Ընդդիմության կոնսոլիդացիան դառնում է անխուսափելի

Տիգրան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անշեղորեն անկում է ապրում: Դրա մասին վկայում են օրերս «Gallup International Association» ընկերության անցկացրած հարցումները: Եթե փետրվարին Փաշինյանի կուսակցությանը պատրաստ էին կողմ քվեարկել ընտրողների 33,1%-ը, ապա հունիսին հարցվածների ընդամենը 22,4 տոկոսը:
Ակնհայտ է, որ մի քանի ամսվա տարբերությամբ ընտրողների մոտ տեղի է ունեցել տրամադրությունների շեշտակի փոփոխություն: Եվ դա զարմանալի չէ: Պատերազմում պարտությունը, երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելու կատարյալ անկարողությունը, սոցիալ-տնտեսական անկումը չէին կարող դրական ազդել Փաշինյանի վարկանիշի վրա: Բայց այս ամենին զուգահեռ սեփական վարկանիշի անկման գործում մեծ դեր են խաղում հենց Փաշինյանի հայտարարությունները:
 
Նա խոսում է ամեն ինչից, բացի ժողովրդին իսկապես հուզող խնդիրներից և երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները հաղթահարելուց: Նա ամեն կերպ փորձում ավելի շատ արդարանալ, քան խոսել ապագայի ծրագրերից: Փաշինյանը փորձում է ավելի ու ավելի սևացնել նախընտրական մթնոլորտը` իր ոճով մեղադրելով նախկիններին, բացահայտելով պատերազմի պարտության այնպիսի մանրամասներ, որոնք, սակայն, ավելի շատ հարվածում են առանց այն էլ թուլացած մեր բանակի հեղինակությանը, քան ստեղծում են իր համար ալիբի:
Նա, օրինակ, հայտարարել է, որ նախկին իշխանությունների օրոք զորամասերում հայ զինվորների վրա կոնֆետ էին շպրտում, իսկ զինվորները ճանկռելով վազում դրանց ետևից: Նա այդ կերպ փորձել է նկարագրել, որ զորամասերում կար սննդի խնդիր, որն իբր ինքը լուծել է: Բայց այդ հայտարարությունն ավելի շատ անարգանք է զինվորի նկատմամբ, քան խնդրի նկարագրություն: Եթե անգամ պատկերացնենք, որ նման մի դեպք որևէ մի զորամասում եղած լիներ, ապա սխալ է, իհարկե, դա տարածել ամբողջ բանակի վրա:
 
Սա, ընդամենը, մի օրինակ է բազմաթիվ խայտառակ հայտարարությունների, որոնք վայել չեն քաղաքակիրթ նախընտրական պայքար վարող որևէ մեկին, առավել ևս պետական պաշտոնյանի` լինի նա նախկին, թե ներկա, ժամանակավոր, թե ոչ ժամանակավոր: Փաշինյանի կողմից վարվող սև հակաքարոզչությանը զուգահեռ ընդդիմադիր քաղաքական ուժերը բոլորովին այլ կերպ են վարում նախընտրական պայքարը: Նրանք ընտրողների հետ շփումներում խոսում են ինչպես գործող իշխանության սխալներից, այնպես էլ այն քայլերից, որ իրենք են պատրաստվում անել իշխանության գալու պարագայում, խոսում են իրենց ծրագրերից:
Կան նաև քաղաքական ուժեր և լիդերներ, ովքեր նույնիսկ չսպասելով ընտրություններին` զբաղված են ժողովրդին հուզող կոնկրետ խնդիրների լուծմամբ: Եվ պատահական չէ, որ Փաշինյանի իշխանության ռեալ այլընտրանք են հենց այդ ուժերը`«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը: Ռոբերտ Քոչարյանն, իհարկե, ավելի շատ շեշտադրում է իր կառավարման տարիների հաջողությունները: Մինչդեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ավելի շատ զբաղված է գործով:
 
