Գիտնականը պատմել է, թե երբ Երկրի վրա կսպառվի նավթը

Հանածո էներգառեսուրսները Երկրի վրա կսպառվեն 50 տարի հետո, կարծում է ՉԺՀ Հարավային տեխնոլոգիական համալսարանի նախագահ եւ Չինաստանի գիտությունների ակադեմիայի անդամ Սյու Ցիկունը: Այս մասին հայտնել է The Paper-ը:
Գիտնականը նշել է, որ վերջին 250 տարիների ընթացքում աշխարհում հանածո էներգիայի աղբյուրների արդյունահանման աճի պատճառով տեղի են ունեցել երեք արդյունաբերական հեղափոխություններ:
Հաշվի առնելով դա եւ համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերը՝ գիտնականը ակնկալում է առաջիկա կես դարի ընթացքում ածխաջրածնային ռեսուրսների սպառում: Հետեւաբար, առաջընթացի ներկա մակարդակը պահպանելու համար նա կոչ է անում սովորական հանածո էներգակիրները փոխարինել էներգիայի այլընտրանքային աղբյուրներով:
Մասնավորապես, Սյու Ցիկունը խոսում է արեգակնային էներգիայի մասին, որը, ըստ նրա, գրեթե անհնար է սպառել: Եւ բացի այդ, նա առաջարկում է դիտարկել ածուխն ու բնական գազը ջրածնային վառելիքով փոխարինելու հնարավորությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: