«Ֆիլմը մեզ համար կդառնա հիշողության մի մարգարիտ». Արցախում նկարահանված եւ Կաննում ներկայացված «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի երեւանյան պրեմիերան (ֆոտո/վիդեո)

Երեկ՝ մարտի 10-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի»/(Si Le Vent Tombe) ֆիլմի պրեմիերան: Ռեժիսորի այս աշխատանքը  հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացվել է Հայաստանից։ Ֆիլմի նկարահանումների գերակշիռ մասն արվել է Հայաստանում եւ Արցախում։ Ժապավենը համատեղ կինոարտադրություն է Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի հետ։

«Ես փորձել եմ ոչ քաղաքական ֆիլմ նկարել, անել մի բան, որը ցույց է տալիս Արցախի ֆիզիկական վկայությունը: Սցենարը գրվում էր օդանավակայանի շուրջ. այնպիսի պատմություն պետք է գրեի, որ օտարերկրացին, այս դեպքում՝ ֆրանսիացին, կարողանար մտնել Արցախ: Ֆրանսիացի պրոդյուսերն ինձանից հարցնում էր՝ Նորա, իսկ դու ի՞նչ ես կարծում՝ օդանավակայանը կբացվի՞, իսկ ես պատասխանում էի այն, ինչ ասվում է ֆիլմում՝ չեմ կարծում, որ կբացվի, բայց այնքան մեծ է հույսս, որ ամեն անգամ, երբ անցնում եմ օդանավակայանի կողքով, ես նայում եմ՝ մի՞գուցե ինքնաթիռ է եկել: Այն հավատը, հույսը, որի շուրջ կառուցվում է ֆիլմի պատմությունը, իմ շատ միամիտ հավատն էլ է եղել…»,-անդրադառնալով իր աշխատանքին՝ նշեց ռեժիսորը:

«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել 2018 թ-ի ամռանը: Սյուժեի գլխավոր հերոսն ազգությամբ ֆրանսիացի Ալենն է՝ օդանավակայանների աուդիտոր, որը ժամանում է Արցախի հանրապետություն՝ ուսումնասիրելու, թե արդյոք Ստեփանակերտ քաղաքի նոր կառուցված օդանավակայանը համապատասխանո՞ւմ է վերաբացվելու համար նորմերին: Նրան մարմնավորող ֆրանսիացի դերասան Գրեգուար Քոլինն Արցախ կատարած իր ճամփորդությունը համարում է հրաշալի հնարավորություն բացահայտելու մի երկրային դրախտ, որի մասին ինքը նախկինում պատկերացում չուներ.

«Գալով այստեղ՝ բացահայտեցի, որ երկրի վրա կա դրախտ: Ես չգիտեմ, թե ինչու էր պետք այդ ճամփորդությունը, բայց ինչպես ասում են՝ դրանք պետք են, որ, վերջապես, հասնես ինքդ քեզ, չնայած՝ այդ եզրակացությանը պատասխանել են, որ երբեմն ճամփորդության գնում ես, որ հասնես ճամփորդին: Կարծում եմ՝ ինձ համար սա շատ յուրահատուկ ճանապարհ էր, որի շնորհիվ ես կարողացա ներկա լինել, տեսնել, բացահայտել այս երկրային դրախտը՝ Արցախը»,-նշեց դերասանը:

Ֆիլմի ստեղծագործական կազմի կարծիքով՝ օդանավակայանի բացումը հենց Արցախի թռիչքն է բնորոշում.

«Մենք նկարահանումների ժամանակ էլ մտածում էինք՝ բա՞ որ հանկարծ մի հրաշք պատահի, իսկապես, ֆիլմից հետո մի բան լինի ու օդանավակայանն աշխատի: Ու անգամ, եթե այն չբացվի, ֆիլմն իր ասելիքով շատ լուրջ տեղ պետք է գրավի, ու կարծում եմ՝ արդեն այդպես է»,-նշեց ֆիլմում Սեյրանին՝ ֆրանսիացի փորձագետի արցախյան ուղեկցին մարմնավորող դերասան Արման Նավասարդյանը:

Ֆիլմում առանցքային դեր ունի նաեւ Վարդան Պետրոսյանը: Դերասանը հիշում է՝ սկզբում հրաժարվել է ընդունել Նորայի առաջարկը, բայց նրան մտափոխել է ռեժիսորի՝ աշխատանքին նվիրվածությունն ու իր գործին ինքնաքննադատ մոտեցումը: Անդրադառնալով իր հերոսին՝ դերասանը նշեց.

