Հայաստանաբնակ եզդիները նշում են «Այդա Խըդըր Նաբի» ազգային տոնը

Հայաստանաբնակ եզդիները նշում են «Այդա Խըդըր Նաբի» ազգային տոնը:

Այս առնչությամբ «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Бьра Бьмбараква Айда Хьдьр Нави (Хьдьр Айлаз)

Մեր հազարամյա տարաբնույթ վերելքներով եւ վայրէջքներով պատմություն ունեցող ժողովուրդը, որ դարեր շարունակ պետականություն չի ունեցել, փառք Աստծո գոյատեւում է, այս աշխարհում: Աստծո կամոք մենք արարել ենք որպես եզդիներ, ապրում ենք մեր ժողովրդի տեսակը հավիտենականացնելու համար: Մենք Աշխարհին ներկայանում ենք ոչ միայն պատմությամբ, մշակույթով, սովորություններով, ավանդույթներով, մեր բնօրրանով, այլ նաեւ մեր ազգային եւ կրոնական տոներով: Մեր ժողովուրդի ազգային ինքնության պահպանման գործում իրենց ուրույն տեղն են ունեցել եւ այսօր էլ ունեն եզդիական ազգային եւ կրոնական տոները: Նշված տոները պահպանելով ազգային արժեքները, նպաստելով ազգի գոյատեւմանը,ամուր թելի նման կապել եւ կապում են մեր ժողովրդի անցյալն ու ներկան: Ամրապնդելով մեր ժողովրդի հավատը, սեփական ուժերի եւ ապագայի նկատմամբ: Հավատացեք մենք տարբեր փորձություններից դուրս ենք եկել հավատով եւ ամրացված:

Շուրջ 200-300 տարի է մենք` հայաստանաբնակ եզդիներս, հեռացել ենք մեր հոգեւոր նստավայր Լալիշա Նուրանից մեր բնօրրան Շանգալից: Այսօր էլ մենք դեռեւս սրբորեն պահպանում ու տոնում ենք մեր ազգային եւ կրոնական տոները: Գիտակցելով որ կա Աստծո կողմից մարդուն տված բարոյական նորմերի հավատի հաստատուն համակարգ, որին հետեւում եւ իր սրբազան պարտքն է կատարում մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում:

Մեր ժողովրդի պատմության մեջ կարեւոր դեր է խաղացել եւ պարբերաբար փետրվար ամսին նշվել է «Խըդըր Նաբի» (Խդր Այլաս) տոնը: Հարկ եմ համարում նշել, որ այս տոնը իր ուրույն եւ կարեւոր տեղը ունի մեր ժողովրդի հոգեւոր դաստիարակության, ազգային ինքնության պահպանման եւ միասնության ու համերաշխության գործում:

Դարերի ընթացքում մեր ժողովուրդը Սուրբ Խըդըր Նաբիի անվան հետ է կապել մի շարք իղձերի, ցանկությունների, նպատակերի իրականացումը: Ըստ ժողովրդական ավանդությունների, Սուրբ «Խըդըր Նաբին» իր հզորությամբ տիրապետել է տարբեր երեւույթների վրա ազդելու կարողության: Մեր ժողովրդի աղոթքներում եւ այլ պատումներում «Խըդըր Նաբին» դիտվել է նաեւ որպես սիրահարների հովանավոր, ուրախությունների, երջանկության եւ նպատակների իրագործման հզոր հովանավոր: Хьдьр Нави мераки мразбахша, мразе Тамама We бька: Այդ օրը երիտասարդները աղոթում են եւ խնդրում Խդր Նաբուն, որ իրենց իղձերն ու ցանկությունները հասցնի Աստծուն:
 

Եզդի ժողովուրդը արտաքին սպառնալիքներից պաշտպանվել եւ անհրաժեշտությունից ելնելով, հիմանականում վարել է ներփակ համայնքային կյանք: Բայց խաղաղության, երջանկության եւ տարատեսակ ուրախություններ պարգեւող տոները ընդունել է նաեւ այլ ժողովուրդների հետ միասին: Անշուշտ, խոսքը վերաբերում է սուրբ «Խըդըր Նաբիին», որը տարբեր ժողովուրդների մոտ տոնվում է, հայ ժողովրդի մոտ ընդունված է «Սուրբ Սարգիս» անվամբ:

