Մեկնարկում է ԱՄՆ դեսպանատան «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի» 5-րդ ծրագիրը․ կլինեն կինոցուցադրումներ

ԱՄՆ դեսպանությունը մեկնարկում է «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի» 5-րդ հայաստանյան ծրագիրը, որի շրջանակում լինելու են կինոցուցադրումներ, որոնց մուտքը ազատ կլինի բոլորի համար։

Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից և հավելում, որ լինելու է 3 հանրային զրույց կամ բաց դասախոսություն և 2 աշխատարան։

«Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի» այս տարվա ծրագրով ցուցադրվելու է 11 վավերագրական ֆիլմ։ Փառատոնի բացումը տեղի կունեն մարտի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում՝ «Փառքի որոնումներում» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ։ Ֆիլմը ներկայացնում է մի շարք հայտնի մարզիկների փառքի ու ճանաչման ուղին ու գաղտնիքները։

«Ցուցաշարի բացման համար մենք այս ֆիլմն ընտրեցինք, քանի որ դրանից քաղած դասերը կիրառելի են ամենուր։ Դրանք մշակութային սահմաններ չեն ճանաչում ու ցույց են տալիս, որ ի հեճուկս մեր ունեցած տարբերությունների, մենք ունենք նաև շատ ընդհանրություններ։ Հայ-ամերիկյան հարաբերությունները նույնպես կառուցվում են այս գաղափարական հենքի շուրջ։ Այո, կան շատ ընդհանրություններ, որոնց շուրջ կառուցվում է մեր գործընկերությունը․ մեր երկուստեք հարգանքը ազատ մամուլի ու ամուր քաղաքացիական հասարակության հանդեպ, որոնք ապահովում են մեր առաջնորդների հաշվետվողականությունը․ գիտատար ճյուղերի ու տեխնոլոգիաների զարգացման մեր պարտավորությունը․ մեր սերը լավ ու չհնացող ջազի հանդեպ»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Ֆիլմերի ցուցադրումը կշարունակվի մարտի 29-ից մինչև ապրիլի 3-ը և «Մոսկվա» կինոթատրոնում ամեն օր կցուցադրվեն ֆիլմեր ժամը 18:00-ին և 20:00-ին։ Մուտքն ազատ է։ Ցուցադրվելու են հետևյալ ֆիլմերը․ «Լերկ ժայռն ի վեր», «Փառքի որոնումներում», «Ջազի դեսպանները», «Մոռացության մատնված Քինգը», «Ստեղծարարները», «Սա Մայք Ուոլլոսն է», «Մայլզ Դեյվիս․ նոր ռիթմերի ծնունդը», «Ամենից անհայտը», «Ցանցաբնակները», «Քուինսին» և «ՌԲԳ»։

«Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի» 2021թ․ ծրագրի շրջանակում, մարտի 27-ին, կլինի հանրային զրույց կամ բաց դասախոսություն «Գտի՛ր քո պատմությունը» թեմայով, որը վարելու է Էմմի մրցանակի յոթնակի դափնեկիր, պրոդյուսեր, կինոռեժիսոր, մոնտաժող և կոմպոզիտոր Բրայն Մալոնը։ Մարտի 29-ին ամերիկացի պրոդյուսեր Ջեննա Ռիքերը «Փիթչինգի հմտություններ ֆոնդհայթայթման համար» թեմայով զրույցի ընթացքում դիտարկելու է ֆիլմի համար ֆինանսավորում գտնելու, ֆիլմի գաղափարը ներկայացնելու հարցերը։ Իսկ երրորդ զրույցը՝ «Ինչպես ինքնուրույն կազմակերպել վավերագրական ֆիլմերի դիստրիբյուցիան» թեմայով, նախատեսվում է մարտի 31-ին, և այն վարելու է ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Լառա Սթոլմանը։ Բոլոր դասախոսությունները կամ հանրային զրույցները տեղի կունենան Zoom հարթակում Երևանի ժամանակով 20:00-ին։

Գրանցումն անվճար է, համապատասխան հղումները հնարավոր է գտնել «Ֆորում» թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջում:

Մարտի 28-ից 30-ը կինոռեժիսոր Դենալի Թիլերը վարելու է եռօրյա աշխատարան՝ «Վավերագրական էթիկան և ստեղծարար պատասխանատվությունը» թեմայով, իսկ մարտի 31-ից ապրիլի 3-ը կինեմատոգրաֆիստ Քեյսի Ռեյգանը վարելու է «Միջանձնային հմտություններ վավերագրական ֆիլմեր նկարելու համար» քառօրյա աշխատարանը։ Աշխատարաններին մասնակցելու է կինոարտադրության ոլորտում իրենց լավագույնս դրսևորած 20 հայ երիտասարդ, որոնց ընտրությունը կատարվել է ներկայացված հայտերի հիման վրա։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Գեներալ Փիլոյանը մեկնել է Մոսկվա ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ինչպես տեղից հաստատում է իմ աղբյուրը, մոտ 1 շաբաթ է, ինչ մերոնք նկատել են, որ թշնամին զորք և տեխնիկա է մոտեցնում Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Հեչ պատահական չի, որ երեկ ադրբեջանցիները գրավեցին Հայաստանի այն հատվածը, որն ամենամոտն է Նախիջևանին. Գործարար Ինչ վիճակ է այս պահին Սյունիքում. Գորիսի փոխհամայնքապետը մանրամասներ է հայտնում․ Tert.am Վտանգավոր խաղեր. Պետք չէ բացառել, որ Ալիևն այս քայլով փորձել է աջակցություն հայտնել Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ» Ի՞նչ է եղել իրականում Իշխանասարի մոտակայքում. քարտեզներ «Վճռական ճակատամարտը մոտենում է»․ «Քյոխ» ՀՀ թողարկած եվրապարտատոմսերը կարող էր գնել նաև Ադրբեջանը Մենք խաբված ենք․ ո՞ւմ են ընտրելու քաղաքացիները Զանգեզուր ԹՎ-ի մեր գործընկերները ողջ օրն աշխատել են Սյունիքի խնդրահարույց հատվածներում Հանուն վերածնված Հայաստանի․ Ապարանում բացվեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության գրասենյակը Վերիշեն. ըստ գյուղացիների՝ ադրբեջանցիները Սև լճից առաջ են եկել «Վեոլիա ջուրը» թունավորման վերաբերյալ հայտարարություն է տարածել Շոյգուն Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը Քիչ առաջ եմ իջել Սեւ լճից. Սյունիքի մարզպետը մանրամասներ է հայտնում «Իմ քայլական» պատգամավորը թիրախավորել է մի շարք լրատվականների Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանի հետ Դոլարը նախորդ օրվա համեմատ թանկացել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել․ ԿԲ Իշխանությունը կրկին անցել է էժանագին «մուտիտների» կամ ինչ մտքի «հրթիռներ» է արձակում Անդրանիկը ԱԺ ապաստարանից «Ամեն մարդ թող իր գործն իր արշինով չափի». Ներսես Շադունցը՝ Անդրանիկ Քոչարյանին Այ կապիկ Արթուր Հովհաննիսյան. Էլիզաբեթ Պետրոսյան Դուք այսքան ժամանակ չէիք իմացել, թե ով է Անի Խաչիկյանի նախկին ամուսինը (լուսանկար, տեսանյութ) Հայաստանի ԱԳ նախարարը Լավրովին տեղեկացրել է այսօր տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները