Երիտասարդական քաղաքականությանը պետության վաղվա ազգային անվտանգության ռազմավարության հիմքն է

Gevorg Tonoyan-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

Հին ու ակնհայտ ճշմարտություն է, որ երիտասարդությունը մեր ապագան է․ ապագա, որ կերտվում է այսօր հասարակության մեջ առկա արժեքներով, բարոյագիտությամբ, մտածողության ձևով։ Հաղթում են այն պետություններն ու իշխանությունները, որոնք պետության երիտասարդական քաղաքականությունը հռչակում են առանցքային, նրա զարգացման ռազմավարություններ մշակում, առարկայական քայլեր ձեռնարկում։
Երիտասարդության զարգացման ռազմավարությունները վաղվա պետության ազգային անվտանգության քաղաքականության հիմքերն են։ Այն պետությունը, որ օր առաջ դա արձանագրում է, հաղթող է դուրս գալիս վաղվա հնարավոր մարտահրավերներում։
Այսօր՝ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական այս փուլում, անվտանգության ու պետության զարգացման տեսլականից ոչ պակաս կարևոր է երիտասարդական քաղաքականության վերաբերյալ ընտրություններին մասնակցող կուսակցությունների մոտեցումները։ Մոտեցումներ, որոնք երբեմն առկա են, իսկ որոշ դեպքերում իսպառ բացակայում են։
 
Սակայն կան կուսակացություններ, որոնք երիտասարդական քաղաքականության հարցում ունեն շատ հետևողական ու երկարաժամկետ մոտեցումներ։ Համարելով, որ երիտասարդությունը մեր ապագան է, իսկ պետության խնդիրն է ապահովել երիտասարդ սերնդի՝ ժամանակակից և որակյալ կրթություն ստանալու, մրցունակ մասնագետ դառնալու և բարձր վարձատրվող աշխատանք ունենալու իրավունքը, այս կուսակցությունները տասնամյակներ շարունակ ուշադրության կենտրոնում են պահում երիտասարդության խնդիրները՝ առարկայական լուծումներ տալով դրանց: Դա անում են հետևողականորեն, աջակցության տարբեր՝ կրթական, սոցիալական ու սպորտային ծրագրերով, բարեգործական միջոցառումներով։
 
Հենց նման արժեքների ու մոտեցումների կրող կուսակցություն է Բարգավաճ Հայաստանը, որի երիտասարդական քաղաքականության մոտեցումները շատ հստակ են ու առարկայական․
այն է՝ գիտելիքներ և բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից:
 
Մյուս կողմից՝ ԲՀԿ-ն ոչ թե սահմանափակվում է երիտասարդական քաղաքականության բարի ցանկություններով, ինչպես քաղաքական ուժերի մի զգալի մասը, այլ իր ամեն մոտեցման տակ ունի հստակ հաշվարկ։ ԲՀԿ-ն կարծում է, որ մեր հայրենակիցների, հատկապես երիտասարդ ընտանիքներ արժանապատիվ կենսաապահովման նպատակով պետությունը պետք է իրականացնի սոցիալական բնակարանաշինության թիրախային ծրագրեր: Այդ նպատակով տեղական ինքնակառավարման մարմինները պետք է կատարեն անհրաժեշտ հողհատկացումներ: Նորակառույց շենքերում բնակարանները պետք է հատկացվեն լիարժեք վերանորոգված 1մ2 համար 180 հազար դրամով կամ 60մ2 բնակարանները՝ մոտ 20-22 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:
Շահառուներն առանց կանխավճարի ձեռք բերված գույքի ամսական մարումները կկատարեն 10 տարվա ընթացքում:
 
Սոցիալապես խոցելի երիտասարդը երբեք իր պետության մեջ տիրոջ զգացումով չի ապրում․ նա օբյեկտիվորեն փորձում է առավել արժանապատիվ կյանք գտնելու նպատակով հայացքը ձգել երկրից դուրս, փնտրել նոր հնարավորությունների, ինքնադրսևորման առավել մրցունակ միջավայր գտնել։
 
Պետությունը պիտի հնարավորություններ տա երիտասարդին զարգանալու, մրցունակ դառնալու, ինքնաիրացվելու:
 
