Վանեցյանի «վտանգավոր» լռությունը

Արթուր Վանեցյանի հրաժարականը ԱԱԾ տնօրենի պաշտոնից շատ հարցեր առաջացրեց, որոնք առ այսօր առկախված են, սակայն մեկ փաստ ակնհայտ է, որ Վանեցյանի հրաժարականը գերազանցապես պայմանավորված էր այն գործընթացներով և, մեծ հաշվով, այն աղետով, որը բերեց Հայաստանի ու Արցախի գլխին Նիկոլ Փաշինյանը։

Ով, եթե ոչ Վանեցյանը պետք է իմանար սպասվող արհավիրքի մասին, անգամ դրա վերաբերյալ իր հրաժարականի տեքստում բաց ակնարկ էր արել, սակայն մինչև պատերազմը նրա՝ Փաշինյանին ուղղված «կանգառի» կոչը զանգվածների կողմից լիարժեքորեն չէր ընկալվում որպես ԱԱԾ գեներալի սթափության կոչ։

Ինչևէ, ժամանակը ցույց տվեց, որ Վանեցյանը ճիշտ էր։ Եվ այս ամբողջ ժամանակահատվածում հանրությունը, հասարակական-քաղաքական լայն շերտերը ունեցել են ակնկալիք՝ Վանեցյանից լսելու ամբողջ ճշմարտությունը։ Ըստ էության, պայմանավորված աշխատանքի սպեցիֆիկայով, ԱԱԾ գեներալի յուրահատկություններով, Վանեցյանը և առհասարակ ուսադիր կրող գործող և պաշտոնաթող պաշտոնյանը կաշկանդված են շատ խոսելու տեսանկյունից և դա օրինաչափ է։ Այդուհանդերձ հիմա Արթուր Վանեցյանը զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ, առանցքային ընդդիմադիր լիդերերներից մեկն է, ում շուրջ տեղի է ունենում հանրային և քաղաքական լուրջ համախմբում։

Թերևս հատուկ ծառայություններին հարիր խասիաթով՝ Վանեցյանը այժմ էլ շարունակում է փակ պահել իր խաղաքարտերը, նրա քայլերի հաջորդականությունը, ի տարբերություն շատ այլ գործիչների, ընկալելի չեն: Վանեցյանի շուրջ պրոցեսները առավել խորքային են. չնայած մամուլում երբեմն հայտնվում են տեղեկություններ՝ այս կամ այն քաղաքական ֆորմատի շուրջ ընթացող քննարկումների և դաշինքներ կազմելու հնարավորության մասին, Վանեցյանի գլխավորած կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ամենուր գրասենյակներ է բացում և ակտիվ անդամագրման աշխատանքներ իրականացնում։

Ըստ էության, նորաստեղծ այս ուժը լինելու է այս ընտրութունների կինդեր սյուրպրիզը և լուրջ դերակատար է դառնալու։ Դրա համար կա առնվազն երկու պատճառ՝ կուսակցության ղեկավարի հավասարակշռությունը, առանց նյարդային ժեստերի քաղաքական գործունեությունը և, իհարկե, ճիշտ դիրքավորումը խաղատախտակին:

Իսկ երբ Վանեցյանը ամբողջովին բացի խաղաքարտերը, հավանաբար շատերը ստիպված պետք է լինեն փաս գնալ...

Արտակ Մանուկյան

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Հեչ պատահական չի, որ երեկ ադրբեջանցիները գրավեցին Հայաստանի այն հատվածը, որն ամենամոտն է Նախիջևանին. Գործարար Ինչ վիճակ է այս պահին Սյունիքում. Գորիսի փոխհամայնքապետը մանրամասներ է հայտնում․ Tert.am Վտանգավոր խաղեր. Պետք չէ բացառել, որ Ալիևն այս քայլով փորձել է աջակցություն հայտնել Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ» Ի՞նչ է եղել իրականում Իշխանասարի մոտակայքում. քարտեզներ «Վճռական ճակատամարտը մոտենում է»․ «Քյոխ» ՀՀ թողարկած եվրապարտատոմսերը կարող էր գնել նաև Ադրբեջանը Մենք խաբված ենք․ ո՞ւմ են ընտրելու քաղաքացիները Զանգեզուր ԹՎ-ի մեր գործընկերները ողջ օրն աշխատել են Սյունիքի խնդրահարույց հատվածներում Հանուն վերածնված Հայաստանի․ Ապարանում բացվեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության գրասենյակը Վերիշեն. ըստ գյուղացիների՝ ադրբեջանցիները Սև լճից առաջ են եկել «Վեոլիա ջուրը» թունավորման վերաբերյալ հայտարարություն է տարածել Շոյգուն Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը Քիչ առաջ եմ իջել Սեւ լճից. Սյունիքի մարզպետը մանրամասներ է հայտնում «Իմ քայլական» պատգամավորը թիրախավորել է մի շարք լրատվականների Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանի հետ Դոլարը նախորդ օրվա համեմատ թանկացել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել․ ԿԲ Իշխանությունը կրկին անցել է էժանագին «մուտիտների» կամ ինչ մտքի «հրթիռներ» է արձակում Անդրանիկը ԱԺ ապաստարանից «Ամեն մարդ թող իր գործն իր արշինով չափի». Ներսես Շադունցը՝ Անդրանիկ Քոչարյանին Այ կապիկ Արթուր Հովհաննիսյան. Էլիզաբեթ Պետրոսյան Դուք այսքան ժամանակ չէիք իմացել, թե ով է Անի Խաչիկյանի նախկին ամուսինը (լուսանկար, տեսանյութ) Հայաստանի ԱԳ նախարարը Լավրովին տեղեկացրել է այսօր տեղի ունեցած միջադեպի մասին ԱԱԾ-ն զգուշացնում է. հայտարարություն Սյունիքի իրավիճակի վերաբերյալ Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Նիկոլն ու Ալիևը շարունակում են պասերով խաղալ, իսկ գոլերը խփում են Հայաստանի դարպասներին. Աշոտյան Տիգրան Արզաքանցյան. «Մենք պետք է ոգեշնչենք երիտասարդներին ՝ զբաղվել սպորտով, և սրա համար ստեղծել բոլոր պայմանները»
Ամենաընթերցվածները