Վտանգավոր խաղեր. Պետք չէ բացառել, որ Ալիևն այս քայլով փորձել է աջակցություն հայտնել Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Սյունիքում երեկ տեղի ունեցած միջադեպը, որը միջադեպ կարելի է անվանել խիստ պայմանականորեն, բացահայտեց Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող մի շարք թաքնված ու վտանգավոր շերտեր։ Այն հերթական անգամ ցույց տվեց, որ պետություն՝ որպես ինստիտուցիա, գործնականում գոյություն չունի․ տեղի ունեցածի մասին առանձին ոչ պաշտոնական տեղեկությունների հայտնվելուց մի քանի ժամ անց միայն Պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որտեղ կատարվածը գնահատվեց՝ որպես ադրբեջանցիների կողմից «սահմանների ճշգրտման» գործընթաց՝ անուղղակիորեն լեգիտիմացնելով այն։

Ժամեր անց ոչինչ չասող հայտարարությամբ հանդես եկավ նաև Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ իշխանական առանձին դեմքեր, տարբեր մարզպետարաններ կամ ընդհանրապես հերքեցին տեղի ունեցածը, կամ հանդես եկան հերթական ցնդաբանություններով, այդ թվում՝ նշելով, թե միջադեպը եղել է «չպահպանվող դիրքի շուրջ»։

Այդ ամբողջ ընթացքում առաջացավ մեծ տեղեկատվական վակուում, որը լցվեց ամեն ինչով՝ կիսահավաստի տեղեկություններից՝ մինչև պրովոկատիվ նպատակներ հետապնդող ինֆորմացիոն աղբ։ Պետության բացակայության պայմաններում հասարակությունը ստիպված էր սպառել դա՝ ապրելով շոկի ու անորոշության հերթական ցնցումը։ Կատարվածը, սակայն, ուներ ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին շերտեր։

Ադրբեջանցիների հերթական սադրանքը հաջորդեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան և Բաքու կատարած այցերին՝ տպավորություն թողնելով, որ դա կա՛մ այցին հաջորդած հետևանք էր, կա՛մ այցից դժգոհության առիթով հայտնված դեմարշ։ Տեղի ունեցածի արտաքին ևս մեկ կարևոր շերտ էր ՀԱՊԿ-ի լռությունը․ ըստ տարբեր տեղեկությունների, ադրբեջանցիները շուրջ երեք կիլոմետր առաջ են եկել Հայաստանի սահմանից, որը նաև ՀԱՊԿ-ի սահմանն է ու պայմանագրային պարտավորություններով՝ ՀԱՊԿ-ի արձագանք ենթադրող սահման է։

ՀԱՊԿ-ն, սակայն, լուռ էր, գրեթե այնպես, ինչպես Հայաստանի բարձրագույն իշխանությունը։ Եվ եթե ՀԱՊԿ-ի լռությունը կարող է պայմանավորված լինել աշխարհաքաղաքական  շահերով, ապա Հայաստանի իշխանությունների պարագային լռության աղբյուրը ներքաղաքական շահն է։

Արտահերթ ընտրություններում իշխանությունը պահպանելու Նիկոլ Փաշինյանի շանսերը նվազում են ամեն օրվա հետ։ Բացառված չէ, որ արդեն իսկ նվազել են այնքան, որ նրա համար անհնարին է թվում ընտրություններում անգամ կեղծիքներով հաղթելու հնարավորությունը։ Մնում է իշխանությունը պահպանելու միայն մեկ տարբերակ՝ չեղարկել կամ առնվազն հետաձգել ընտրությունը, ինչի համար պատերազմի սպառնալիքը կամ իմիտացիոն պատերազմը կարող է հրաշալի առիթ դառնալ՝ հնարավորություն տալով ռազմական դրության կամ այլ հիմնավորմամբ չեղարկել ընտրությունները։

