Կարեն Կարապետյանի որդին մտնում է մեծ քաղաքականություն. Հայտնի է, թե որ ուժի հետ է մասնակցելու ընտրություններին

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին լինելու է «Քոչարյան» դաշինքի ցուցակում: Նա որոշել է քաղաքականապես ակտիվանալ և իր մասնակցությունն ունենալ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Մեր տեղեկություններով՝ այս պահին որոշում կա՝ քանի որ Կարեն Կարապետյանը որևէ ձևով չի լինելու Ռոբերտ Քոչարյանի կամ որևէ այլ քաղաքական ուժի ցուցակում, չի մասնակցելու ընտրություններին, որոշում է կայացվել, որ իր տեղում կլինի իր որդին՝ Տիգրան Կարապետյանը:

Ռոբերտ Քոչարյանն էլ, ըստ էության, դեմ չի եղել, և ամենևին էլ գաղտնիք չէ, որ նախկին վարչապետը պետք է այս ընտրություններում սատարեր Քոչարյանին, փորձեր նրա համար ձայներ ապահովել, և դրա փոխարեն էլ դաշինքի ցուցակում լինելու է նախկին վարչապետի որդին: Նշենք, որ Կարապետյանի որդին բիզնեսմեն է, ու նրա անունը տարբեր ժամանակներում կապվել է տարբեր բիզնեսների հետ: Ըստ տեղեկությունների՝ Kerbedanz բրենդը, որը զբաղվում է նաև ժամացույցների արտադրությամբ, տնօրինում է Տիգրան Կարապետյանը: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին, ամեն դեպքում, հայտնի դարձել էր «Քոչարյան» ցուցակի առաջին տասնյակը. նրանք դեռ շարունակում են առաջին կնոջ փնտրտուքները: Այս պահին հայտնի է, որ ցուցակը գլխավորելու է նախկին նախագահը, երկրորդ տեղում ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն է, չորրորդում՝ Վահե Հակոբյանը»:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ինչպես տեղից հաստատում է իմ աղբյուրը, մոտ 1 շաբաթ է, ինչ մերոնք նկատել են, որ թշնամին զորք և տեխնիկա է մոտեցնում Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Հեչ պատահական չի, որ երեկ ադրբեջանցիները գրավեցին Հայաստանի այն հատվածը, որն ամենամոտն է Նախիջևանին. Գործարար Ինչ վիճակ է այս պահին Սյունիքում. Գորիսի փոխհամայնքապետը մանրամասներ է հայտնում․ Tert.am Վտանգավոր խաղեր. Պետք չէ բացառել, որ Ալիևն այս քայլով փորձել է աջակցություն հայտնել Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ» Ի՞նչ է եղել իրականում Իշխանասարի մոտակայքում. քարտեզներ «Վճռական ճակատամարտը մոտենում է»․ «Քյոխ» ՀՀ թողարկած եվրապարտատոմսերը կարող էր գնել նաև Ադրբեջանը Մենք խաբված ենք․ ո՞ւմ են ընտրելու քաղաքացիները Զանգեզուր ԹՎ-ի մեր գործընկերները ողջ օրն աշխատել են Սյունիքի խնդրահարույց հատվածներում Հանուն վերածնված Հայաստանի․ Ապարանում բացվեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության գրասենյակը Վերիշեն. ըստ գյուղացիների՝ ադրբեջանցիները Սև լճից առաջ են եկել «Վեոլիա ջուրը» թունավորման վերաբերյալ հայտարարություն է տարածել Շոյգուն Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը Քիչ առաջ եմ իջել Սեւ լճից. Սյունիքի մարզպետը մանրամասներ է հայտնում «Իմ քայլական» պատգամավորը թիրախավորել է մի շարք լրատվականների Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանի հետ Դոլարը նախորդ օրվա համեմատ թանկացել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել․ ԿԲ Իշխանությունը կրկին անցել է էժանագին «մուտիտների» կամ ինչ մտքի «հրթիռներ» է արձակում Անդրանիկը ԱԺ ապաստարանից «Ամեն մարդ թող իր գործն իր արշինով չափի». Ներսես Շադունցը՝ Անդրանիկ Քոչարյանին Այ կապիկ Արթուր Հովհաննիսյան. Էլիզաբեթ Պետրոսյան Դուք այսքան ժամանակ չէիք իմացել, թե ով է Անի Խաչիկյանի նախկին ամուսինը (լուսանկար, տեսանյութ) Հայաստանի ԱԳ նախարարը Լավրովին տեղեկացրել է այսօր տեղի ունեցած միջադեպի մասին ԱԱԾ-ն զգուշացնում է. հայտարարություն Սյունիքի իրավիճակի վերաբերյալ Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Ամենաընթերցվածները