ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները։

Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, ներկայում ռուս զինծառայողները պայթյունավտանգ իրերի ականազերծման ակտիվ աշխատանքներ են իրականացնում Մարտակերտ քաղաքի ծայրամասում, որտեղ բնակչությունը դեռևս չի կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։

Ապրիլ-մայիս ամիսների սկզբին Մարտակերտի շրջանի տարածքում ռուս սակրավորների կողմից հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 200 հրետանային արկ և պայթյունավտանգ առարկա, հաղորդում է գերատեսչությունը։

2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 064 հա տարածք, 632 կմ ճանապարհ, 1 733 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 603 պայթուցիկ առարկա:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Հանուն վերածնված Հայաստանի․ Ապարանում բացվեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության գրասենյակը Վերիշեն. ըստ գյուղացիների՝ ադրբեջանցիները Սև լճից առաջ են եկել «Վեոլիա ջուրը» թունավորման վերաբերյալ հայտարարություն է տարածել Շոյգուն Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը Քիչ առաջ եմ իջել Սեւ լճից. Սյունիքի մարզպետը մանրամասներ է հայտնում «Իմ քայլական» պատգամավորը թիրախավորել է մի շարք լրատվականների Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանի հետ Դոլարը նախորդ օրվա համեմատ թանկացել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել․ ԿԲ Իշխանությունը կրկին անցել է էժանագին «մուտիտների» կամ ինչ մտքի «հրթիռներ» է արձակում Անդրանիկը ԱԺ ապաստարանից «Ամեն մարդ թող իր գործն իր արշինով չափի». Ներսես Շադունցը՝ Անդրանիկ Քոչարյանին Այ կապիկ Արթուր Հովհաննիսյան. Էլիզաբեթ Պետրոսյան Դուք այսքան ժամանակ չէիք իմացել, թե ով է Անի Խաչիկյանի նախկին ամուսինը (լուսանկար, տեսանյութ) Հայաստանի ԱԳ նախարարը Լավրովին տեղեկացրել է այսօր տեղի ունեցած միջադեպի մասին ԱԱԾ-ն զգուշացնում է. հայտարարություն Սյունիքի իրավիճակի վերաբերյալ Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Նիկոլն ու Ալիևը շարունակում են պասերով խաղալ, իսկ գոլերը խփում են Հայաստանի դարպասներին. Աշոտյան Տիգրան Արզաքանցյան. «Մենք պետք է ոգեշնչենք երիտասարդներին ՝ զբաղվել սպորտով, և սրա համար ստեղծել բոլոր պայմանները» Սիսիանում ջրից թունավորում ստանալու պատճառով զինծառայողներ են տեղափոխվել հիվանդանոց. ԱՆ Սևանից դեպի Վարդենիս ՊՆ մեքենաներ են գնում. Տեսանյութ. Tert.am Ադրբեջանցիները ֆուլ մարտական 200 զինծառայողով կտրել են ճանապարհը Սեւ լճերից դեպի Գորիս. Վահե Հակոբյան Վրաստանի վարչապետի օդանավն իջել է Երևանում. Ով նրան դիմավորեց Ադրբեջանցիներն առաջ են եկել Հայաստանի ամենանեղ մասում. Ցանկանում են առիթի դեպքում Հայաստանը բաժանել երկու մասի Միավորում հանուն Արցախի և Սյունիքի․ Բորիս Ավագյանը կմիանա «Վերածնվող Հայաստանին» ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց Սյունիքի վերաբերյալ «Հենակետը ընկել է շրջափակման մեջ». Սյունիքի նախկին մարզպետը՝ իրավիճակի մասին. տեսանյութ
Ամենաընթերցվածները