Ադրբեջանցիները ֆուլ մարտական 200 զինծառայողով կտրել են ճանապարհը Սեւ լճերից դեպի Գորիս. Վահե Հակոբյան

Իմ ստացած տեղեկություններով, Իշխանասարի հետեւի հատվածը, որը կոչվում է «Սեւ լիճ», հիմա ադրբեջանցիները առաջ են եկել եւ համաձայն իրենց GPS-ի, ինչպես արեցին Շուռնոխում, Որոտանում, պնդում են, որ դա իրենց տարածքն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը:

«Քանի որ էս կողմից դիմադրության ընդհանրապես չեն հանդիպում, գիշերը 200-ից ավելի զինծառայողով Քելբաջարի կողմից ֆուլ մարտական հագեցվածությամբ բարձրացել են վերեւ, կտրել են ճանապարհը Սեւ լճերից դեպի Գորիս, ու իմ ստացած տեղեկություններով նաեւ շրջապատել են մեր այնտեղի հենակետը:

Առավոտյան լույսը բացվել է, տեսել են, որ չորս կողմից ադրբեջանցիներ են: Անգամ անցել են եւս 3 կմ իրենց իսկ նշած GPS-ի կետից դեպի Հայաստան: Հիմա ռուսներն արդեն հասել են, բանակցում են, որքան գիտեմ: Կրակոցների, մարտերի մասին ինֆորմացիան չի ստանում ապացույց, ըստ երեւույթին չի եղել, բայց դա հստակ չէ: Այս վիճակն է հիմա»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք հայկական հենակետը դեռ շրջափակման մեջ է, նախկին մարզպետը պատասխանեց. «Հիմա չեմ կարող ասել, որովհետեւ ռուսներն արդեն այնտեղ են եւ վարում են բանակցություններ: Այնտեղ արդեն գնում են վարչական ղեկավարները: Մի քիչ ուշ մենք ավելի հստակ կասենք»:

Վահե Հակոբյանը հավելեց, որ ադրբեջանցիներն անընդհատ այդպես առաջ են գալու. «Այսքան ժամանակ, որ մենք ասում ենք, որ Սյունիքը վտանգված է, մենք հենց այս տեսակի երեւույթների մասին ենք նաեւ ասում: Եթե ամենաթողությունը շարունակվի, իրենք գալու են, վենցնեն ու կտրեն Խաչիկ գյուղից: Մենակ Սյունիքը չէ, Վայոց Ձորն էլ է ընկնելու իրենց ախորժակի մեջ»:

Նախկին մքրզպետը նկատեց, որ Սեւ լճի 30 տոկոսն արդեն իրենց ձեռին էր, հիմա ամբողջությամբ են վերցրել, գումարած 3 կմ էլ էս կողմ են եկել: Նրա խոսքով, համայնքի ոռոգման մատակարարման մեծ մասը հենց այդ տարածքից էր. «Եթե վերցրել են, իհարկե, խնդիրներ են լինելու: Գյուղատնտեսությունն ընդհանրապես կվերանա: Արոտավայրերի 80 տոկոսից ավելին չկա, ժողովուրդը չգիտի, թե անասուններին ինչ անի, հիմա էլ եթե ոռոգման ջուր չլինի, ով այգի ունի, դա էլ է վերանալու:

Բացի ոռոգումից, այնտեղ նաեւ խմելու ջուրն է Գորիսի: Իրենք արդեն լիճն ամբողջությամբ վերցրել են: Հիմա եթե այդպես մնա, Գորիսը մնում է առանց խմելու ջրի եւ դա աղետալի վիճակ կարող է ստեղծվել»,-ասաց Վահե Հակոբյանը:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
ՀԱՕԿ - ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը 6 արարած, որոնց խայթից հետո առաջանում է անբացատրելի ցավ` հոգեկան խանգարում Կռվել է Արցախում. Բաքվում դատավարություն է սկսվել Ռուսաստանի քաղաքացու նկատմամբ Սթիվեն Սփիլբերգը երկարաժամկետ պայմանագիր է կնքել Netflix-ի հետ «Կողքից կարող եմ գոռոզ թվալ»․ Էմմա Սապունջյանը՝ «աստղային» հիվանդությամբ չտառապելու և իր հասցեին վիրավորանքների և դրանց պատասխանելու մասին Ոչ ոք չէր հավատա սրա գոյությանը, եթե տեսախցիկն այն ֆիքսած չլիներ. կկորցնեք խոսելու ունակությունը, երբ տեսնեք ՍԱ Մեծ հաշվով, պետք է ընդունել, որ ժամանակակից երանգներով միջնադարյան խավարամտությունը «հաղթեց» Լուսավորությանը. Ա․ Ղամբարյան Փաշինյանն Արարատում 2 փոխմարզպետ է նշանակել Աննա Գրիգորյանը խմելու հակում ունի՞ Արտակ Բեգլարյանը պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել Ստեփանակերտի հանրահավաքի ժամանակ Ով է Զարուհի Բաբայանի որդին, ում հանրության աչքից հեռու են պահում Այս մարդը համարվում է աշխարհի ամենածեր մարդը. Ահա, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը Երկար ժամանակով լույս չի լինելու. ՀԷՑ Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. «Ժողովուրդ» Զգուշացում ծնողներին. Ի՞նչով են զբաղված հայ դեռահասները Tik Tok հարթակում «Հրապարակ». Ինչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴ Դուք այսքան ժամանակ չեք իմացել, թե ով է Գոռ Եփրեմյանի հարազատ եղբայրը «Վեոլիա ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու Հունիսի 23-ին ժամը 12:00-ին տեղի կունենա «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մամլո ասուլիսը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսուհետ ևս անելու է հնարավոր ամեն բան մեր երկրում հետպատերազմյան ճգնաժամը հաղթահարելու համար ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել․ Կենտրոնական բանկի վերջին տվյալները Ալիևը «դժգույն ու դժբախտ» Շուշին հռչակեց Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Հայաստանի և Վրաստանի սահմանային անցակետերի դիտարկման փորձն օրինակելի է Եվրոպայում․ ՄԻՊ Մարիամ Ադամյանը և Միկա Ղափլանյանը նշանադրվել են
Ամենաընթերցվածները