամենամեծ զորավարժություններից մեկը:Իր հերթին, ռուս ռազմական լրագրով Սեմյոն Պեգովի տելեգրամյան «wargonzo» ալիքն էլ հրատապ լուրի ներքո տեղեկացնում է, որ Անկարան ու Բաքուն Հայաստանի սահմանին հարձակողական զորավարժություններ կանցկացնեն՝ Կարսում, և բացի հարձակողական վարժանքներին նաև նրանք օդային-դեսանտային փորձարկումներ են իրականացնելու:

Հաշվի առնելով Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները, Հայաստանին ուղղված սպառնալիքները՝ չի կարելի թուրք-ադրբեջանական զորավարժություններին վերաբերել որպես սովորական մի իրադարձություն:Սա հստակ ուղերձ է ուղղված թե՛ հայկական կողմից, թե՛ ռուսական կողմին, որ ցանկացած պահի կարող է բռնկվել պատերազմ:Նման ցանկությունների ունենալու համար կան այլ հիմքեր ևս…Անցյալ շաբաթ Իսլամաբադում տեղի ունեցավ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։

Այս ձևաչափով երեք երկրների արտաքին քաղաքականության պատասխանատուները երկրորդ անգամ հանդիպեցին։ Արցախում պատերազմի ընթացքում թուրքական հատուկ ստորաբաժանումներից բացի ներգրավված էին նաև Պակիստանի բանակի հատուկջոկատայիններ։ Այսինքն, Պակիստանը մի երկիր է, որը հստակ պրոադրբեջանական դիրքորոշում ունի, այսինքն՝ Հայաստանի թշնամի պետություն է:Պակիստանում Թուրքիայի դեսպան Իհսան Մուսթաֆա Երդակուլը, խոսելով եռակողմ հանդիպման մասին, նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանին «Ղարաբաղյան ճգնաժամի ընթացքում Ադրբեջանին աջակցող դիրքորոշման համար»։

Իր հերթին, Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Ռամիզ Թաիրովը Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարին իր գոհունակությունն է հայտնել ադրբեջանցի ռազմական օդաչուների՝ Պակիստանում ստացած կրթության վերաբերյալ։ Այս մասին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան խոսել է՝ Բաքվում ընդունելով պակիստանցի զինվորական գործչին։ Մուջահիդ Անվար Խանը Ադրբեջանի մայրաքաղաքում հանդիպել է նաև այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։

Ըստ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության՝ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են երկու երկրների համագործակցությունը զինվորական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում։ Հանդիպման ավարտին ընդգծվել է, որ երկու երկրների համագործակցությունը կնպաստի ադրբեջանական և պակիստանյան բանակների ռազմական ներուժի հզորացմանը։ Քննարկվել է նաև ռազմական օդուժի համատեղ զորավարժությունների անցկացումը։

Պակիստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը տեսակետներ են փոխանակելու համաշխարհային և տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ՝ ներառյալ տարածաշրջանում խաղաղությանը և անվտանգությանն առնչվող «նորահայտ հարցերը»՝ առանց մանրամասնելու, թե ինչ հարցերի մասին է խոսքը։Հայաստանի Հանրապետությունը չճանաչող աշխարհի միակ երկիրը՝ Պակիստանի հետ թուրք-ադրբեջանական դաշինքն էլ իր հերթին հստակ սպառնալիք է:Ու այս ֆոնին՝ ուղղակի ապշեցուցիչ է, թե առհասարակ, ինչ է կատարվում հայաստանյան ներքաղաքական կյանքում, ինչով են զբաղված իշխանություններն ու ընդդիմությունը, ինչ թեմաներ են քննարկում, երբ հնարավոր նոր պատերազմը Հայաստանի սահմաններին շատ մոտ է:Մետաքսյա Շալունց

դիտվել է 303 անգամ
Լրահոս
Չենք կարող մեզ թույլ տալ՝ պոլիտեխնիկում ունենալ ոչ բանիմաց, շրիշակից ցածր մակարդակ ու կառավարման ոչ պատշաճ հմտություններ ունեցող ղեկավար․ «Փաստ» «Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանն այսօր սպառնալիքներով պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին». Կարեն Վրթանեսյան Ջալալ Հարությունյանը ծանր վիրահատության է ենթարկվելու Օնիկ Գասպարյանն ապտակել է Արայիկ Հարությունյանին ՀՐԱՏԱՊ. Փաշինյանը գաղտնի այցով նախագահի մոտ է. Հայտնի է նպատակը ՀՐԱՏԱՊ. Գեներալիտետն ու ԳՇ պետը նախագահին հարյուրավոր փաստեր են ներկացրել պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի անտրամաբանական ու դավաճանական հրահանգների վերաբերյալ՝ հայտարարելով, որ իրենց որոշումը չեն փոխելու, նա պետք է հեռանա ԳՇ հայտարարությունը մենք ընկալում ենք առանձին գեներալների կոչ․ պետք չէ դա վերագրել բանակին Ծեծկռտուք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. Ահա պատճառը Հայաստանի ՊՆ-ն չի մեկնաբանում «Իսկանդերի» վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի հայտարարությունը «Փաշինյանը վերահսկվում է Թուրքիայի կողմից. Նրանք Փաշինյանի վրա գումարներ են ծախսել» ՌԴ ԶՈՒ գնդապետը փակագծեր է բացում Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը անվտանգության տասնյակ աշխատակիցների ուղեկցությամբ «Կասկադի» սրճարանում է Փաշինյանի առանձնատան դիմաց 4 ավտոբուս ոստիկանական ուժեր են բերվել «Եթե բանակն ուժեղ կանգնած է, իշխանությունը չի կարող թպրտալ»․ Վազգեն Մանուկյան Նախագահն այցելել է Օնիկ Գասպարյանին Բաղրամյան պողոտայում բեմադրվեց Նարեկ Մալյանի «Չաուշեսկուների գնդակահարությունը» ներկայացումը Ռազմական ղեկավարությունը պետք է իշխանությունը իր ձեռքը վերցնի, եթե դավաճանում են ժողովրդին. Սեֆիլյան Ինչո՞ւ են ռուս խաղաղապահներն արգելում շատերի մուտքն Արցախ. մեկնաբանում է Զախարովան Շոյգուն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին Ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում. Արոնյան Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Լիլիթ Մակունցի, Էդմոն Մարուքյանի եւ Արման Աբովյանի հետ Կասեցվել է հրուշակեղենի արտադրությունը ԳՇ հայտարարությունն ու նոր, այլընտրանքային բևեռը Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է վարորդը Mercedes-ով տապալում «Կինո Հայրենիքի» տուֆե քարե հսկայական հենասյուներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին. Ալիև
Ամենաընթերցվածները