Արոնյանը San Fermin Masters բլից մրցաշարի եզրափակիչում է

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները San Fermin Masters բլից մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը մրցեց Չինաստանից Դին Լիժենի հետ: Բլից շախմատի 8 պարտիաներից 3-ում Արոնյանը հաղթեց, 4-ն ավարտեց ոչ-ոքի, իսկ 1 պարտություն կրեց: Հայ շախմատիստը հաղթեց 5:3 հաշվով:

Եզրափակիչում Արոնյանը կմրցի աշխարհի գործող չեմպիոն նորվեց Մագնուս Կարլսենի ու ԱՄՆ-ից Ուեսլի Սոյի զույգի հաղթողի հետ:

San Fermin Masters-ն բլից շախմատի մրցաշար է, որին մասնակցում է 8 շախմատիստ: Գրոսմայստերները 8 պարտիայի հետո հաղթում են, եթե հավաքում են 4,5 միավոր:

Ավելի վաղ Լևոն Արոնյանը հաղթել էր Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարում:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիից մոտ 10 րոպե կրակոցներ են հնչել Ադրբեջանը Հայաստանին է մեղադրել Նախիջևանի տարածքը գնդակոծելու մեջ Ահա թե որ օրգաններն են կապված մատների հետ Կրակոցներ Երևանում Երկու ավթոպատահարի հետեւանքով տուժել է 17 մարդ Որ հայտնի գործարարի մեքենան է հայտնվել կիզակետում. մանրամասներ այսօր Երևանում հնչած կրակոցներից Գազ չի լինելու. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է Կրկին երկրաշարժ է գրանցվել Շտապօգնության ավտոմեքենա է վթարի ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է. կա վիրավոր ՍՊՈՐՏ. Տոկիո-2020․ մեդալային հաշվարկ Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Դավթաշենի կամրջից մոտ 30 տարեկան տղամարդ է նետվել ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․ Երասխի ուղությամբ ադրբեջանցիները կրակ են բացել սնունդ տեղափոխող մեքենայի վրա Սու-35Ս ինքնաթիռ է կործանվել Հերթական պաշտոնանկությունը Ադրբեջանական բանակը կորուստ ունի Երասխում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի. կրակ է արձակվել սնունդ տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ Գեղարքունիքում ծանր վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է. նա տեղափոխվել է հիվանդասենյակ. News. am Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարությունը Դոնեցկի մարզի հանքահորում պայթյուն է որոտացել. կան տուժածներ Պարգևատրումներ՝ Ազգային ժողովում Պատգամավորը ռեստորանում ծեծի է ենթարկել ոստիկանի Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները․ Հենրիխ Մխիթարյան
Ամենաընթերցվածները