Արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Ռիքերին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցության զարգացումը և նշել, որ այցը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հեռանկարները քննարկելու համար:

Վարչապետի պաշտոնակատարը գնահատանքի խոսքեր է հայտնել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձի կապակցությամբ և հույս հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարևոր գործոն է տարածաշրջանային անվտանգության համար, քանզի հայ ժողովրդի անվտանգային մարտահրավերները վերջին 100 տարում չեն փոխվել, և Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը դա ցույց տվեց, քանի որ այս պատերազմում ներգրավված էին նույն դերակատարները, որոնք ներգրավված են եղել Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման գործում:

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և ուրախ է գտնվել Երևանում, հայ գործընկերների հետ քննարկել երկկողմ հարաբերությունները: Ֆիլիպ Ռիքերը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ողջույնները և վերահաստատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը:

Ամերիկացի պաշտոնյան բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված գործընթացները և օրինակելի համարել 2018 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: Նշվել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին: Երկուստեք նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարության կարևորությունը և լարվածության թուլացման համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Արցախի հարցի համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է՝ հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի շրջանակում, համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա:

Նիկոլ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է գերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված միավորների անհապաղ դուրսբերման անհրաժեշտության վրա:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգի հարցեր:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
6 արարած, որոնց խայթից հետո առաջանում է անբացատրելի ցավ` հոգեկան խանգարում Կռվել է Արցախում. Բաքվում դատավարություն է սկսվել Ռուսաստանի քաղաքացու նկատմամբ Սթիվեն Սփիլբերգը երկարաժամկետ պայմանագիր է կնքել Netflix-ի հետ «Կողքից կարող եմ գոռոզ թվալ»․ Էմմա Սապունջյանը՝ «աստղային» հիվանդությամբ չտառապելու և իր հասցեին վիրավորանքների և դրանց պատասխանելու մասին Ոչ ոք չէր հավատա սրա գոյությանը, եթե տեսախցիկն այն ֆիքսած չլիներ. կկորցնեք խոսելու ունակությունը, երբ տեսնեք ՍԱ Մեծ հաշվով, պետք է ընդունել, որ ժամանակակից երանգներով միջնադարյան խավարամտությունը «հաղթեց» Լուսավորությանը. Ա․ Ղամբարյան Փաշինյանն Արարատում 2 փոխմարզպետ է նշանակել Աննա Գրիգորյանը խմելու հակում ունի՞ Արտակ Բեգլարյանը պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել Ստեփանակերտի հանրահավաքի ժամանակ Ով է Զարուհի Բաբայանի որդին, ում հանրության աչքից հեռու են պահում Այս մարդը համարվում է աշխարհի ամենածեր մարդը. Ահա, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը Երկար ժամանակով լույս չի լինելու. ՀԷՑ Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. «Ժողովուրդ» Զգուշացում ծնողներին. Ի՞նչով են զբաղված հայ դեռահասները Tik Tok հարթակում «Հրապարակ». Ինչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴ Դուք այսքան ժամանակ չեք իմացել, թե ով է Գոռ Եփրեմյանի հարազատ եղբայրը «Վեոլիա ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու Հունիսի 23-ին ժամը 12:00-ին տեղի կունենա «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մամլո ասուլիսը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսուհետ ևս անելու է հնարավոր ամեն բան մեր երկրում հետպատերազմյան ճգնաժամը հաղթահարելու համար ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել․ Կենտրոնական բանկի վերջին տվյալները Ալիևը «դժգույն ու դժբախտ» Շուշին հռչակեց Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Հայաստանի և Վրաստանի սահմանային անցակետերի դիտարկման փորձն օրինակելի է Եվրոպայում․ ՄԻՊ Մարիամ Ադամյանը և Միկա Ղափլանյանը նշանադրվել են Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում 2014-ի հեղաշրջումը կազմակերպել էր ԱՄՆ-ն
Ամենաընթերցվածները