ԱրարատԲանկն ու Incofin IM-ը 3 մլն եվրոյի վարկային պայմանագիր են կնքել

ԱրարատԲանկը 3 մլն եվրո է ներգրավել Incofin Investment Management ֆինանսական հաստատության կողմից երաշխավորված երկու հիմնադրամներից՝ 1,5 միլիոն եվրո Volksvermogen NV-ից և 1,5 միլիոն եվրո Incofin CVSO-ից՝ ապահովելով փոքր վարկերի հասանելիությունը միկրո ձեռնարկատերերի համար։

«2012թ.-ից ի վեր Incofin IM-ի հետ համագործակցությունը վկայում է կայուն և արդյունավետ համագործակցության մասին երկու կառույցների միջև։ Պետք է փաստեմ, որ COVID-19 համավարակով պայմանավորված ճգնաժամի պայմաններում ԱրարատԲանկը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել փոքր և միջին ձեռնարկություններին՝ կարևորելով ձեռնարկությունների կայուն զարգացումը ի նպաստ երկրի տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծմանն ու պահպանմանը։ Դեռ 2020թ․-ի դեկտեմբեր ամսին ԱրարատԲանկը 5 մլն դոլար է ներգարվել Incofin IM-ի կողմից երաշխավորված Microfinance Enhancement Facility (MEF) ընկերությունից՝ Հայաստանում ՓՄՁ ոլորտը խթանելու նպատակով։ Այս անգամ ներգրավումը եվրոյով է։ Հատկանշական է, որ Բանկի գործող պորտֆելի շուրջ 4,000,000 եվրո ծավալով վարկեր արդեն տեղաբաշխվել են Incofin-ի միջոցներից»,- նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը։  

«ԱրարատԲանկը և Incofin ընկերությունը սերտորեն համագործակցում են դեռ 2012 թ.-ից: Որպես սոցիալական և բնապահպանական նշանակության ծրագրերում ներդրում իրականացնող ընկերություն՝ մենք փորձում ենք աջակցել մեր հաճախորդներին ոչ միայն լավ, այլև դժվարին ժամանակներում: Ուստի, ուրախ ենք, որ այս նոր գործարքի մեջ ներգրավել ենք Incofin ընկերության ևս երկու հիմնադրամ»,- ասել է Incofin IM-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Յան Դիվայնգարթը:  

Incofin IM

Incofin Investment Management-ը համաշխարհային սոցիալական և բնապահպանական նշանակության ծրագրերում ներդրում իրականացնող ընկերություն է, որի ուշադրության կենտրոնում է գյուղատնտեսության և գյուղատնտեսական ոլորտի ֆինանսավորումը: Incofin-ը, առաջնորդվելով ներառական առաջընթացը խթանելու ցանկությամբ, ձգտում է բավարարել ձեռներեցների կարիքները՝ պակաս արտոնություններ ունեցող մարդկանց կյանքը բարելավելու նպատակով: Incofin IM-ը AIFM-ի կողմից լիցենզավորված 

հիմնադրամի կառավարիչ է և կառավարում է ավելի քան 1 միլիարդ եվրո արժողությամբ ակտիվներ: Incofin IM-ը ունի ավելի քան 60 արհեստավարժ մասնագետներից բաղկացած թիմ՝ կենտրոնացված Բելգիայի գլխամասային գրասենյակում և Կամբոջայի, Կոլումբիայի, Հնդկաստանի և Քենիայի տեղական ներդրումային գրասենյակներում:    

Ավելին՝  www.incofin.com

 

ԱրարատԲանկ

ԱրարատԲանկ բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1991թ.-ին և ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է: ԱրարատԲանկը տրամադրում է նորարար և բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ կիրառելով գերժամանակակից տեխնոլոգիաներ և ստեղծելով յուրահատուկ բիզնես մշակույթ բանկ-հաճախորդ հարաբերություններում:

Նորարարական բանկային տեխնոլոգիաներով և կորպորատիվ կառավարման լավագույն փորձով բանկն ունի 53 մասնաճյուղ հանրապետության ողջ տարածքում: ԱրարատԲանկն ակտիվ ներգրավված է Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ ՓՄՁ վարկավորման ոլորտում: ԱրարատԲանկը համագործակցում է 17 հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների  հետ:

