Պատրա՞ստ է Հայաստանը արտահերթ ընտրությունների. Արտակ Թովմասյանը մենակ կռիվ է տալիս

Այսօր մի պարզ հարց դարձել է հանրային և քաղաքական շրջանակների քննարկման առարկա։
 
Պատրա՞ստ է Հայաստանը արտահերթ ընտրությունների և արդյո՞ք դրանք կանխելու են երկրի գահավիժման ընթացքը։
 
Բոլոր այն ուժերը, որոնք ընդունեցին Նիկոլի վարչապետությամբ ընտրություններ անցկացնելու մարտահրավերը, հավանաբար կարծում են, որ այո, հնարավոր է։ Լավ, բայց այստեղ էլ առաջանում է երկրորդ հարցը՝ ի՞նչ կլինի, եթե վարչական ռեսուրսով, ստով ու կեղծիքներով, մանիպուլյացիաներով նորից հաղթի գործող իշխանությունը։ Այս հարցի պատասխանը գրեթե ոչ ոք չունի, բայց գնում են ընտրությունների։ Ակնհայտ չէ՞, որ Նիկոլի հաղթանակի դեպքում երկրի գահավիժումը ոչ միայն չի կասեցվի, այլև կարագանա։ Եթե պատերազմից հետո գործող իշխանությունները ունակ լինեին իրերի դասավորությունը բեկել դեպի դրական ուղղություն, ապա գոնե մի բան կանեին այս վեց ամսվա ընթացքում։ Ոչինչ չի արվել այս վեց ամսվա, էլ չեմ խոսում երեք տարվա ընթացքում, հետևաբար որն է երաշխիքը, որ ինչ-որ բան այս մարդիկ կանեն ընտրություններից հետո։ Չկա նման երաշխիք, հետևաբար ճգնաժամի հանգուցալուծման հիմնական մեխն այն էր, որ պետք է խորհրդարանական ուժերը ընտրեն նոր վարչապետ, որը կլինի խորհրդարանական և արտախորհրդարանական բազմաթիվ ուժերի կողմից կոնսեսուսային կերպար, կձևավորվեր արհեստավարժների կառավարություն, որի հիմնական 3 գործառույթները պետք է լինեին Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, երկիրը կյանքի բնականոն հուն տեղափոխելը՝ հաշվի առնելով ներքին և արտաքին մարտահրավերները, և երրորդ՝ հավասար պայմաններում, առանց քաղաքական լարումների արտահերթ ընտրությունների կազմակերպումը։ Սա չեղավ, ու հիմա ունենք այն, ինչ ունենք։
 
Այդուհանդերձ, վերը նկարագրված սցենարի տրամաբանությանը համապատասխան կարծես թե միայնակ կռիվ է տալիս  «Երրորդ ուժ» նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը։ Պարզ լեզվով ասած՝ ի՞նչ է ասում Թովմասյանը։ Նա ասում է՝ այս կառավարությունը ի զորու չէ ոչ միայն երկիր ղեկավարել (տեսանք այդ ղեկավարման հետևանքները) , այլև ազատ ու ժողովրդավարական ընտրություններ կազմակերպել։ Նախ այն պատճառով, որ իշխանությունների համար ամեն գնով հաղթելը կենաց հարց է, հաջորդը՝ հանրությունը հոգեբանորեն պատրաստ չէ դեռ ընտրությունների՝ հաշվի առնելով պատերազմից չսպիացած վերքերը, դեռևս անհետ կորածների, գերիներ առկայությունը և վերջապես երրորդ՝ տարածաշրջանում եռացող գործընթացները, որոնք ուղիղ սպառնալիք են Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև մեր բյուջեն պատրաստ չէ ընտրությունների համար նախատեսվելիք ծախսերին: Այս խնդիրները գործող կառավարությունը ի վիճակի չէ լուծելու և ապագայում ևս չի կարողանալու։ Պարզ է չէ՞, որ եթե մարդը մի բան չի կարողանում անել, ուրեմն չի կարողանում, իմաստ չկա ստիպելու, կամ ավելին պահանջելու։
 
