Տեսախցիկն արձանագրել է Փարաքարի սարսափելի վթարի պահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ապրիլի  30-ին Փարաքար գյուղի Երևանյան փողոցում 3 ավտոմեքենաների մասնակցությամբ ավտովթարը։ Տեսախցիկից պարզ է դառնում, որ վթարի մեղավորը Փարաքար գյուղի բնակիչ՝ 22-ամյա Արայիկ Հովակիմյանն է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 30-ին շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Փարաքար գյուղի Երևանյան փողոցում՝ թիվ 35 հասցեի դիմաց, բախվել էին Փարաքար գյուղի բնակիչներ, 22-ամյա Արայիկ Հովակիմյանի վարած ВАЗ 2121 մակնիշի, 63-ամյա Հակոբ Ավագյանի վարած ГАЗ Ա64 մակնիշի ավտոբուսն ու Գեղարքունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Խաչատուր Հովհաննիսյանի վարած ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Հ. Ավագյանի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 7 ամսական Ադրիանա Գ.-ն, 6-ամյա Գայանե Գ.-ն տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 25-ամյա Փիրուզա Աղասյանը՝ «Էրեբուն» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպակայան գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ  Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Վաղարաշապատի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ: 

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Հանուն վերածնված Հայաստանի․ Ապարանում բացվեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության գրասենյակը Վերիշեն. ըստ գյուղացիների՝ ադրբեջանցիները Սև լճից առաջ են եկել «Վեոլիա ջուրը» թունավորման վերաբերյալ հայտարարություն է տարածել Շոյգուն Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը Քիչ առաջ եմ իջել Սեւ լճից. Սյունիքի մարզպետը մանրամասներ է հայտնում «Իմ քայլական» պատգամավորը թիրախավորել է մի շարք լրատվականների Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանի հետ Դոլարը նախորդ օրվա համեմատ թանկացել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել․ ԿԲ Իշխանությունը կրկին անցել է էժանագին «մուտիտների» կամ ինչ մտքի «հրթիռներ» է արձակում Անդրանիկը ԱԺ ապաստարանից «Ամեն մարդ թող իր գործն իր արշինով չափի». Ներսես Շադունցը՝ Անդրանիկ Քոչարյանին Այ կապիկ Արթուր Հովհաննիսյան. Էլիզաբեթ Պետրոսյան Դուք այսքան ժամանակ չէիք իմացել, թե ով է Անի Խաչիկյանի նախկին ամուսինը (լուսանկար, տեսանյութ) Հայաստանի ԱԳ նախարարը Լավրովին տեղեկացրել է այսօր տեղի ունեցած միջադեպի մասին ԱԱԾ-ն զգուշացնում է. հայտարարություն Սյունիքի իրավիճակի վերաբերյալ Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Նիկոլն ու Ալիևը շարունակում են պասերով խաղալ, իսկ գոլերը խփում են Հայաստանի դարպասներին. Աշոտյան Տիգրան Արզաքանցյան. «Մենք պետք է ոգեշնչենք երիտասարդներին ՝ զբաղվել սպորտով, և սրա համար ստեղծել բոլոր պայմանները» Սիսիանում ջրից թունավորում ստանալու պատճառով զինծառայողներ են տեղափոխվել հիվանդանոց. ԱՆ Սևանից դեպի Վարդենիս ՊՆ մեքենաներ են գնում. Տեսանյութ. Tert.am Ադրբեջանցիները ֆուլ մարտական 200 զինծառայողով կտրել են ճանապարհը Սեւ լճերից դեպի Գորիս. Վահե Հակոբյան Վրաստանի վարչապետի օդանավն իջել է Երևանում. Ով նրան դիմավորեց Ադրբեջանցիներն առաջ են եկել Հայաստանի ամենանեղ մասում. Ցանկանում են առիթի դեպքում Հայաստանը բաժանել երկու մասի Միավորում հանուն Արցախի և Սյունիքի․ Բորիս Ավագյանը կմիանա «Վերածնվող Հայաստանին» ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց Սյունիքի վերաբերյալ «Հենակետը ընկել է շրջափակման մեջ». Սյունիքի նախկին մարզպետը՝ իրավիճակի մասին. տեսանյութ
Ամենաընթերցվածները