Գերմանիայում գլխուղեղի քաղցկեղի դեմ առաջին պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

Գերմանիայում անցկացվել են քաղցկեղի ամենավտանգավոր ու ծանր տեսակներից մեկի՝ գլխուղեղի քաղցկեղի դեմ առաջին պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։ Այս մասին գրում է korrespondent.net-ը՝ Medical Express-ին հղումով։

Ինչպես հաղորդում է պարբերականը, դեղամիջոցն ստեղծվել է եռահիմն օքսիթթուներ սինթեզող IDH1 փոփոխված սպիտակուցի մի մասից։ Գիտնականների խոսքով՝ գենի մեջ տեղի է ունենում մուտացիա, որն էլ արգելափակում է IDH1 սպիտակուցը։ Նման խանգարումներ են հայտնաբերվել գլիոմայով հիվանդների 75%-ի մոտ։ Հենց այդ մուտացիան էլ հանգեցնում է գլխուղեղում չարորակ բջիջների զարգացմանը։

«Մարդու իմունային համակարգը կարող է մուտացիայի ենթարկված IDH1 սպիտակուցն օտար համարել ու գործարկել Т-լիմֆոցիտների շարքին դասվող Т-բջիջների յուրահատուկ պատասխան ռեակցիան», – բացատրում են մասնագետները։

Գլիոմայի դեմ պատվաստանյութն ստեղծվել է մի քանի տարի առաջ։ Գիտնականները փորձարկել են այն լաբորատոր առնետների վրա և ապացուցել, որ այն ունակ է դադարեցնել այն քաղցկեղի բջիջների աճը, որոնցում ընթանում է մուտացիայի գործընթացը։

Այժմ պատվաստանյութը փորձարկվել է գլիոմայով 32 հիվանդի վրա։ Գիտափորձի մասնակիցներն անցել են պատվաստումների ամբողջ կուրսը, որը կազմված էր 8 ներարկումից։

Հարկ է նշել, որ գիտնականները չեն նկատել որևէ ծանր կողմնակի բարդություն, սակայն միևնույն ժամանակ հիվանդներից ոմանց մոտ գրանցվել է ուռուցքի աճ։

«Ակտիվացված իմունային բջիջներն արդյունավետ կերպով ներթափանցում ու գործում էին ուռուցքի հյուսվածքներում։ Պատվաստման նկատմամբ յուրահատուկ իմունային պատասխան ունեցող հիվանդների 82 տոկոսի մոտ ուռուցքը երեք տարի չի զարգացել», – նշում են գիտնականները։

Այս պահի դրությամբ արդյունքները դեռ չեն համեմատվել վերահսկող խմբի արդյունքների հետ, սակայն այնուամենայնիվ դրա անվտանգությունն ու իմունային պատասխան առաջացնելու կարողությունն ապացուցված են, ուստի փորձարկումները շարունակվելու են։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ստամբուլում այրվում է Ռուսաստանի հյուպատոսության շենքը /տեսանյութ/ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիից մոտ 10 րոպե կրակոցներ են հնչել Ադրբեջանը Հայաստանին է մեղադրել Նախիջևանի տարածքը գնդակոծելու մեջ Ահա թե որ օրգաններն են կապված մատների հետ Կրակոցներ Երևանում Երկու ավթոպատահարի հետեւանքով տուժել է 17 մարդ Որ հայտնի գործարարի մեքենան է հայտնվել կիզակետում. մանրամասներ այսօր Երևանում հնչած կրակոցներից Գազ չի լինելու. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է Կրկին երկրաշարժ է գրանցվել Շտապօգնության ավտոմեքենա է վթարի ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է. կա վիրավոր ՍՊՈՐՏ. Տոկիո-2020․ մեդալային հաշվարկ Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Դավթաշենի կամրջից մոտ 30 տարեկան տղամարդ է նետվել ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․ Երասխի ուղությամբ ադրբեջանցիները կրակ են բացել սնունդ տեղափոխող մեքենայի վրա Սու-35Ս ինքնաթիռ է կործանվել Հերթական պաշտոնանկությունը Ադրբեջանական բանակը կորուստ ունի Երասխում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի. կրակ է արձակվել սնունդ տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ Գեղարքունիքում ծանր վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է. նա տեղափոխվել է հիվանդասենյակ. News. am Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարությունը Դոնեցկի մարզի հանքահորում պայթյուն է որոտացել. կան տուժածներ Պարգևատրումներ՝ Ազգային ժողովում Պատգամավորը ռեստորանում ծեծի է ենթարկել ոստիկանի
Ամենաընթերցվածները