Աշխարհում շատ քիչ են պետությունները, որոնց աշխարհագրական դիրքը այդքան որոշիչ ու ազդեցիկ լինի, որքան Թուրքիայինն է. Արմեն Աշոտյան

Հայաստանի հանրային դիսկուրսը մեծապես ախտահարված է հանցավոր միամտության և կարճատես ռոմանտիզմի վիրուսով, ուստի կարևոր եմ համարում իրական քաղաքականության՝ real politic-ի ցավալի մի դրույթ առավել մանրամասն քննարկել ձեզ հետ:

Աշխարհում շատ քիչ են պետությունները, որոնց աշխարհագրական դիրքը այդքան որոշիչ ու ազդեցիկ լինի, որքան Թուրքիայինն է:

Թուրքական քաղաքական մտքի բացառիկ ինտելեկտուալներից, նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլին ճշգրիտ նկարագրել էր, որ “Թուրքիան եվրոպական երկիր է, ասիական երկիր է, միջին արևելյան երկիր է, բալկանյան երկիր է, կովկասյան երկիր է, Աֆրիկայի հարևանն է, սևծովյան երկիր է, կասպյան երկիր է՝ յաս ամբողջը”:

Ծովերի, մայրցամաքների և ռեգիոնների խաչմերուկում գտնվող այս պետության կարևորությունը գիտակցում են գլոբալ աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքար մղող բոլոր հիմնական դերակատարները:

Բալկաններ, Սև Ծով, Հարավային Կովկաս, Մերձավոր Արևելք, Միջերկրական ջրավազան՝ ահա այն գեոպոլիտիկ ծաղկեփունջը, որ կստանա է որպես մրցանալ “թուրքական թամբի” հեծնողը:

ԱՄՆ-ին և ԵՄ-ին Թուրքիան օդու ու ջրի պես է անհրաժեշտ Ռուսաստանի դեմ թե արտաքին բազմաթատերաբեմ պայքարը սրելու, թե հենց Ռուսաստանի ներսում պանթուրքիստական և պանիսլամիստական անհանգստության օջախներ ստեղծելու համար: Թուրքիան նաև Չինաստանի գերաճող ազդեցությունը զսպելու հանգուցային դերակատար է “Մեկ գոտի, մեկ ճամնապարհ” մեգանախագծի շրջանակներում՝ որպես այդ նախագծի միջնային միջանցքի` “Middle corridor” մարգարիտ:

Թուրքիայի արժեքն այնքնան մեծ է, որ Արևմուտքը իրականում պատրաստ է բավարարվել կոսմետիկ պատժամիջոցներով և ոչ մի հետևանք չունեցող հերթապահ քաղաքական քննադատություններով և նրան ներել և թե ռուսական S 400 ձեռքբերումը, թե մարդու իրավունքների ոտնահարումները, թե քրդերի դեմ պայքարը, թե Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ բացահայտ ագրեսիվ գործողությունները, թե հանրային նվաստացումները, ինչպես վերջերս Անկարայում տեղի ունեցավ ԵՀ ղեկավար Ուրսուլա Վան դեռ Լեյենի հետ:

Պակաս առատաձերն չէ նաև հավաքական Արևելքը՝ Թուրքական էներգետիկ հանգույցներ, նոր ատոմակայան, հսկայական ներդրումներ, միջմայրցամաքյաին նշանակության լոգիստիկ ուղիներ, աշխարհաքաղական ամբիցիաների բավարարում՝ Լիբիայից մինչև Հարավային Կովկաս, etc:

Ռուսաստանի և Չինաստանի համար Թուրքիան եվրասիական տարածքը ցեմենտող և Արևմուտքի ոտնձգությւոններից ապահովագրող կարևորագույն գործոն է Սև ծովից մինչև Միջին Ասիա ընկած հսկայական տարածքում: Առանց Թուրքիայի ներգրավման անհնար կլինի կոնսոլիդացնել եվրասիական ողջ պոտենցիալը գեոպոլիտիկ պայքարի առկա փուլում:

