Մահացել է նշանավոր հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանը

93 տարեկան հասակում մահացել է նշանավոր հայ դուդուկահար և կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կոմպոզիտորի թոռնիկը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը:

«Այս գիշեր աշխարհը ունեցավ աներևակայելի կորուստ: Թող նա հանգչի խաղաղությամբ»,- գրել է թոռնիկը անգլերեն լեզվով, ապա շարունակել հայերեն.

«Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին: Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»:

Ջիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլագ գյուղում 1928 թվականին։ 

Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդման։ 1947 թվականին մեկնել է Մոսկվա ազգային սիրողական համույթի հետ, որտեղ համերգից հետո Ստալինից ստացել է Պոբեդա ժամացույց։ 1949 թվականին միացել է Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի Ազգային երգ ու պարի համույթին:

1956 թվականին ստացել է առաջին մրցանակը, 1959 թվականին՝ առաջին ոսկե մեդալը Չորրորդ Միջազգային փառատոնում՝ ՄԱԿԳՄի (UNESCO) հովանավորության տակ։ Նույն մրցույթին մասնակցելով, 1962 թվականին ստացել է արծաթե մեդալ, 1973 թվականին՝ բրոնզե, 1973 թվականին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։

1988 թվականից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը։ Նույն թվականին Բրայան Ինոն, պատահաբար լսելով երաժշտապետի ներկայացումը Մոսկվայում, որոշել է նրան Լոնդոն հրավիրել։ Պիտեր Գաբրիելը նրա նվագը օգտագործել է Մարտին Սկորսեզեի ֆիլմում՝ «Քրիստոսի վերջին գայթակղությունը»։ Համագործակցել է Կրոնոս Կվարտետի և Լոս Անջելեսի Երաժշտասիրական Օրկեստրայի հետ։

Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015 թ., Ռուսաստան) և այլն։

Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Երկու ավթոպատահարի հետեւանքով տուժել է 17 մարդ Որ հայտնի գործարարի մեքենան է հայտնվել կիզակետում. մանրամասներ այսօր Երևանում հնչած կրակոցներից Գազ չի լինելու. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է Կրկին երկրաշարժ է գրանցվել Շտապօգնության ավտոմեքենա է վթարի ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է. կա վիրավոր ՍՊՈՐՏ. Տոկիո-2020․ մեդալային հաշվարկ Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Դավթաշենի կամրջից մոտ 30 տարեկան տղամարդ է նետվել ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․ Երասխի ուղությամբ ադրբեջանցիները կրակ են բացել սնունդ տեղափոխող մեքենայի վրա Սու-35Ս ինքնաթիռ է կործանվել Հերթական պաշտոնանկությունը Ադրբեջանական բանակը կորուստ ունի Երասխում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի. կրակ է արձակվել սնունդ տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ Գեղարքունիքում ծանր վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է. նա տեղափոխվել է հիվանդասենյակ. News. am Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարությունը Դոնեցկի մարզի հանքահորում պայթյուն է որոտացել. կան տուժածներ Պարգևատրումներ՝ Ազգային ժողովում Պատգամավորը ռեստորանում ծեծի է ենթարկել ոստիկանի Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները․ Հենրիխ Մխիթարյան Շուռնուխի հարևանությամբ ադրբեջանցիները ռազմաբազա են կառուցում. Շուռնուխի գյուղապետ Թուրքիան այրվում է դժոխքի կրակներում. Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ քաղաքացիները ողջ-ողջ այրվում են. տեսանյութ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ սահմանափակումներ կգործեն չպատվաստվելու դեպքում
Ամենաընթերցվածները