Հայաստանն ու Արցախը պետք է շտապեն․․․

Ադրբեջանն Արցախի ու Հայաստանի հետ սահմանագծի տարբեր ուղղություններով ակտիվ ինժեներական աշխատանքների իրականացումն առաջնային օրակարգում է պահելու այս ու առաջիկա տարիներին:

Դա նրա համար ունի և ռազմական, և քաղաքական նշանակություն:

Ռազմական տեսանկյունից, հենակետի, դիտակետի կամ ուղեկալի տեղակայումը ենթադրում է անհրաժեշտ կահավորում և եթե Ադրբեջանն առաջնագծի որևէ ուղղությամբ հենակետ է տեղակայում, բնական է, որ դրան զուգահեռ պետք է անհրաժեշտ ենթակառուցվածքային, պաշտպանական աշխատանքներ իրականացնի:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ ուժի կիրառումից չհրաժարվելու պայմաններում Ադրբեջանը ստեղծելու այնպիսի բնագիծ, ինչը նրան հնարավորություն կտա իրականացնելու պահպանության, պաշտպանության, հակահարձակման և հարձակվողական խնդիրներ:

Քաղաքական առումով, հատկապես բնակավայրերի, մայրուղիների և ռազմավարական այլ օբյեկտների հարակից հատվածներում սահմանագծի առկայությունն Ադրբեջանն օգտագործելու է վերահսկման և ըստ անհրաժեշտության՝ ճնշման հնարավորություն ապահովելու համար:

Այն ինչ գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում Արցախի կամ Հայաստանի տարբեր ուղղություններում մեր առօրյայի մի մասն են դառնալու:

Ադրբեջանը եթե նույնիսկ սադրանքներ չիրականացնի էլ, հասկանալի է, որ ունեցած խաղաքարտն օգտագործելու Հայաստանի հետ հարաբերություններում ճնշումներ, շանտաժներ իրականացնելու և տարբեր հարցերում զիջումների հասնելու համար:

Իրավիճակը մեղմելու համար Հայաստանն ու Արցախը պետք է շտապեն: Ադրբեջանը դիրքավորվելու առումով մեկնարկային առավելություններ է ստացել, ինչը պայմանավորված է նրանց արագ, նպատակային գործելու և հայկական կողմի տարօրինակ դանդաղկոտությամբ:

Հայաստանի ու Արցախի՝ այս ուղղությամբ իրականացվող աշխատանքն, ակհայտորեն չի չեզոքացնում Ադրբեջանի առաջադրած տեմպը, ընդ որում՝ մեկնարկում, նույնիսկ չկարգավորված սահմանների պայմաններում Հայաստանն ուներ ավելի լավ նախադրյալներ, սակայն իր հնարավորություններից չօգտվեց, իսկ ներկայումս հայկական կողմը հետապնդողի դերում է:

Հայաստանը անհրաժեշտ ռեսուրսներ չի ներդնում ստեղծված նոր իրավիճակում անհրաժեշտ դիրքավորում ապահովելու համար, իսկ եթե հիմա կորցնենք հնարավորությունը, ապա հետագա տարիներին սահմանային հավասարակշռությունը պահելու հարցը լինելու է խնդրահարույց, ինչը մեզ վրա կունենա քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական ծանր հետևանքներ:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Զանգեզուր ԹՎ-ի մեր գործընկերները ողջ օրն աշխատել են Սյունիքի խնդրահարույց հատվածներում Հանուն վերածնված Հայաստանի․ Ապարանում բացվեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության գրասենյակը Վերիշեն. ըստ գյուղացիների՝ ադրբեջանցիները Սև լճից առաջ են եկել «Վեոլիա ջուրը» թունավորման վերաբերյալ հայտարարություն է տարածել Շոյգուն Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը Քիչ առաջ եմ իջել Սեւ լճից. Սյունիքի մարզպետը մանրամասներ է հայտնում «Իմ քայլական» պատգամավորը թիրախավորել է մի շարք լրատվականների Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանի հետ Դոլարը նախորդ օրվա համեմատ թանկացել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել․ ԿԲ Իշխանությունը կրկին անցել է էժանագին «մուտիտների» կամ ինչ մտքի «հրթիռներ» է արձակում Անդրանիկը ԱԺ ապաստարանից «Ամեն մարդ թող իր գործն իր արշինով չափի». Ներսես Շադունցը՝ Անդրանիկ Քոչարյանին Այ կապիկ Արթուր Հովհաննիսյան. Էլիզաբեթ Պետրոսյան Դուք այսքան ժամանակ չէիք իմացել, թե ով է Անի Խաչիկյանի նախկին ամուսինը (լուսանկար, տեսանյութ) Հայաստանի ԱԳ նախարարը Լավրովին տեղեկացրել է այսօր տեղի ունեցած միջադեպի մասին ԱԱԾ-ն զգուշացնում է. հայտարարություն Սյունիքի իրավիճակի վերաբերյալ Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Նիկոլն ու Ալիևը շարունակում են պասերով խաղալ, իսկ գոլերը խփում են Հայաստանի դարպասներին. Աշոտյան Տիգրան Արզաքանցյան. «Մենք պետք է ոգեշնչենք երիտասարդներին ՝ զբաղվել սպորտով, և սրա համար ստեղծել բոլոր պայմանները» Սիսիանում ջրից թունավորում ստանալու պատճառով զինծառայողներ են տեղափոխվել հիվանդանոց. ԱՆ Սևանից դեպի Վարդենիս ՊՆ մեքենաներ են գնում. Տեսանյութ. Tert.am Ադրբեջանցիները ֆուլ մարտական 200 զինծառայողով կտրել են ճանապարհը Սեւ լճերից դեպի Գորիս. Վահե Հակոբյան Վրաստանի վարչապետի օդանավն իջել է Երևանում. Ով նրան դիմավորեց Ադրբեջանցիներն առաջ են եկել Հայաստանի ամենանեղ մասում. Ցանկանում են առիթի դեպքում Հայաստանը բաժանել երկու մասի Միավորում հանուն Արցախի և Սյունիքի․ Բորիս Ավագյանը կմիանա «Վերածնվող Հայաստանին» ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց Սյունիքի վերաբերյալ
Ամենաընթերցվածները