Նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման միասնական մեթոդաբանություն. հանրային քննարկման են դրվել նոր նախագծեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող երկու հիմնարար նախագիծ:

Նախագծերից մեկով առաջարկվում է հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման կարգը: Նոր իրավական կարգավորմամբ նախատեսվում է սահմանել նաև կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը:

Հանրային քննարկման դրված երկրորդ նախագծով առաջարկվում է սահմանել պետական և համայնքային  նախադպրոցական  հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության, խմբերի դասակարգման չափանիշները։ Առաջարկվում է հաստատել  հաստիքացուցակի ձևավորման գործակիցներ` հաշվի առնելով խմբերի քանակը:

Անհավասար մոտեցումը փոխարինել միասնական մեթոդաբանությամբ

Նախադպրոցական կրթության ոլորտի ֆինանսավորումը կարգավորող  միասնական իրավական ակտեր մինչ այժմ չեն գործել, որի հետևանքով ուսումնական հաստատությունները նույն ծառայությունը մատուցելու համար ստացել են հաճախ միմյանցից կտրուկ տարբերվող ֆինանսավորում:

Հաշվի առնելով, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները հիմնականում գործում են համայնքների ենթակայությամբ` ոլորտի ֆինանսավորումն առավելապես կախված է եղել համայնքների սահմանափակ ֆինանսական հնարավորությունից և որոշակի վերաբերմունքից: Ըստ կատարված ուսումնասիրության` ֆինանսավորման համար ներկայումս  մի դեպքում  ելակետային է համարվում երեխաների փաստացի միջին հաճախումների թիվը, մյուս դեպքում՝ հաստատության տարիֆիկացիայով հաստատված պլանային թիվը, որի հետևանքով  ֆինանսավորման մեխանիզմները տարբերակված են:

Առաջարկվող նոր իրավական կարգավորումները նպատակ ունեն կանոնակարգել դաշտը՝ առաջարկելով նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման միասնական մեթոդաբանություն, որն առաջին փուլում կգործի իբրև պետական բյուջեից ֆինանսավորման կարգ, բայց հետագայում կարող է ուղենշային հանդիսանալ ոլորտի ֆինանսավորման համար ընդհանրապես։

Մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման բանաձև

Առաջարկվում է պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը կատարել հետևյալ բանաձևով. հաշվարկել հաստատության ֆինանսավորման չափը, այնուհետև տարեկան ֆինանսավորման չափը բաժանելով այդ հաստատության սաների միջին տարեկան քանակի վրա, ստանալ պետական բյուջեից մեկ սանի համար տրվող ֆինանսավորման գումարը (սաների միջին տարեկան քանակը հաշվարկվում է  հունվարի 1-ի դրությամբ սաների քանակի կրկնապատիկի և սեպտեմբերի 1-ի դրությամբ փաստացի քանակի հանրագումարը հարաբերելով 3-ի)։

Ընդ որում,  որպես հաստատության վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության չափ առաջարկվում է ընդունել ներկայումս Երևան քաղաքի նախադպրոցական հաստատությունների աշխատողների վարձատրության չափին համարժեք մեծություններ, իսկ պահպանման տարեկան ծախսերը՝ ուսումնասիրության արդյունքում ձևավորված  միջին մեծությունները։

Հաստատության աշխատավարձի և պահպանման ֆինանսավորում

Նախադպրոցական հաստատության անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է կառավարության սահմանած պետական և համայնքային նախադպրոցական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության չափանիշներին համապատասխան՝ մեկ դրույքի բազային աշխատավարձի նկատմամբ կիրառելով 1-1,3 գործակիցներ:

Վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության մեկ դրույքի համար բազային աշխատավարձը հաշվարկվում է  93.300 ՀՀ դրամ:

5 և ավելի խումբ ունեցող հաստատության տնօրենի մեկ դրույք աշխատավարձի համար կիրառելի են 1,15, իսկ 10 և ավելի խումբ ունեցողի համար՝ 1,3 գործակիցները:

10 և ավելի խումբ ունեցող հաստատության գլխավոր հաշվապահի և բուժքույրի մեկ դրույք աշխատավարձի համար կիրառելի է 1,15 գործակիցը։

Բարձրլեռնային բնակավայրերի համար առաջարկվում է նախատեսել լրավճար:

Հաստատության պահպանման տարեկան ծախսերի մեջ ներառվում են  էլեկտրոմատակարարման, գազի, ջեռուցման, աղբահանության, կապի, տնտեսական և ուսումնական, ինչպես նաև սննդի և այլ ծախսեր, որոնց հաշվարկման համար սահմանվում են որոշակի բանաձևեր և չափեր:

Ֆինանսավորման բարձրացված չափաքանակ

Ըստ տվյալ ուսումնական հաստատություն հաճախող կրթության և զարգացման առանձնահատուկ կարիքով սաների թվի` առաջարկվում է ֆինանսավորման բարձրացված չափաքանակ` հաստատության տարեկան ֆինանսավորման 1-4 տոկոսի չափով:

 Նոր կարգի ներդրման ժամանակացույց

Հաշվի առնելով, որ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը ենթադրում է պետական բյուջեի ծախսային մասի ավելացում՝ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է կիրառել ֆինանսավորման նոր կարգի ներդրման հետևյալ ժամանակացույցը` ըստ առաջնահերթության հետևյալ խմբերի համար.