Տարեցտարի գրանցելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ՝ բանկն իր ուրույն դիրքն է գրավում ՀՀ բանկային համակարգում: Այսպես, իր գործունեության արդյունքում 2021թ-ի 1-ին եռամսյակի դրությամբ ընդհանուր ակտիվները կազմել են 501.8 մլն դոլար: Եկամտաբեր ակտիվներից վարկային ներդրումները կազմել են 281.2 մլն դոլար, ընդ որում վարկային պորտֆելի 54.8%-ը բաժին է ընկնում կորպորատիվ վարկավորմանը (154.1 մլն դոլար), իսկ 47.7%-ը՝ մանրածախ վարկավորմանը (134.1 մլն դոլար):

Հաշվետու ժամանակաշրջանում բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 426.3 մլն դոլար: Այստեղ շուրջ 30.0%-ը կամ 127.8 մլն դոլարը բաժին է ընկնում միջազգային ծրագրերով ներգրավված միջոցներին, 23.5%-ը կամ 100.3 մլն դոլարը ժամկետային ավանդներին և 22.4%-ը կամ 95.3 մլն դոլարը՝ ցպահանջ միջոցներին: 2021թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում բանկին հաջողվել է գրանցել ժամկետային ավանդների աճ 12.9 մլն դոլարի չափով (14.8%):

Բանկի ընդհանուր կապիտալը, պայմանավորված ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկմամբ, նախորդ տարվա 73.2 մլն դոլարի համեմատ աճել է՝ կազմելով 75.5 մլն դոլար: 2021թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում զուտ շահույթը կազմել է 3.4 մլն դոլար: Բանկը 1-ին եռամսյակում ապահովել է կապիտալի համարժեքության 14.73% և ընդհանուր իրացվելիության 27.49% մակարդակ:


Ավելին՝  https://www.araratbank.am և  https://www.facebook.com/AraratBankofficial

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Վերիշեն. ըստ գյուղացիների՝ ադրբեջանցիները Սև լճից առաջ են եկել «Վեոլիա ջուրը» թունավորման վերաբերյալ հայտարարություն է տարածել Շոյգուն Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը Քիչ առաջ եմ իջել Սեւ լճից. Սյունիքի մարզպետը մանրամասներ է հայտնում «Իմ քայլական» պատգամավորը թիրախավորել է մի շարք լրատվականների Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանի հետ Դոլարը նախորդ օրվա համեմատ թանկացել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել․ ԿԲ Իշխանությունը կրկին անցել է էժանագին «մուտիտների» կամ ինչ մտքի «հրթիռներ» է արձակում Անդրանիկը ԱԺ ապաստարանից «Ամեն մարդ թող իր գործն իր արշինով չափի». Ներսես Շադունցը՝ Անդրանիկ Քոչարյանին Այ կապիկ Արթուր Հովհաննիսյան. Էլիզաբեթ Պետրոսյան Դուք այսքան ժամանակ չէիք իմացել, թե ով է Անի Խաչիկյանի նախկին ամուսինը (լուսանկար, տեսանյութ) Հայաստանի ԱԳ նախարարը Լավրովին տեղեկացրել է այսօր տեղի ունեցած միջադեպի մասին ԱԱԾ-ն զգուշացնում է. հայտարարություն Սյունիքի իրավիճակի վերաբերյալ Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Նիկոլն ու Ալիևը շարունակում են պասերով խաղալ, իսկ գոլերը խփում են Հայաստանի դարպասներին. Աշոտյան Տիգրան Արզաքանցյան. «Մենք պետք է ոգեշնչենք երիտասարդներին ՝ զբաղվել սպորտով, և սրա համար ստեղծել բոլոր պայմանները» Սիսիանում ջրից թունավորում ստանալու պատճառով զինծառայողներ են տեղափոխվել հիվանդանոց. ԱՆ Սևանից դեպի Վարդենիս ՊՆ մեքենաներ են գնում. Տեսանյութ. Tert.am Ադրբեջանցիները ֆուլ մարտական 200 զինծառայողով կտրել են ճանապարհը Սեւ լճերից դեպի Գորիս. Վահե Հակոբյան Վրաստանի վարչապետի օդանավն իջել է Երևանում. Ով նրան դիմավորեց Ադրբեջանցիներն առաջ են եկել Հայաստանի ամենանեղ մասում. Ցանկանում են առիթի դեպքում Հայաստանը բաժանել երկու մասի Միավորում հանուն Արցախի և Սյունիքի․ Բորիս Ավագյանը կմիանա «Վերածնվող Հայաստանին» ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց Սյունիքի վերաբերյալ «Հենակետը ընկել է շրջափակման մեջ». Սյունիքի նախկին մարզպետը՝ իրավիճակի մասին. տեսանյութ Հայաստանը պետք է օգտագործի իր գործարարների կապերը․ Արզաքանցյանի յուրահատուկ խոստովանությունը
Ամենաընթերցվածները