40 անց մարդիկ պետք է աշխատեն շաբաթը երեք օր. գիտնականներ

Մարդիկ չեն ուզում խոստովանել, որ որքան մեծանում են, այնքան կորցնում են ճկունությունն ու եռանդը: Տարիքի հետ մարդիկ փորձ և իմաստություն են ձեռք բերում, սակայն մտապահելու կարողությունը նվազում է, կորցնում են արագ կողմնորոշվելու ունակությունը:

Մելբուռնի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ շաբաթական 30 ժամ աշխատանքը նպաստում է կոգնիտիվ  ֆունկցիայի զարգացմանը, սակայն նվազեցնում է արտադրողականությունը: Հետազոտությանը մասնակցել է 40 անց 3 500 կին և 3 000 տղամարդ: Նրանք կոգնիտիվ թեստի փորձարկում են անցել գիտնականների հսկողությամբ:

Փորձերն ապացուցել են, որ շաբաթական 55 ժամից ավելի աշխատող մարդկանց մոտ նկատվել է կոգնիտիվ անկում, մինչդեռ քիչ աշխատողների կամ ընդհանրապես չաշխատողների մոտ այդպիսի բան չի նկատվել: Այդ տարիքում ինտելեկտուալ մտավարժանքները շատ կարևոր են, օրինակ խաչբառեր ու գլուխկոտրուկներ լուծելը, մինչդեռ չափից շատ ծանրաբեռնվածությունը կարող է հակառակ արդյունքն ունենալ:

Շատ երկրներում քննարկվում է օրենսդրական դրույթը, որի համաձայն՝ անհրաժեշտ է ավելացնել կենսաթոշակային տարիքը, մինչդեռ գիտնականները կարծում են, որ այդ դեպքում պետք է աշխատաքային շաբաթը դարձնել 3 օր: Նրանք հիշեցնում են, որ փողն, իհարկե, կարևոր է, սակայն  ամենակարևորը չէ կյանքում: Կան ավելի կարևոր բաներ. օրինակ՝ ընկերների ու ընտանիքի հետ ժամանակ անցկացնելն  ու լավ հիշողություններ ունենալը:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Երկու ավթոպատահարի հետեւանքով տուժել է 17 մարդ Որ հայտնի գործարարի մեքենան է հայտնվել կիզակետում. մանրամասներ այսօր Երևանում հնչած կրակոցներից Գազ չի լինելու. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է Կրկին երկրաշարժ է գրանցվել Շտապօգնության ավտոմեքենա է վթարի ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է. կա վիրավոր ՍՊՈՐՏ. Տոկիո-2020․ մեդալային հաշվարկ Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Դավթաշենի կամրջից մոտ 30 տարեկան տղամարդ է նետվել ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․ Երասխի ուղությամբ ադրբեջանցիները կրակ են բացել սնունդ տեղափոխող մեքենայի վրա Սու-35Ս ինքնաթիռ է կործանվել Հերթական պաշտոնանկությունը Ադրբեջանական բանակը կորուստ ունի Երասխում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի. կրակ է արձակվել սնունդ տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ Գեղարքունիքում ծանր վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է. նա տեղափոխվել է հիվանդասենյակ. News. am Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարությունը Դոնեցկի մարզի հանքահորում պայթյուն է որոտացել. կան տուժածներ Պարգևատրումներ՝ Ազգային ժողովում Պատգամավորը ռեստորանում ծեծի է ենթարկել ոստիկանի Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները․ Հենրիխ Մխիթարյան Շուռնուխի հարևանությամբ ադրբեջանցիները ռազմաբազա են կառուցում. Շուռնուխի գյուղապետ Թուրքիան այրվում է դժոխքի կրակներում. Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ քաղաքացիները ողջ-ողջ այրվում են. տեսանյութ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ սահմանափակումներ կգործեն չպատվաստվելու դեպքում
Ամենաընթերցվածները