Այս համատեքստում պետք չէ բացառել, որ Ալիևն այդ քայլով փորձել է աջակցություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Բոլոր  նրանք, ովքեր անհավանական կհամարեն այդ տարբերակը, կարող են պատասխանել պարզ հարցի՝ արդյոք իշխանությունը պահպանելու ճանապարհին Նիկոլ Փաշինյանը որևէ միջոցի ընտրության մեջ խտրություն կդնի՞, թե՞ ոչ։

Պատասխանն ակնհայտորեն բացասական է, իսկ դա նշանակում է, որ նրա համար ընդունելի են իշխանության պահպանման, առանց բացառության, բոլոր, այդ թվում՝ ադրբեջանական հնարավորությունները։

Իսկ այն, որ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի համար գերագույն արժեք է, օրեր առաջ բացահայտեց նրա թիմակիցներից մեկը՝ խորհրդարանի բարձր ամբիոնից։ Եվ եթե տեղի ունեցածը հենց այդ սխեմայի դրսևորում է, ապա պետք չէ բացառել ամենամոտ ապագայում նման «կիրթ միջադեպերի» կրկնությունները, քանի որ Նիկոլ Փաշինյանին հիմա հուզում է միայն մեկ հարց՝ իր համար ամենաթանկի՝ իշխանության պահպանումը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կռվել է Արցախում. Բաքվում դատավարություն է սկսվել Ռուսաստանի քաղաքացու նկատմամբ Սթիվեն Սփիլբերգը երկարաժամկետ պայմանագիր է կնքել Netflix-ի հետ «Կողքից կարող եմ գոռոզ թվալ»․ Էմմա Սապունջյանը՝ «աստղային» հիվանդությամբ չտառապելու և իր հասցեին վիրավորանքների և դրանց պատասխանելու մասին Ոչ ոք չէր հավատա սրա գոյությանը, եթե տեսախցիկն այն ֆիքսած չլիներ. կկորցնեք խոսելու ունակությունը, երբ տեսնեք ՍԱ Մեծ հաշվով, պետք է ընդունել, որ ժամանակակից երանգներով միջնադարյան խավարամտությունը «հաղթեց» Լուսավորությանը. Ա․ Ղամբարյան Փաշինյանն Արարատում 2 փոխմարզպետ է նշանակել Աննա Գրիգորյանը խմելու հակում ունի՞ Արտակ Բեգլարյանը պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել Ստեփանակերտի հանրահավաքի ժամանակ Ով է Զարուհի Բաբայանի որդին, ում հանրության աչքից հեռու են պահում Այս մարդը համարվում է աշխարհի ամենածեր մարդը. Ահա, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը Երկար ժամանակով լույս չի լինելու. ՀԷՑ Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. «Ժողովուրդ» Զգուշացում ծնողներին. Ի՞նչով են զբաղված հայ դեռահասները Tik Tok հարթակում «Հրապարակ». Ինչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴ Դուք այսքան ժամանակ չեք իմացել, թե ով է Գոռ Եփրեմյանի հարազատ եղբայրը «Վեոլիա ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու Հունիսի 23-ին ժամը 12:00-ին տեղի կունենա «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մամլո ասուլիսը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսուհետ ևս անելու է հնարավոր ամեն բան մեր երկրում հետպատերազմյան ճգնաժամը հաղթահարելու համար ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել․ Կենտրոնական բանկի վերջին տվյալները Ալիևը «դժգույն ու դժբախտ» Շուշին հռչակեց Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Հայաստանի և Վրաստանի սահմանային անցակետերի դիտարկման փորձն օրինակելի է Եվրոպայում․ ՄԻՊ Մարիամ Ադամյանը և Միկա Ղափլանյանը նշանադրվել են Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում 2014-ի հեղաշրջումը կազմակերպել էր ԱՄՆ-ն Գերությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանի ծնողները նրան ավտոմեքենա նվիրեցին
Ամենաընթերցվածները