  • 2022 թվականի սեպտեմբերի1-ից՝ անապահովության սահմանային միավորից 28-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար,
  • 2023 թվականիսեպտեմբերի 1-ից՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,
  • 2024 թվականիսեպտեմբերի 1-ից՝ երեք և ավելի երեխա ունեցողների համար,
  • 2025 թվականիսեպտեմբերի 1-ից՝ զինծառայողների երեխաների համար։

Նախագծով վերոնշյալ խմբերին ըստ ժամանակացույցի պետական բյուջեի միջոցներից կտրվի ֆինանսավորում` նոր կարգի պահանջներին համապատասխան:

Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է նախադպրոցական հաստատություններում երեխաների թվի ընդգրկվածությունը մեծացնելու ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված առաջնահերթությամբ:

Ներկայացված նախագծերի վերաբերյալ շահագրգիռ կառույցներն ու անհատները իրենց դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել մինչև 2021 թվականի ապրիլի 9-ը:

Նպատակը` 70 տոկոս ընդգրկվածություն

Հանրակրթության ոլորտում կառավարության ծրագրային նպատակներն են՝  բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը` մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի։
Ըստ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության` 2018 թ.-ին, ընդհանուր առմամբ, մինչև 6 տարեկան 10 երեխայից գրեթե 7-ը (68.5%) չի հաճախել նախադպրոցական հաստատություն: Որպես հիմնական պատճառներ նշվել է, որ երեխայի մայրը չի աշխատում` 39.5%, մանկապարտեզ չկա` 11.3%, իսկ դրանից օգտվելը թանկ է և նախադպրոցական հաստատությունը փակ է՝ 2.1%։

2019 թվականի համեմատ  2020 թվականին նախադպրոցական հաստատությունների թիվն աճել է 22-ով, 3-5 տարեկան բնակչության շրջանում երեխաների ընդգրկվածությունն ավելացել է 6 %-ով։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Խաչիկ Ասրյան. ՆԱՏՕ-ի հետ պատերազմի դեպքում «Հայոց Արծիվներ»-ը կդառնան ռուսական բանակի Իրար են բախվել 9 ավտոմեքենա Նախընտրական պայքարի առաջատարները, ՌԴ-ի հետ հարաբերություններն ու Փաշինյանի հեռացումը. «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի հարցազրույցը «Զորահավաք»՝ Խաչիկ Ասրյանի դրոշի ներքո Արտակ Թովմասյանի հայտարարած 44-օրյա պայքարին մնաց մեկ շաբաթ. կհեռանա՞ իշխանությունը. «Փաստ» Սարսափելի տեսարան. Արյունով լցված հարյուրավոր կոտրված փորձանոթներ՝ փողոցում Երկար ժամանակով լույս չի լինելու. Երևանում և մարզերում ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 193 զինծառայողների անուն Տավուշի մարզի սիրելի հայրենակիցներ, չափազանց կարևոր գործընթացի հաջող ընթացքի մասին եմ ցանկանում տեղեկացնել ձեզ. Սարգիս Ալեքսանյան «Երրորդ ուժը» հանդիպում-քննարկման է հրավիրել Բաբկեն Թունյանին Տեսանյութ. «Հայոց Արծիվներ» քաջերի ջոկատը բարեկամ Ռուսաստանի Զինված Ուժերի կազմում պատրաստ է կռվել ՆԱՏՕ-ի դեմ` պաշտպանելով Հայաստանի ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը Գերությունից վերադարձած տղաներին կրկին բանակ են տանում. ՊՆ փոխնախարարը հարցը լսելուց հետո փակեց դուռը Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. բժիշկները տանը հայտնաբերել են 7 ամսական հղի կնոջը՝ մահացած «Այս մեքենան աշխարհի ամենաթանկ BMW-ներից է». Գոհար Ավետիսյանի թանկարժեք նվերը կրտսեր եղբորը և նրա արձագանքը Առաջիկայում, իհարկե, շատ կարևոր անելիք կա. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/ Գերիները մեր երեխաներն են, ես չեմ տարբերում նրանց իմ երեխաներից. Արտակ Թովմասյան (տեսանյութ) Օնիկ Գասպարյանը հայտարարություն տարածեց Մի կողմ քաշվեք ու մենք թույլ չենք տա այս ազգակործան պատուհասներին վերարտադրվել Աշխարհում շատ քիչ են պետությունները, որոնց աշխարհագրական դիրքը այդքան որոշիչ ու ազդեցիկ լինի, որքան Թուրքիայինն է. Արմեն Աշոտյան Մողես կամ կոկորդիլոս հիշեցնող արարած՝ պահածոյացված ոլոռի մեջ . լուսանկար Վանեցյանի «վտանգավոր» լռությունը Երեկ Ջրականի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել
Ամենաընթերցվածները