«Խենթ Սասունցի է, որն ինձ համար հայի հավաքական կերպար է. նա երբեք հրացանը ձեռքից չի գցելու, նա ամեն ինչ տեսնում է հեռվից, գիտի, որ ինքը ճիշտ է ու, փաստորեն, ինքն, իրոք, ճիշտ դուրս եկավ՝ Արցախյան բնապատկերները դարձան մեր կորուսյալ զավակները, սարսափելի բան է... Մենք հիմա ֆիլմին կնայենք ուրիշ աչքով, եւ այն մեզ համար կդառնա հիշողության մի մարգարիտ, որն անընդհատ մեզ կհիշեցնի մի շատ կարեւոր բանի մասին, եւ Աստված չանի, որ մարդիկ փորձեն մոռանալ ինչ-ինչ բաներ, մենք կտեսնենք, որ ունենք մի ֆիլմ, որն անընդհատ մեզ ցուց կտա այդ պատկերները»:

«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի կարեւորություններից մեկն այն է, որ Արցախի մասին այս ժապավենն ունի ցուցադրման լայն հնարավորություն. նախագիծը նախատեսված է ոչ միայն հայկական, այլեւ եվրոպական, ռուսական եւ ամերիկյան կինո եւ հեռուստաշուկաների համար:

Սյունե Առաքելյան

Տեսանյութը՝ Մելինե Տոնոյանի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Խաչիկ Ասրյան. ՆԱՏՕ-ի հետ պատերազմի դեպքում «Հայոց Արծիվներ»-ը կդառնան ռուսական բանակի Իրար են բախվել 9 ավտոմեքենա Նախընտրական պայքարի առաջատարները, ՌԴ-ի հետ հարաբերություններն ու Փաշինյանի հեռացումը. «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի հարցազրույցը «Զորահավաք»՝ Խաչիկ Ասրյանի դրոշի ներքո Արտակ Թովմասյանի հայտարարած 44-օրյա պայքարին մնաց մեկ շաբաթ. կհեռանա՞ իշխանությունը. «Փաստ» Սարսափելի տեսարան. Արյունով լցված հարյուրավոր կոտրված փորձանոթներ՝ փողոցում Երկար ժամանակով լույս չի լինելու. Երևանում և մարզերում ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 193 զինծառայողների անուն Տավուշի մարզի սիրելի հայրենակիցներ, չափազանց կարևոր գործընթացի հաջող ընթացքի մասին եմ ցանկանում տեղեկացնել ձեզ. Սարգիս Ալեքսանյան «Երրորդ ուժը» հանդիպում-քննարկման է հրավիրել Բաբկեն Թունյանին Տեսանյութ. «Հայոց Արծիվներ» քաջերի ջոկատը բարեկամ Ռուսաստանի Զինված Ուժերի կազմում պատրաստ է կռվել ՆԱՏՕ-ի դեմ` պաշտպանելով Հայաստանի ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը Գերությունից վերադարձած տղաներին կրկին բանակ են տանում. ՊՆ փոխնախարարը հարցը լսելուց հետո փակեց դուռը Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. բժիշկները տանը հայտնաբերել են 7 ամսական հղի կնոջը՝ մահացած «Այս մեքենան աշխարհի ամենաթանկ BMW-ներից է». Գոհար Ավետիսյանի թանկարժեք նվերը կրտսեր եղբորը և նրա արձագանքը Առաջիկայում, իհարկե, շատ կարևոր անելիք կա. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/ Գերիները մեր երեխաներն են, ես չեմ տարբերում նրանց իմ երեխաներից. Արտակ Թովմասյան (տեսանյութ) Օնիկ Գասպարյանը հայտարարություն տարածեց Մի կողմ քաշվեք ու մենք թույլ չենք տա այս ազգակործան պատուհասներին վերարտադրվել Աշխարհում շատ քիչ են պետությունները, որոնց աշխարհագրական դիրքը այդքան որոշիչ ու ազդեցիկ լինի, որքան Թուրքիայինն է. Արմեն Աշոտյան Մողես կամ կոկորդիլոս հիշեցնող արարած՝ պահածոյացված ոլոռի մեջ . լուսանկար Վանեցյանի «վտանգավոր» լռությունը Երեկ Ջրականի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել
Ամենաընթերցվածները