Օրինակ, Փաշինյանը վերացրեց Գյուղատնտեսության նախարարությունը, իսկ դրան զուգահեռ անհատներն են զբաղվում գյուղացու հոգսերով: Գագիկ Ծառուկյանը անհատույց աջակցում է Արմավիրի, Արարատի գյուղացիներին և խաղողագործներին, մինչդեռ կառավարության անդամները գնացել են արձակուրդ: Նրանք, ովքեր ի պաշտոնե կոչված են աշխատել հանրության համար, անգործության են մատնված: Իսկ նրանք, ովքեր առհասարակ պարտավոր չեն հոգալ այլոց խնդիրները, ստանձնում են անհատական պատասխանատվություն:
Իհարկե, այս ամենը հանրությունը տեսնում է և գնահատում: Ուստի ամենևին էլ պատահական չեն սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Բայց անգամ այդ հարցումներով ակնհայտ է, որ չկա այսօր ընդդիմադիր այնպիսի ուժ, որ միանձնյա կարող է իշխանություն ձևավորել: Չափազանց շատ է հանրության մեջ հիասթափվածների ու անտարբերների թիվը: Ընդդիմադիր առաջատար քաղաքական ուժերը ամեն մեկը ունի մի առավելություն: Օրինակ, «Հայաստան» դաշինքի օգտին ավելի շատ քվեարկել են մայրաքաղաքում բնակվող հարցվածները, իսկ «Բարգավաճ Հայաստանի» օգտին ավելի շատ արտահայտվել են մարզերի բնակիչները: Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մարզերում ռեալ այլընտրանք է այսօր միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
 
Ըստ այդմ, Հայաստանում հնարավոր է իշխանափոխություն, եթե ընդդիմադիր ուժերը համատեղեն իրենց ներուժը և ռեսուրսները, հասնեն քաղաքական լայն կոնսենսուսի նոր իշխանություն ձևավորելու գործում: Այլապես Հայաստանը կարող է հայտնվել քաղաքական ճգնաժամերի նոր և ավելի վտանգավոր փուլում, երբ երկրում կհաստատվի անիշխանություն:
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մեծ հաշվով, պետք է ընդունել, որ ժամանակակից երանգներով միջնադարյան խավարամտությունը «հաղթեց» Լուսավորությանը. Ա․ Ղամբարյան Փաշինյանն Արարատում 2 փոխմարզպետ է նշանակել Աննա Գրիգորյանը խմելու հակում ունի՞ Արտակ Բեգլարյանը պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել Ստեփանակերտի հանրահավաքի ժամանակ Ով է Զարուհի Բաբայանի որդին, ում հանրության աչքից հեռու են պահում Այս մարդը համարվում է աշխարհի ամենածեր մարդը. Ահա, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը Երկար ժամանակով լույս չի լինելու. ՀԷՑ Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. «Ժողովուրդ» Զգուշացում ծնողներին. Ի՞նչով են զբաղված հայ դեռահասները Tik Tok հարթակում «Հրապարակ». Ինչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴ Դուք այսքան ժամանակ չեք իմացել, թե ով է Գոռ Եփրեմյանի հարազատ եղբայրը «Վեոլիա ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու Հունիսի 23-ին ժամը 12:00-ին տեղի կունենա «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մամլո ասուլիսը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսուհետ ևս անելու է հնարավոր ամեն բան մեր երկրում հետպատերազմյան ճգնաժամը հաղթահարելու համար ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել․ Կենտրոնական բանկի վերջին տվյալները Ալիևը «դժգույն ու դժբախտ» Շուշին հռչակեց Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Հայաստանի և Վրաստանի սահմանային անցակետերի դիտարկման փորձն օրինակելի է Եվրոպայում․ ՄԻՊ Մարիամ Ադամյանը և Միկա Ղափլանյանը նշանադրվել են Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում 2014-ի հեղաշրջումը կազմակերպել էր ԱՄՆ-ն Գերությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանի ծնողները նրան ավտոմեքենա նվիրեցին «Մամ, ես սպանել եմ նրան». ճամբարում ջոկատավարուհին դանակահարել է ընկերուհուն Մադոննան այլևս չի թաքցնում նոր սիրելիին ում հետ հիմա հանգստանում է Կիպրոսում List.am կայքի օգտատերը փորձել է զբաղվել ծխախոտի ապօրինի վաճառքով. ՊԵԿ (տեսանյութ) Լևոն Արոնյանի կինը կլորացած փորիկով լուսանկարներ է հրապարակել
Ամենաընթերցվածները