«Ուզում էի թռչել Վլադի նման». 8-ամյա տղան ցատկել է 4-րդ հարկի պատուհանից

Համացանցում տարածված պատուհանից թռչելու հոլովակով տպավորված՝ Գյումրիում 8-ամյա Ռոբերտը թռչել է 4-րդ հարկի պատուհանից։ Բարեբախտաբար երեխայի մոտ արձանագրվել է միայն կոնքի կոտրվածք, սալջարդ ու քերծվածքներ:

Sputnik Արմենիայի հետ զրույցում տղայի մայրը` Մետաքսյա Գալստյանը, պատմում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ին երեկոյան, երբ ինքը  դուրս է եկել մոտակա խանութից փոքր որդու համար տակդիրներ գնելու: «Փոքր որդիս քնեց, Ռոբերտին զգուշացրի՝ գնամ խանութ եղբորդ պամպերս առնեմ ու շուտ գամ: Դուրս գալուց դուռը բանալիով փակեցի: Ապահով էի այնքանով, որ Ռոբերտը մեծ է, իսկ փոքր տղայիս ապահովության համար էլ բոլոր պատուհանների բռնակները հանել ու պահել էի»,- պատմում է մայրը:  

Выпрыгнувший с четвертого этажа 8-летний Роберт в Австрийской больнице Матери и ребенка в Гюмри. Фотография публикуется с разрешения родителей

Ռոբերտի համար մայրիկի բացակայությունը հնարավորություն էր իր սիրած հերոսի նման պատուհանից ցատկելու։ Նա հագնում է կոշիկները, վերարկուն,  գտնում է մայրիկի պահած պատուհանի բռնակը, ամրացնում իր տեղը ու ցատկում: Բարեբախտաբար տղան գլխով ո՛չ սառած գետնին, ո՛չ աստիճաններին, ո՛չ էլ պատուհանի տակ կայանված մեքենաներին չի հարվածել: Հայտնվելով ներքևում ու զգալով, որ չի կարողանում 2 ոտքերի վրա կանգնել`անցորդներից օգնության է խնդրել:

«Արդեն տուն էի վերադառնում, երբ ծանոթներիցս մեկը զանգեց և ասաց,որ որդիս դրսում է։ Վազելով հասա բակ, տեսա Ռոբերտիկին ու աչքս ընկավ բաց պատուհանին. հասկացա՝ պատուհանից է թռել: Ասաց՝ մա՛, պատշգամբից էի ուզում, բայց հասկացա, որ այդ ժամանակ փողոց կընկնեմ, ասի էս պատուհանից թռնեմ՝ մարդ չտեսնի»,-որդու խոսքերն է փոխանցում մայրը` Մետաքսյան:

Որդու՝ 4-րդ հարկից ընկնելն ու կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ ստանալը մայրը հրաշք է համարում: Ասում է` Ռոբերտս 2 ծննդյան օր ունի մեկը իրականը՝ Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին, մյուսը հրաշքով փրկվելու օրը՝ փետրվարի 19-ին:

Դեպքից հետո մայրն արգելել է Ռոբերտին հետևել այդպիսի հոլովակների, իսկ ամենակարևոր քայլը, որ անելու է հիվանդանոցից տուն վերադառնալուց հետո, պատուհաններին բանալի փականներ կամ ճաղավանդակներ ամրացնելն է:

Ի զարմանս մեզ, փոքրիկ Ռոբերտը  նույնիսկ այսքանից հետո չի վախենում թռչելուց: Մեզ խոստովանեց, որ թռչել էլի ուզում է, բայց օդապարիկով, խոստացավ՝ այլևս պատուհանից չի ցատկի ու ընկերներին էլ կպատմի, որ չի կարելի դա անել: Մայրիկին ասել է՝ ափսոսում է, որ ցատկելուց առաջ  սավանը` որպես օդապարիկ հետը չի վերցրել:

 

Նմանատիպ դեպքերից խուսափելու համար Ռոբերտի դասվարը խոստանում է ոչ թե կտրականապես արգելել երեխաներին հետևել նմանօրինակ վլոգներին, այլ հասկացնել, որ չի կարելի ամեն տեսածն ընդօրինակել:
Ավելին

 

դիտվել է 418 անգամ
Լրահոս
Խաչիկ Ասրյան. Հրաժարվե՛ք ամերիկյան դրամաշնորհի գայթակղությունից Երրորդ բևեռ ձևավորելու հանրային սպասումները կարող են միս ու արյուն ստանալ. «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Արարատի մարզում 59-ամյա վարորդն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել. նրա հետ եղել է նաև կինը Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է Արմեն Աշոտյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին Կեղծիքից՝ ճշմարտություն. ինչու՞ սուտը պետք է վերանա քաղաքական դաշտից. (Տեսանյութ) Սիրելի կանա՛յք, այս անգամ ձեր տոնը տխրության շունչ ու սխրանքի խորհուրդ ունի. Վահե Ղազարյան Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով 5 հետաքրքիր փաստ կանանց մասին Արհեստական ինտելեկտը կարող է կանխատեսել նախասրտերի ֆիբրիլյացիայի եւ կաթվածի հավանականությունը. հետազոտություն Մենք ձեզ երջանիկ ու խաղաղ երկիր ենք պարտք, մեր հերոսներին արժանի Հայրենիք․ Վազգեն Մանուկյանի ուղերձը՝ կանանց տոնի առթիվ Ինչո՞ւ են կանայք որոշ հիվանդություններից ավելի լավ պաշտպանված, քան տղամարդիկ Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ են ամրանում պետության հիմքերը․ Արման Թաթոյան շնորհավորել է կանանց Հայ կնոջ կենսագործունեության ամբողջ պատմությունը իր, ամուսնու, որդիների ու դուստրերի յուրօրինակ հերոսապատում է. Արման Վարդանյան Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ են ամրանում պետության հիմքերը․ Արման Թաթոյան շնորհավորել է կանանց Լարսի ճանապարհը փակ է բոեռնատարների համար. ռուսական կողմում կուտակված է 270 բեռնատար Այսօր զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի պատճառով «Դուք անգնահատելի ներդրում ունեք ինչպես թիկունքում, այնպես էլ՝ աշխատանքային առաջնագծում». ԱԻ նախարարի շնորհավորանքը ԱԱԾ տնօրենը հանձնարարել է բաժինների պետերին ամեն գնով գտնել Գագիկ Սողոմոնյան կեղծ օգտատիրոջը. Գաբրիելյանով Վարչապետի աթոռին սոսնձված էակը լավ է հասկանում, որ իր իշխանությանը շատ քիչ ժամանակ է մնացել Մանուել Մանուկյանը հայտարարություն է տարածել Դիտե՛ք և արտահայտվեք, թե ինչպե՞ս հանգուցալուծել այս իրավիճակը «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը Կեղծիքից՝ ճշմարտություն. ինչու՞ սուտը պետք է վերանա քաղաքական դաշտից
Ամենաընթերցվածները