Մեկնարկում է ԱՄՆ դեսպանատան «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի» 5-րդ ծրագիրը․ կլինեն կինոցուցադրումներ

ԱՄՆ դեսպանությունը մեկնարկում է «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի» 5-րդ հայաստանյան ծրագիրը, որի շրջանակում լինելու են կինոցուցադրումներ, որոնց մուտքը ազատ կլինի բոլորի համար։

Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից և հավելում, որ լինելու է 3 հանրային զրույց կամ բաց դասախոսություն և 2 աշխատարան։

«Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի» այս տարվա ծրագրով ցուցադրվելու է 11 վավերագրական ֆիլմ։ Փառատոնի բացումը տեղի կունեն մարտի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում՝ «Փառքի որոնումներում» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ։ Ֆիլմը ներկայացնում է մի շարք հայտնի մարզիկների փառքի ու ճանաչման ուղին ու գաղտնիքները։

«Ցուցաշարի բացման համար մենք այս ֆիլմն ընտրեցինք, քանի որ դրանից քաղած դասերը կիրառելի են ամենուր։ Դրանք մշակութային սահմաններ չեն ճանաչում ու ցույց են տալիս, որ ի հեճուկս մեր ունեցած տարբերությունների, մենք ունենք նաև շատ ընդհանրություններ։ Հայ-ամերիկյան հարաբերությունները նույնպես կառուցվում են այս գաղափարական հենքի շուրջ։ Այո, կան շատ ընդհանրություններ, որոնց շուրջ կառուցվում է մեր գործընկերությունը․ մեր երկուստեք հարգանքը ազատ մամուլի ու ամուր քաղաքացիական հասարակության հանդեպ, որոնք ապահովում են մեր առաջնորդների հաշվետվողականությունը․ գիտատար ճյուղերի ու տեխնոլոգիաների զարգացման մեր պարտավորությունը․ մեր սերը լավ ու չհնացող ջազի հանդեպ»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Ֆիլմերի ցուցադրումը կշարունակվի մարտի 29-ից մինչև ապրիլի 3-ը և «Մոսկվա» կինոթատրոնում ամեն օր կցուցադրվեն ֆիլմեր ժամը 18:00-ին և 20:00-ին։ Մուտքն ազատ է։ Ցուցադրվելու են հետևյալ ֆիլմերը․ «Լերկ ժայռն ի վեր», «Փառքի որոնումներում», «Ջազի դեսպանները», «Մոռացության մատնված Քինգը», «Ստեղծարարները», «Սա Մայք Ուոլլոսն է», «Մայլզ Դեյվիս․ նոր ռիթմերի ծնունդը», «Ամենից անհայտը», «Ցանցաբնակները», «Քուինսին» և «ՌԲԳ»։

«Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի» 2021թ․ ծրագրի շրջանակում, մարտի 27-ին, կլինի հանրային զրույց կամ բաց դասախոսություն «Գտի՛ր քո պատմությունը» թեմայով, որը վարելու է Էմմի մրցանակի յոթնակի դափնեկիր, պրոդյուսեր, կինոռեժիսոր, մոնտաժող և կոմպոզիտոր Բրայն Մալոնը։ Մարտի 29-ին ամերիկացի պրոդյուսեր Ջեննա Ռիքերը «Փիթչինգի հմտություններ ֆոնդհայթայթման համար» թեմայով զրույցի ընթացքում դիտարկելու է ֆիլմի համար ֆինանսավորում գտնելու, ֆիլմի գաղափարը ներկայացնելու հարցերը։ Իսկ երրորդ զրույցը՝ «Ինչպես ինքնուրույն կազմակերպել վավերագրական ֆիլմերի դիստրիբյուցիան» թեմայով, նախատեսվում է մարտի 31-ին, և այն վարելու է ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Լառա Սթոլմանը։ Բոլոր դասախոսությունները կամ հանրային զրույցները տեղի կունենան Zoom հարթակում Երևանի ժամանակով 20:00-ին։

