Զանգեզուրի կոմբինատը կարող է մեկ-երկու օրից կանգնել․ Վահե Հակոբյան

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի խոսքով՝ կոմբինատը 20 մլն դրամից ավել եկամտից արդեն զրկվել է։

Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատը կարող է մեկ-երկու օրից կանգնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

Վահե Հակոբյանն անդրադարձավ նաև այսօր ԱԺ–ում ընդունված օրինագծին, որն ըստ որոշ իշխանականների՝ հանքերն ազգայնացնելու վերաբերյալ է։ Ըստ Հակոբյանի՝ դա անհեթեթություն է։

«Դա անհեռատես, անխելք օրինագիծ է, հակասում է ներդրումային ընկերությունների իրավունքներին։ Անգամ եթե պատկերացնենք, որ այդ օրինագիծը որպես օրենք կյանքի է կոչվելու և փակվելու են հանքարդյունաբերության բոլոր հիմնարկները, դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը քանդվելու է։ Բայց ես համոզմունք ունեմ, որ բանը դրան չի հասնի, որովհետև օտարերկրյա ներդրողները պաշտպանված են օրենքով և առնվազն 5 տարի իրավունք չկա որևէ հարկային օրենքի փոփոխություն»,– հավելեց նա։

Հիշեցնենք` երեկ առավոտյան համացանցում տեսանյութեր տարածվեցին, որոնցում երևում էր, որ ԱԱԾ հատուկ «Ալֆա» ջոկատի ներկայացուցիչները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում էին։

Նրանք արգելում էին տեսանկարահանումը, սակայն համացանցում կարճ կադրեր էին հայտնվել։ Տեսանյութերից մեկում երևում էր, թե ինչպես են հատուկջոկատայինները բերման ենթարկում կոմբինատի անվտանգության աշխատակցին։

Ավելի վաղ Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանություններն արդեն ավելի քան 12 օր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին թույլ չեն տալիս խտանյութ արտահանել։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Կրակոցներ Երևանում Երկու ավթոպատահարի հետեւանքով տուժել է 17 մարդ Որ հայտնի գործարարի մեքենան է հայտնվել կիզակետում. մանրամասներ այսօր Երևանում հնչած կրակոցներից Գազ չի լինելու. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է Կրկին երկրաշարժ է գրանցվել Շտապօգնության ավտոմեքենա է վթարի ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է. կա վիրավոր ՍՊՈՐՏ. Տոկիո-2020․ մեդալային հաշվարկ Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Դավթաշենի կամրջից մոտ 30 տարեկան տղամարդ է նետվել ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․ Երասխի ուղությամբ ադրբեջանցիները կրակ են բացել սնունդ տեղափոխող մեքենայի վրա Սու-35Ս ինքնաթիռ է կործանվել Հերթական պաշտոնանկությունը Ադրբեջանական բանակը կորուստ ունի Երասխում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի. կրակ է արձակվել սնունդ տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ Գեղարքունիքում ծանր վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է. նա տեղափոխվել է հիվանդասենյակ. News. am Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարությունը Դոնեցկի մարզի հանքահորում պայթյուն է որոտացել. կան տուժածներ Պարգևատրումներ՝ Ազգային ժողովում Պատգամավորը ռեստորանում ծեծի է ենթարկել ոստիկանի Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները․ Հենրիխ Մխիթարյան Շուռնուխի հարևանությամբ ադրբեջանցիները ռազմաբազա են կառուցում. Շուռնուխի գյուղապետ Թուրքիան այրվում է դժոխքի կրակներում. Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ քաղաքացիները ողջ-ողջ այրվում են. տեսանյութ
Ամենաընթերցվածները