Սուրբ Խըդըր Նաբիի գալստյան օրվա առթիվ երկուշաբթի օրը հրեշտակները մաքրությամբ են զբաղվում նաեւ մատաղներ զոհաբերելու օրն է, իսկ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի օրերը ծոմ են պահում: Տոնի օրն առավոտյան ժողովուրդը հոգեւորակաների հետ գնում են գերեզմանոցներ, աղոթքներ են անում, որից հետո այցելում են մեկը մյուսի տները, շնորհավորում են միմիանց տոնը եւ ցանկանում ամենալավը: Այդ օրը միմիանցից նեղացածները խոսում են միմյանց հետ, մեկը մյուսին ներում է նրա արարքը: Ամենուր տիրում է սերն ու համերաշխությունը:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ Խորհուրդը շնորհավորում է հայաստանաբնակ, մեր Շանգալում, փախստակաների ճամբարներում գտնվող ու գերության մեջ եղած բոլոր եզդիներին: Ինչպես նաեւ ամբողջ աշխարհի եզդիներին «Այդա Խըդըր Նաբի» տոնի առթիվ: Бьра Бьмбараква Айда Хьдьр Нави (Хьдьр Айлаз): Ցանկանում ենք բոլորին առողջություն, երջանկություն, հաջողություն, բարեկեցիկ, անվտանգ կյանք, խաղաղություն Աշխարհին: Այն արժեքավորն, որ ստեղծել է մեր ժողովուրդն անցյալում հավատացած եմ հարատեւելու է ու ստեղծելու է նաեւ ապագայում: Այսուհետեւ ապրենք բոլորս միայն ուրախանալու զգացմունքով: Թող իրականան մեր երազանքները, թող այսուհետ աշխարհում ոչ ոք չսպանվի, չգերվի կամ չարտագաղթի իր ազգային կամ կրոնական պատկանելության համար: Մենք բոլորս էլ հավաստար ենք Աստծո առջեւ ուրեմն սիրենք միմյանց, որ Աստված էլ սիրի մեզ:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Իշխանության կոռուպցիոն սխեման կամ երբ կպայթեն Պատրոն Դավիթի ռումբերը Խաչիկ Ասրյան. Հրաժարվե՛ք ամերիկյան դրամաշնորհի գայթակղությունից Երրորդ բևեռ ձևավորելու հանրային սպասումները կարող են միս ու արյուն ստանալ. «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Արարատի մարզում 59-ամյա վարորդն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել. նրա հետ եղել է նաև կինը Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է Արմեն Աշոտյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին Կեղծիքից՝ ճշմարտություն. ինչու՞ սուտը պետք է վերանա քաղաքական դաշտից. (Տեսանյութ) Սիրելի կանա՛յք, այս անգամ ձեր տոնը տխրության շունչ ու սխրանքի խորհուրդ ունի. Վահե Ղազարյան Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով 5 հետաքրքիր փաստ կանանց մասին Արհեստական ինտելեկտը կարող է կանխատեսել նախասրտերի ֆիբրիլյացիայի եւ կաթվածի հավանականությունը. հետազոտություն Մենք ձեզ երջանիկ ու խաղաղ երկիր ենք պարտք, մեր հերոսներին արժանի Հայրենիք․ Վազգեն Մանուկյանի ուղերձը՝ կանանց տոնի առթիվ Ինչո՞ւ են կանայք որոշ հիվանդություններից ավելի լավ պաշտպանված, քան տղամարդիկ Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ են ամրանում պետության հիմքերը․ Արման Թաթոյան շնորհավորել է կանանց Հայ կնոջ կենսագործունեության ամբողջ պատմությունը իր, ամուսնու, որդիների ու դուստրերի յուրօրինակ հերոսապատում է. Արման Վարդանյան Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ են ամրանում պետության հիմքերը․ Արման Թաթոյան շնորհավորել է կանանց Լարսի ճանապարհը փակ է բոեռնատարների համար. ռուսական կողմում կուտակված է 270 բեռնատար Այսօր զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի պատճառով «Դուք անգնահատելի ներդրում ունեք ինչպես թիկունքում, այնպես էլ՝ աշխատանքային առաջնագծում». ԱԻ նախարարի շնորհավորանքը ԱԱԾ տնօրենը հանձնարարել է բաժինների պետերին ամեն գնով գտնել Գագիկ Սողոմոնյան կեղծ օգտատիրոջը. Գաբրիելյանով Վարչապետի աթոռին սոսնձված էակը լավ է հասկանում, որ իր իշխանությանը շատ քիչ ժամանակ է մնացել Մանուել Մանուկյանը հայտարարություն է տարածել Դիտե՛ք և արտահայտվեք, թե ինչպե՞ս հանգուցալուծել այս իրավիճակը «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը
Ամենաընթերցվածները