Գրանցումն անվճար է, համապատասխան հղումները հնարավոր է գտնել «Ֆորում» թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջում:

Մարտի 28-ից 30-ը կինոռեժիսոր Դենալի Թիլերը վարելու է եռօրյա աշխատարան՝ «Վավերագրական էթիկան և ստեղծարար պատասխանատվությունը» թեմայով, իսկ մարտի 31-ից ապրիլի 3-ը կինեմատոգրաֆիստ Քեյսի Ռեյգանը վարելու է «Միջանձնային հմտություններ վավերագրական ֆիլմեր նկարելու համար» քառօրյա աշխատարանը։ Աշխատարաններին մասնակցելու է կինոարտադրության ոլորտում իրենց լավագույնս դրսևորած 20 հայ երիտասարդ, որոնց ընտրությունը կատարվել է ներկայացված հայտերի հիման վրա։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ապագան՝ ԲՀԿ-ի հետ. Հրաչյա Ռոստոմյան Խաչիկ Ասրյան. ՆԱՏՕ-ի հետ պատերազմի դեպքում «Հայոց Արծիվներ»-ը կդառնան ռուսական բանակի Իրար են բախվել 9 ավտոմեքենա Նախընտրական պայքարի առաջատարները, ՌԴ-ի հետ հարաբերություններն ու Փաշինյանի հեռացումը. «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի հարցազրույցը «Զորահավաք»՝ Խաչիկ Ասրյանի դրոշի ներքո Արտակ Թովմասյանի հայտարարած 44-օրյա պայքարին մնաց մեկ շաբաթ. կհեռանա՞ իշխանությունը. «Փաստ» Սարսափելի տեսարան. Արյունով լցված հարյուրավոր կոտրված փորձանոթներ՝ փողոցում Երկար ժամանակով լույս չի լինելու. Երևանում և մարզերում ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 193 զինծառայողների անուն Տավուշի մարզի սիրելի հայրենակիցներ, չափազանց կարևոր գործընթացի հաջող ընթացքի մասին եմ ցանկանում տեղեկացնել ձեզ. Սարգիս Ալեքսանյան «Երրորդ ուժը» հանդիպում-քննարկման է հրավիրել Բաբկեն Թունյանին Տեսանյութ. «Հայոց Արծիվներ» քաջերի ջոկատը բարեկամ Ռուսաստանի Զինված Ուժերի կազմում պատրաստ է կռվել ՆԱՏՕ-ի դեմ` պաշտպանելով Հայաստանի ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը Գերությունից վերադարձած տղաներին կրկին բանակ են տանում. ՊՆ փոխնախարարը հարցը լսելուց հետո փակեց դուռը Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. բժիշկները տանը հայտնաբերել են 7 ամսական հղի կնոջը՝ մահացած «Այս մեքենան աշխարհի ամենաթանկ BMW-ներից է». Գոհար Ավետիսյանի թանկարժեք նվերը կրտսեր եղբորը և նրա արձագանքը Առաջիկայում, իհարկե, շատ կարևոր անելիք կա. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/ Գերիները մեր երեխաներն են, ես չեմ տարբերում նրանց իմ երեխաներից. Արտակ Թովմասյան (տեսանյութ) Օնիկ Գասպարյանը հայտարարություն տարածեց Մի կողմ քաշվեք ու մենք թույլ չենք տա այս ազգակործան պատուհասներին վերարտադրվել Աշխարհում շատ քիչ են պետությունները, որոնց աշխարհագրական դիրքը այդքան որոշիչ ու ազդեցիկ լինի, որքան Թուրքիայինն է. Արմեն Աշոտյան Մողես կամ կոկորդիլոս հիշեցնող արարած՝ պահածոյացված ոլոռի մեջ . լուսանկար Վանեցյանի «վտանգավոր» լռությունը
Ամենաընթերցվածները