Սա է երիտասարդական քաղաքականության մեխը։
Սոցիալական աջակցությունը պիտի սկսվի կրթությունից:
Հենց դա է Բարգավաճ Հայաստան կուսակցության առանցքային մոտեցումներից մեկը։
«Գ․Ծառուկյան» հիմնադրամը տասնամյակներ շարունակ հովանավորում է անապահով ու բարձր առաջադիմությամբ ուսանողներին, նրանց մեջ մոտիվացիա ստեղծում մնալ Հայաստանում, զարգացնել երկիրը, պատասխանատու քաղաքացի դառնալ։
Գնահատված երիտասարդը երբեք իրեն չի փորձում գտնել այլ երկրներում։
Որպես վերոնշյալի փոքր, սակայն շատ խորհրդանշական դրսևորում՝ բացառապես օրեր առաջ Աբովյանի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում քաղաքի 4 դպրոցների ավարտական դասարանների 321 աշակերտներ «Գ․Ծառուկյան» հիմնադրամից ստացան շնորհավորանքներ, ծաղիկներ և դրամական պարգևներ։ Նոր կյանք ոտք դնող երիտասարդների համար սա կարևոր ուշադրության ու աջակցության առարկայական քայլ է, որը տեղի էունենում ավանդաբար, տարիներ շարունակ։
 
Ստացվում է, որ մեր երկրում կոնկրետ անհատներ, առանց հրապարակային մեդիա լուսաբանման, առանց PR միջոցառումների, իրենց վրա են վերցնում երիտասարդների աջակցության պետության պարտականությունը ու պատվով, հետևողականությամբ դա իրագործում են։
 
Սա արձանագրումն է այն բանի, որ Հայաստանում դեռ կա ուժ, ում առաջնորդը նման չափով կարևորում է երիտասարդության նշանակությունը` պետության ներկայի ու ապագայի գործում, գիտակցում է մեր երիտասադրների՝ մեր երկրի կարևորագույն հենասյուն, հանգույց լինելը, որը պիտի մշտապես ամուր ու հաստատուն լինի։
 
 
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Սթիվեն Սփիլբերգը երկարաժամկետ պայմանագիր է կնքել Netflix-ի հետ «Կողքից կարող եմ գոռոզ թվալ»․ Էմմա Սապունջյանը՝ «աստղային» հիվանդությամբ չտառապելու և իր հասցեին վիրավորանքների և դրանց պատասխանելու մասին Ոչ ոք չէր հավատա սրա գոյությանը, եթե տեսախցիկն այն ֆիքսած չլիներ. կկորցնեք խոսելու ունակությունը, երբ տեսնեք ՍԱ Մեծ հաշվով, պետք է ընդունել, որ ժամանակակից երանգներով միջնադարյան խավարամտությունը «հաղթեց» Լուսավորությանը. Ա․ Ղամբարյան Փաշինյանն Արարատում 2 փոխմարզպետ է նշանակել Աննա Գրիգորյանը խմելու հակում ունի՞ Արտակ Բեգլարյանը պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել Ստեփանակերտի հանրահավաքի ժամանակ Ով է Զարուհի Բաբայանի որդին, ում հանրության աչքից հեռու են պահում Այս մարդը համարվում է աշխարհի ամենածեր մարդը. Ահա, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը Երկար ժամանակով լույս չի լինելու. ՀԷՑ Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. «Ժողովուրդ» Զգուշացում ծնողներին. Ի՞նչով են զբաղված հայ դեռահասները Tik Tok հարթակում «Հրապարակ». Ինչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴ Դուք այսքան ժամանակ չեք իմացել, թե ով է Գոռ Եփրեմյանի հարազատ եղբայրը «Վեոլիա ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու Հունիսի 23-ին ժամը 12:00-ին տեղի կունենա «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մամլո ասուլիսը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսուհետ ևս անելու է հնարավոր ամեն բան մեր երկրում հետպատերազմյան ճգնաժամը հաղթահարելու համար ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել․ Կենտրոնական բանկի վերջին տվյալները Ալիևը «դժգույն ու դժբախտ» Շուշին հռչակեց Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Հայաստանի և Վրաստանի սահմանային անցակետերի դիտարկման փորձն օրինակելի է Եվրոպայում․ ՄԻՊ Մարիամ Ադամյանը և Միկա Ղափլանյանը նշանադրվել են Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում 2014-ի հեղաշրջումը կազմակերպել էր ԱՄՆ-ն Գերությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանի ծնողները նրան ավտոմեքենա նվիրեցին «Մամ, ես սպանել եմ նրան». ճամբարում ջոկատավարուհին դանակահարել է ընկերուհուն
Ամենաընթերցվածները