Թուրքիայի նախագահը այս ամենը հրաշալի է պատկերացնում: Նա սրում է խաղադրույքները թե Արևմուտքի, թե Արևելքի հետ հարաբերություններում և հիմնականում ստանում է այն, ինչ անհրաժեշտ է հենց Թուրքիային՝ դառնալու համար ոչ միայն տարածաշրջանայնի գերտերություն, ինչին նա այլևս հասել է, այլ հավակնելու նաև առնվազն ենթագլոբալ մակարդակի դերակատարությանը՝ հմտորեն խաղալով մյուս դերակատարների տարաձայնությունների վար և դիվանագիտության մեջ ճշգրիտ համադրելով կոշտ և փափուկ ուժերը:

Այս ամենը մանրամասնորեն ներկայացնում եմ, որովհետեւ ակնհայտ է, որ նկարագրված գործընթացները ուղղակիորեն ազդում են նաև Հայաստանի ու Արցախի վրա, ինչի շուրջ և այս ամենում՝ Նիկոլի առանձնահատուկ դերակատարության մասին կխոսեմ հաջորդիվ:

Արմեն Աշոտյան

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ի՞նչ է եղել իրականում Իշխանասարի մոտակայքում. քարտեզներ «Վճռական ճակատամարտը մոտենում է»․ «Քյոխ» ՀՀ թողարկած եվրապարտատոմսերը կարող էր գնել նաև Ադրբեջանը Մենք խաբված ենք․ ո՞ւմ են ընտրելու քաղաքացիները Զանգեզուր ԹՎ-ի մեր գործընկերները ողջ օրն աշխատել են Սյունիքի խնդրահարույց հատվածներում Հանուն վերածնված Հայաստանի․ Ապարանում բացվեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության գրասենյակը Վերիշեն. ըստ գյուղացիների՝ ադրբեջանցիները Սև լճից առաջ են եկել «Վեոլիա ջուրը» թունավորման վերաբերյալ հայտարարություն է տարածել Շոյգուն Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը Քիչ առաջ եմ իջել Սեւ լճից. Սյունիքի մարզպետը մանրամասներ է հայտնում «Իմ քայլական» պատգամավորը թիրախավորել է մի շարք լրատվականների Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանի հետ Դոլարը նախորդ օրվա համեմատ թանկացել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել․ ԿԲ Իշխանությունը կրկին անցել է էժանագին «մուտիտների» կամ ինչ մտքի «հրթիռներ» է արձակում Անդրանիկը ԱԺ ապաստարանից «Ամեն մարդ թող իր գործն իր արշինով չափի». Ներսես Շադունցը՝ Անդրանիկ Քոչարյանին Այ կապիկ Արթուր Հովհաննիսյան. Էլիզաբեթ Պետրոսյան Դուք այսքան ժամանակ չէիք իմացել, թե ով է Անի Խաչիկյանի նախկին ամուսինը (լուսանկար, տեսանյութ) Հայաստանի ԱԳ նախարարը Լավրովին տեղեկացրել է այսօր տեղի ունեցած միջադեպի մասին ԱԱԾ-ն զգուշացնում է. հայտարարություն Սյունիքի իրավիճակի վերաբերյալ Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Նիկոլն ու Ալիևը շարունակում են պասերով խաղալ, իսկ գոլերը խփում են Հայաստանի դարպասներին. Աշոտյան Տիգրան Արզաքանցյան. «Մենք պետք է ոգեշնչենք երիտասարդներին ՝ զբաղվել սպորտով, և սրա համար ստեղծել բոլոր պայմանները» Սիսիանում ջրից թունավորում ստանալու պատճառով զինծառայողներ են տեղափոխվել հիվանդանոց. ԱՆ Սևանից դեպի Վարդենիս ՊՆ մեքենաներ են գնում. Տեսանյութ. Tert.am Ադրբեջանցիները ֆուլ մարտական 200 զինծառայողով կտրել են ճանապարհը Սեւ լճերից դեպի Գորիս. Վահե Հակոբյան
Ամենաընթերցվածները