Նիկոլ, գլուխդ կոտրվի ու մնաս Ալիեւի բժշկի հույսին

Նիկոլ Փաշինյանը խորքային ատելություն ունի կրթված մարդու, ինտելեկտի եւ, առհասարակ, կայացած մարդկանց, պրոֆեսիոնալների, իրենց գործի գիտակների նկատմամբ:
Սա ինչ-որ առումով կարելի է հասկանալ, գենետիկ տգետների, անկիրթների, չկայացածների, ոչ մի գործում հաջողության չհասած մարդու կոմպլեքս է: Այդպիսին է իշխանական ողջ թիմը, եւ, թերեւս, սրա հետեւանքն է, որ երեք տարում մարտնչող տգիտությանը պարտվեցին Հայաստանի կայացած գրեթե բոլոր ոլորտները:
Սա հատուկ ծրագիր է՝ ոչնչացնել, քանդել, ավերել ամենը, քանի որ, ինչպես խոզին չի կարելի մաքուր խալու վրա կանգնացնել, նա միեւնույն է գլորվելու է իր ցեխի մեջ, այնպես էլ սրանք միջավայրը <<հարմարեցրեցին>> իրենց տեսակին, իրենց արժեհամակարգին: Նա սրանով է կերակրել ու շարունակում է կերակրել նաեւ իր նմանին, իր ընտրողին, իր աջակցին:
Այլեւս կասկած չկա, որ հստակ քայլերով, ծրագրված պայքար ու արշավ է սկսված բոլոր կայացածների դեմ՝ կլինեն նրանք ֆինանսապես հաջողակներ, թե իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ, բայց հաշվարկն այն է, որ այս խավի դեմ պայքարով Նիկոլ Փաշինյանն ինքն իր ընտրողի առջեւ արդարացնում է սեփական գոյությունը, ոչնչացնում, վարկաբեկում, <<մաքրում>> է իրեն շրջապատող ցանկացած առողջ, կայացած սեգմենտ, որպեսզի նրանց կողքին չերեւա, կոնտրաստի մեջ չմտնի իր խղճուկ, անլվա, փնթի էությունը, եւ իր տեսակը դառնա ուղենիշ, մարդիկ մտածեն, որ ճիշտը չկրթվելն է, դիլետանտությունն է ճիշտը, փնթի ու անլվա վիճակները:
Ինչպես տեսնում ենք վերջին շրջանում՝ Փաշինյանի թիրախը փոխվել է, նա հասկացավ, որ այլեւ հնարավոր չէ զանգվածներին կերակրել նախկին <<թալանչիներին>> պատժելու խոստումով, ոչ միայն նրա համար, որ ինքն այսօր պետության թիվ մեկ թալանչին է, այլ դրանք ընդամենը օդում կախած բամբասանքներ էին եւ երեք տարի անց այդպես էլ որեւէ թանալչու գործի հետ կապված դատարանի վճիռ չկայացվեց, դրանք մնացին կիսատ: Հիմա արշավ է սկսել պրոֆեսիոնալների դեմ: Իիզմիլյան ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդումն այս շրջանակներում է: Հայաստան դաշինքում, ըստ Փաշինյանի տրամաբանության, ցանկացածի նկատմամբ կարելի էր գործ հարուցել, բոլորը նախկին են, եւ ուրեմն՝ թալանչի, բայց ընտրվեց հեղինակավոր, հազարավոր կյանքեր փրկած բժիշկը, որին կալանավորել են մի ծիծաղելի ձայնագրության համար, ինչի մասին բազում անդրադարձեր ենք կատարել: Նույնը կարելի է ասել Աչաջուրի ԲԿ տնօրենի եւ, առհասրակ, մի շարք ԲԿ տնօրենների մասին, որոք հետընտրական Հայաստանում ենթարկվում են իշխանության հետապնդումներին եւ նվազագույնն ազատվում զբաղեցրած աշխատանքից:

 

Ավելին ՝ այստեղ 

դիտվել է 2200 անգամ
Լրահոս
Ստամբուլում այրվում է Ռուսաստանի հյուպատոսության շենքը /տեսանյութ/ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիից մոտ 10 րոպե կրակոցներ են հնչել Ադրբեջանը Հայաստանին է մեղադրել Նախիջևանի տարածքը գնդակոծելու մեջ Ահա թե որ օրգաններն են կապված մատների հետ Կրակոցներ Երևանում Երկու ավթոպատահարի հետեւանքով տուժել է 17 մարդ Որ հայտնի գործարարի մեքենան է հայտնվել կիզակետում. մանրամասներ այսօր Երևանում հնչած կրակոցներից Գազ չի լինելու. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է Կրկին երկրաշարժ է գրանցվել Շտապօգնության ավտոմեքենա է վթարի ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է. կա վիրավոր ՍՊՈՐՏ. Տոկիո-2020․ մեդալային հաշվարկ Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Դավթաշենի կամրջից մոտ 30 տարեկան տղամարդ է նետվել ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․ Երասխի ուղությամբ ադրբեջանցիները կրակ են բացել սնունդ տեղափոխող մեքենայի վրա Սու-35Ս ինքնաթիռ է կործանվել Հերթական պաշտոնանկությունը Ադրբեջանական բանակը կորուստ ունի Երասխում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի. կրակ է արձակվել սնունդ տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ Գեղարքունիքում ծանր վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է. նա տեղափոխվել է հիվանդասենյակ. News. am Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարությունը Դոնեցկի մարզի հանքահորում պայթյուն է որոտացել. կան տուժածներ Պարգևատրումներ՝ Ազգային ժողովում Պատգամավորը ռեստորանում ծեծի է ենթարկել ոստիկանի
Ամենաընթերցվածները