Զավեշտն ու տարօրինակն այն է, որ Թովմասյանի՝ ընտրություններ այս փուլում չանցկացնելու կոչին, որն ի դեպ այս մտավախությունների և ռիսկերի օբեկտիվ արտացոլումն է, սվիններով են ընդունել ընդդիմադիր մի շարք ուժեր, որոնք մինչև Նիկոլի խաղի կանոններն ընդունելը նույն քաղաքական գծի մեջ էին։ Ի՞նչ փոխվեց, մի քանի մանդատն ավելի կարևոր դարձավ, քան երկրի գոյության և զարգացման հա՞րցը։ Թովմասյանի դեմ արշավ է սկսվել, իբր նա հրաժարվում է ընտրություններից։ Պարզ է, որ չի հրաժարվում, այլ ասում է ձևավորենք պրոֆեսիոնալների կառավարություն քաղաքականապես լոյալ վարչապետով, նոր 6 -12 ամիս հետո հանգիստ պայմաններում անցկացնենք ընտրություններ։
 
Այս ամենից եզրակացությունը մեկն է՝ երկիրն այս վիճակով եթե գնաց ընտրությունների, ապա հետընտրական ցնցումներն անխուսափելի են լինելու, որի հետևանքները աղետալի կլինեն։
դիտվել է 16 անգամ
Լրահոս
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ինչպես տեղից հաստատում է իմ աղբյուրը, մոտ 1 շաբաթ է, ինչ մերոնք նկատել են, որ թշնամին զորք և տեխնիկա է մոտեցնում Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Հեչ պատահական չի, որ երեկ ադրբեջանցիները գրավեցին Հայաստանի այն հատվածը, որն ամենամոտն է Նախիջևանին. Գործարար Ինչ վիճակ է այս պահին Սյունիքում. Գորիսի փոխհամայնքապետը մանրամասներ է հայտնում․ Tert.am Վտանգավոր խաղեր. Պետք չէ բացառել, որ Ալիևն այս քայլով փորձել է աջակցություն հայտնել Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ» Ի՞նչ է եղել իրականում Իշխանասարի մոտակայքում. քարտեզներ «Վճռական ճակատամարտը մոտենում է»․ «Քյոխ» ՀՀ թողարկած եվրապարտատոմսերը կարող էր գնել նաև Ադրբեջանը Մենք խաբված ենք․ ո՞ւմ են ընտրելու քաղաքացիները Զանգեզուր ԹՎ-ի մեր գործընկերները ողջ օրն աշխատել են Սյունիքի խնդրահարույց հատվածներում Հանուն վերածնված Հայաստանի․ Ապարանում բացվեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության գրասենյակը Վերիշեն. ըստ գյուղացիների՝ ադրբեջանցիները Սև լճից առաջ են եկել «Վեոլիա ջուրը» թունավորման վերաբերյալ հայտարարություն է տարածել Շոյգուն Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը Քիչ առաջ եմ իջել Սեւ լճից. Սյունիքի մարզպետը մանրամասներ է հայտնում «Իմ քայլական» պատգամավորը թիրախավորել է մի շարք լրատվականների Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանի հետ Դոլարը նախորդ օրվա համեմատ թանկացել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել․ ԿԲ Իշխանությունը կրկին անցել է էժանագին «մուտիտների» կամ ինչ մտքի «հրթիռներ» է արձակում Անդրանիկը ԱԺ ապաստարանից «Ամեն մարդ թող իր գործն իր արշինով չափի». Ներսես Շադունցը՝ Անդրանիկ Քոչարյանին Այ կապիկ Արթուր Հովհաննիսյան. Էլիզաբեթ Պետրոսյան Դուք այսքան ժամանակ չէիք իմացել, թե ով է Անի Խաչիկյանի նախկին ամուսինը (լուսանկար, տեսանյութ) Հայաստանի ԱԳ նախարարը Լավրովին տեղեկացրել է այսօր տեղի ունեցած միջադեպի մասին ԱԱԾ-ն զգուշացնում է. հայտարարություն Սյունիքի իրավիճակի վերաբերյալ
Ամենաընթերցվածները