ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հունիսի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 10։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Նազարյանը իր վարած ՎԱԶ 21121 մակնիշի ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել Բելառուսի Հանրապետության քաղաքացի՝ 70-ամյա Սամվել Մեհրաբյանին։

 
 

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Տաշիր» բժշկական կենտրոն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Տաշիր» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ ծառայողները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Տաշիրի բաժին, որ ժամը 10։50-ի սահմաններում վրաերթի ենթարկվածը մահացել է։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ա. Նազարյանը ծառայում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Ավելին՝  այստեղ

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ստամբուլում այրվում է Ռուսաստանի հյուպատոսության շենքը /տեսանյութ/ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիից մոտ 10 րոպե կրակոցներ են հնչել Ադրբեջանը Հայաստանին է մեղադրել Նախիջևանի տարածքը գնդակոծելու մեջ Ահա թե որ օրգաններն են կապված մատների հետ Կրակոցներ Երևանում Երկու ավթոպատահարի հետեւանքով տուժել է 17 մարդ Որ հայտնի գործարարի մեքենան է հայտնվել կիզակետում. մանրամասներ այսօր Երևանում հնչած կրակոցներից Գազ չի լինելու. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է Կրկին երկրաշարժ է գրանցվել Շտապօգնության ավտոմեքենա է վթարի ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է. կա վիրավոր ՍՊՈՐՏ. Տոկիո-2020․ մեդալային հաշվարկ Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Դավթաշենի կամրջից մոտ 30 տարեկան տղամարդ է նետվել ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․ Երասխի ուղությամբ ադրբեջանցիները կրակ են բացել սնունդ տեղափոխող մեքենայի վրա Սու-35Ս ինքնաթիռ է կործանվել Հերթական պաշտոնանկությունը Ադրբեջանական բանակը կորուստ ունի Երասխում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի. կրակ է արձակվել սնունդ տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ Գեղարքունիքում ծանր վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է. նա տեղափոխվել է հիվանդասենյակ. News. am Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարությունը Դոնեցկի մարզի հանքահորում պայթյուն է որոտացել. կան տուժածներ Պարգևատրումներ՝ Ազգային ժողովում Պատգամավորը ռեստորանում ծեծի է ենթարկել ոստիկանի
Ամենաընթերցվածները